Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Պանդուխտ, ես չեմ հասկանում քո ատելությունն ու անհանդուրժողականությունը այլակարծության հանդեպ, ես չեմ հասկանում քո թշնամական վերաբերմունքը Ակումբի մոդերատորական կազմի հանդեպ ու նամանավանդ իմ հանդեպ՝ հաշվի առնելով այն հանգամանքը որ մինչև օրս դու հանգիստ արտահայտում ես քո կարծիքը Ակումբի էջերում առանց որևէ սահմանափակման, ինչը համաձայնվիր, որ Ակումբի մոդերատորական կազմի անշահախնդիր աշխատանքի շնորհիվ է։ Չնայած նրան, որ քո մտքերն ու կարծիքը հիմնականում չի համապատասխանում մեծամասնության կարծիքին, դու միշտ ազատ կարողացել ես արտահայտել այն և ավելին, բոլոր նրանք, ովքեր վիրավորական կամ կոպիտ են արտահայտվել քո հասցեին պատժվել են, ինչպես և մնացած բոլորի հասցեին կոպիտ կամ վիրավորական արտահայտվողները։ Բայց այս ամենը ամենևին Ակումբի ղեկավարության պարտականությունների մեջ չի մտնում։ Ընդհանրապես որևէ մեկին, այդ թվում և քեզ Ակումբն ու Ակումբի ղեկավարությունը պարտավոր չեն։ Ես չեմ հասկանում քո անընդհատ բողոքավոր պահվածքդ… Չեմ հասկանում։ Նամանավանդ, որ դու բացարձակապես չես քննադատում հասարակության գրպանից սնվող Հանրային կոչվող հեռուստաընկերության վարած քաղաքականությունը, որը բացարձակապես ոչ մի րոպե չի տրամադրում իրեն գումար տրամադրող բնակչությանը։ Իսկ Ակումբը հանրային ալիք չի։ Սեփական ֆորում է։ Ընդամենը։ Սա ոչ ԶԼՄ է, ոչ էլ հանրային դրամով գոյություն պահպանող ֆորում։

Չեմ կարծում, որ որևէ բան կփոխվի քո պահվածքում։ Առաջարկում եմ երկու տարբերակ։ Կամ համակերպվում ես Ակումբի կանոնադրության հետ և ենթարկվում դրանց, ինչպես ենթարկվում մնացած բոլորը։ Ի դեպ, Ակումբը ենթարկվում է նաև ՀՀ սահմանադրությանն ու օրենսդրությանը և հենց այդ պատճառով է քո գրառումը ջնջնվել և բողոքների համար կարող ես դիմել նախագահ Քոչարյանին։
Կա երկրորդ տարբերակ։ Ելք։ Բարի ճանապարհ։

Ընտրությունը քոնն է։

Ամերիկացիներն ասում եմ՝ Overreaction, չափից դուրս ռեակցիա։ Կարծում եմ ցանկացած հավաքի, կազմակերպության մեջ լինում են պարտիզաններ։ Դա մարդկային բնույթ է։ Ցանկացած հավաքական տեղ լինում են մեծամասնության հետ միշտ չհամակերպվողներ։ Ցանկացած վայրում լինում են անարխիստներ՝ որոնք չեն ցանկանում ընդունել կանոնները։

Այս ամենը նույնքան նորմալ է, որքան գարնան ժամանումը։ Կարծում եմ հենց մոդերների աշխատանքն այն է, որ կարողանան ներդաշնակել բոլոր տեսակի տրամադրությունները մի ընդհանուր «բնակելի» միջավայրում։

Այնպես, որ հարգելի Artgeo, գուցե իրավացի ես, բայց այդքան կոպիտ մի գտնվիր։ Եթե մեկը քեզ չի սիրում, գուցե դա նրանից չէ, որ դու վատն ես։ Գուցե նա չի սիրում բոլոր մոդերներին, ինչպես օրինակ մենք չենք սիրում կառավարության նախարարներին, խորհրդարանի պատգամավորներին։ Թեկուզ վիրտուալ, թեկուզ անվճար, բայց սա էլ ինչ–որ իմաստով սոցիալական ստատուս է։ Այնպես որ՝ ընկել ես, պետք է քաշես։ Բայց մի ասա՝ ապե, չես դզում, սիկտիր։ Դա Դոդի, Ալրաղացի Լյովի մտածողությունն ու վարքն է։ Որ իմանան դու էլ ես կիրառում՝ կնեղանան

Գարուն է։ Ջերմացեք։