Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Ադմինիստրատորներ, դիմում եմ Ձեզ:

Ես մի քանի օր է, ինչ այս ակումբում գրառումներ եմ անում, սակայն մինչև գրանցվելը օրեր, ամիսներ կարդացել եմ շատ գրառումներ` հատկապես "քաղաքականություն" բաժնում:

Արդեն պարզ է դառնում, որ BAN են ստանում (արգելափակվում են) ֆորումի այն անդամները, որոնք ֆորումում չեն սատարում Լևոն Տեր-Պետրչոսյանին, այսինք այդ մարդիկ հեռացվում են քաղաքական հայացքների համար: "Քաղաքականություն" բաժնում գրառումներ են անում հիմնականում ֆորումի այն անդամները, որոնք ֆորումում սատարում են Լևոն Տեր-Պետրոսյանին և այդ մարդիկ, գրեթե բոլորն էլ ուզում են այս երկրում տեսնել արդարություն և իրենց ապագան կապում են Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Եթե ուզում են արդարություն տեսնել, ապա որտե?ղ է արդարությունը, երբ մարդուն ֆորումից հանում են քաղաքական հայացքների համար:

Այսօր հեռացվել է Պանդուխտը, մի քանի օր առաջ հեռացվել է Guetta-ն, այդ վտանգի եզրին է կանգնած Anchi-ն:
Ասեմ, որ ես Լևոնին չեմ սատարելու, ինչը նշանակում է, որ պոտենցիալ "վտանգի" եզրինել ես եմ կանգնած:
"http://www.akumb.am"-ի անունը մի քանի հոգու գործելաոճի պատճառով ընգնումա: Այն մարդկանց մասին եմ խոսում, որոնք հեռացնում են ֆորումից մարդկանց`քաղաքական հայացքների համար:

Լավ միթե մարդն իրավունք չունի հայտնել իր կարծիքը, նույնիսկ այն կարծիքը, որն ի շահ չէ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Խնդրում եմ և միաժամանակ նաև կոչ եմ անում ադմինիստրատորներին` հանել արգելափակումը Պանդուխտ-ից և Guetta-ից, այլ կերպ ասաց` հանել կալանքից:

Մեկ անգամ մեկ օրով հեռացվել է dvgray -ը, այսօր մեկ օրով mtahogn է հեռացված: Իմ գիտենալով երկուսն էլ Սերժի դեմ են։ Չգիտեմ, չեմ հետաքրքրվել։

Պանդուխտը այդպես մի օրով հեռացվել է մի քանի անգամ, եթե չեմ սխալում 3 թե 4։ Պատրաստ եմ ուղարկել նամակով նրա վերջին գրառումը, որի հիման վրա նրան արգելափակել եմ։ Ու հաստատ թող իմանան, բոլորը, որ անկախ ում կողմնակից լինելով, այդ տիպի գրառում անողը կհեռացվի։

Իսկ մնացածը զուտ էմոցիաներ են։ Ռոբոտ չենք, մենք էլ ենք սխալվում։ Հենց այդ պատճառով եմ բացել այս թեման։ Կարող եք դիմել, քննարկել ու բերել հիմնավորումներ։
Կոնկրետ Պանդուխտ-ն ու Guetta-ն արգելափակումից չեն հանվի։ Բացառվում է։