User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Բողոքներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանում իրականացվում է գրաքննություն

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ատելութիւն չունեմ քեզի հանդէպ
    Ուրախ եմ քո համար, քանի որ ատելությունը համարում եմ ամենաանիմաստ երևույթը աշխարհում, որը իմ համեստ կարծիքով վնասում է ատողին, քան ատվողին։
    ի՞նչ խնդիր ունէք ԴՈՒՔ յարգելի ԱՐՏԳԷՈ հայ զինւորականութեան հանդէպ: Ինչո՞ւ է այս ձեր ատելութիւնը հանդէպ հայոց բանակին:
    Այսօր, ԴՈՒՔ, այս թեմայում http://www.akumb.am/showpost.php?p=665986&postcount=21 տեղեկացրիք մեզ, ծանօթ հանրահաւաքում զոհուած հայ քաղաքացու մասին յուզիչ մանրամասներ:
    Բացարձակապես որևէ խնդիր չունեմ Հայոց բանակի հետ, ավելին շատ ու շատ ընկերներ ունեմ, որոնք տվյալ պահին ծառայում են։ Խնդիրը նրանում է, որ ամբողջ արտակարգ դրության ընթացքում որոշ ԶԼՄ-ներ կոպիտ խախտում էին Արտակարգ Դրության դրույթները։ Ինչպես մեզ բացատրեցին մի քանի իրավաբաններ, իշխանությունները կարող են ֆորումը նույնպես ԶԼՄ համարել և քայլեր ձեռնարկել։ Չցանկանալով վտանգել Ակումբի կյանքը քո այդ գրառումը, որում ակնհայտ քաղաքական հնչերանգներ կային՝ ստիպված ջնջել եմ, մինչև Արտակարգ դրության ավարտը։ Այսօր փորձեցի գտնել այդ հոդվածը, վերականգնելու համար, բայց չգտա։ Եթե գտնես ու տեղադրես, որևէ խնդիր չկա։
    «Ազգ»-ի յօդուածում մանիպուլացիա չկար, թէ՞ սխալ եմ: Կար մարդկային տառապանք, եւ որբացած ընտանիքի սուգ:
    Անձամբ ես գտել եմ, որ կար։ Միգուցե սխալվել եմ։ Ես համոզված եմ, որ ոչ։ Ավելին, ես համոզված եմ, որ այդ հոդվածին հետևելու էին քաղաքական գնահատականներ Ակումբի անդամների կողմից, որոնք նույնպես կարող էին օգտագործվել Ակումբի դեմ։
    Նոյն կերպ վարուեցիք, ՄԵԾԱՅԱՐԳ մոդերատոր, երբ փորձեցի «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ» վերնագրով մի շարան սկսել, որտեղ պիտի տեղադրէի հայոց բանակի պայծառ դէմքը, թերեւս եւ դեռեւս ԱՐՑԱԽԵԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ նահատակ հերոսների մասին վկայութիւններ, որոնցից շատ-շատ ունեմ:
    Շարանիս խափանումը պատրուակեցիք նոյնանուն շարանի գոյութեամբ: Բայց այդ նոյնանուն շարանը վերածուել էր հայ մարդը, հայ պետութիւնը, հայոց բանակը վարկազրկող, խարազանող, ձաղկի ու ծանակի շարք: Արդարացի՞ են այդտեղ գրուածները: Թերեւս: Բայց կեանքը հաւասարակշռութիւն է պահանջում, գնահատել՝ լաւը, պախարակել՝ վատը: ԴՈՒՔ հաւասարակշռութիւնը խափանեցիք:
    Լավ թե վատ, Հայոց բանակը մեկն է։ Չեմ կարծում, որ երկու թեմայի կարիք կա։ Ակումբում չենք խոսում միայն լավի կամ միայն վատի մասին։ 24 ժամը մեկ օր է, որի մեջ կա և մութ՝ գիշեր և լույս՝ ցերեկ։ Բայց դա մեկ օր է, այլ ոչ երկու։
    Հանրայինը շատ քննադատել եմ: Բայց ցաւօք, դուք, հըհըշըյական ընդդիմութիւնդ, ձեր լրատւութեամբ, գաղափարներով ու գործունէութեամբ. վստահութիւն չէք ներշել: Փորձել եմ համակրել ՁԵԶ. չեմ կարողացել, առիթ չէք տուել:
    Ակումբում ՀՀՇ-ականներ չկան։
    Քանի որ էութեանս մէջ չկայ դասալքութիւնը, պիտի շարունակեմ բողոքել, իսկ քանի որ յոգնել ենք, մնում է ինձ արգելափակել:
    Չեմ արգելափակելու, ինչպես բազմիցս ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ։ Մեր նպատակը հնարավորինս շատ տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց ներկայությունն է կարևոր։ Անձամբ ես, իմ անունից ասում եմ, որ դեմ եմ որևէ մեկին իր սեփական կարծիքը արտահայտելու համար Ակումբից հեռացնելուն։ Դրա մեջ Ակումբի մոդերատորական կազմը միակարծիք է և հենց դրանով էին պայմանավորված քո կողմից դրական գնահատված մոդերատորական կազմի փոփոխությունը։ Պատրաստ եմ նաև ինքս հրաժարվել ադմինիստրատորական գործունեությունից, եթե դա կնպաստի Ակումբի վարկանիշին ու մթնոլորտին։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.03.2008, 18:28: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1
    Վերջինը: 15.06.2014, 17:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •