Մեկ անգամ մեկ օրով հեռացվել է dvgray -ը, այսօր մեկ օրով mtahogn է հեռացված: Իմ գիտենալով երկուսն էլ Սերժի դեմ են։ Չգիտեմ, չեմ հետաքրքրվել։
Պանդուխտը այդպես մի օրով հեռացվել է մի քանի անգամ, եթե չեմ սխալում 3 թե 4։ Պատրաստ եմ ուղարկել նամակով նրա վերջին գրառումը, որի հիման վրա նրան արգելափակել եմ։ Ու հաստատ թող իմանան, բոլորը, որ անկախ ում կողմնակից լինելով, այդ տիպի գրառում անողը կհեռացվի։
Իսկ մնացածը զուտ էմոցիաներ են։ Ռոբոտ չենք, մենք էլ ենք սխալվում։ Հենց այդ պատճառով եմ բացել այս թեման։ Կարող եք դիմել, քննարկել ու բերել հիմնավորումներ։
Կոնկրետ Պանդուխտ-ն ու Guetta-ն արգելափակումից չեն հանվի։ Բացառվում է։
լիկբեզ "Դար" ակումբի ադմինիստրացիայի համար անվճար հիմունքներով ու ազնվագույն մղումներով
նախ “If it is not right do not do it; if it is not true do not say it.”
ակումբի հիմնական "պահանջներից" ամենահանճարեղը, մեջբերումը բառացի "Համաձայնվելով մեր օրենքներին՝ դուք պարտավորվում եք կատարել ֆորումի բոլոր պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրության պահանջները:" հարց- իսկ նրանք ովքեր ՀՀ քաղաքացիներ չեն,Համաձայնվելով ակումբի օրենքներին՝ պարտավորվում են կատարել ՀՀ սահմանադրության պահանջները որոնք կարող են հակասության մեջ լինել իրենց բնակավայր երկրի սահմանադրությանը, եվ ակումբում պայման դնելով կատարելու ակումբի հետեվաբար ՀՀ սահմանադրության պահանջները դուք այլ սուվերեն երկրների քաղաքացիներին մղում եք չկատարել առնվազն իրենց երկրների օրենքներից բխող պահանջները, որը կարող է ներառել նաեվ այլ երկրների քաղաքացիների հավաքագրում այլ եվ այլ նպատակներով, որի իրավունք ԴՈՒՔ բնականաբար չունեք, սա ՀՀ քաղաքացի չհանդիասացողների մասով
հիմա ՀՀ քաղաքացի հանդիսացող անդամների մասով,դուք պահանջելով կատարելու ՀՀ սահմանադրության պահանջները, ինքներդ ձեր գործողություններով հակասում կամ մերժում եք տվյալ պայմանը, մեջբերում ՀՀ սահմանադրությունից
Հոդված 27."Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք,ներառյալ տեղեկություններ եվ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը"
."Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը ազատ արտահայտելու իրավունք" -սա ներառում է նաեվ ՀՀ քաղաքացիների կարծիքը ՀՀ տարածքում անասնապահության զարգացման տեմպերի մասին, հետեվապես ձեր այդքան սիրած ու այդքան չկարդացած սահմանադրության նոյն հոդված 27-ի համաձայն "արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն" -սա բնականաբար տարածվում է ՀՀ քաղաքացուն չհարկադրելը(1 օրվա պատժի տեսքով) հրաժարվելու իր կարծիքից ՀՀ տարածքում անասնապահության զարգացման տեմպերի մասին կամ փոխելու այն,հարց -տիար Մտահօգի գրառումը մեջ է բերվում "ողբամ զքեզ հայոց աշխարհ զի մանր ու խոշոր եղջերավորները ինչպես նաեվ միջին կճղակավորները շատանում են կապված եռանիշ տնտեսական զարգացմանդ հետ"...."եղջերավորներին խնդրվում է ծանր ապրումներ չունենալ" շատ բարի ցանկությունը ում է վիրավորում՞ եվ ինչպես է հակասում ՀՀ սահմանադրությանը, բնականաբար եթե նա իմանար որ եղջերավորներ կողմից իր ուղղակի իմաստով գրվածքների պատճառով կարող են վիրավորվել բանական արարածները,նա կարող էր չգրել դա, իհարկե նրա մտքով չէր անցնում նման տարօրիակ եղջերասիրություն մարդկանց կողմից, ուրեմն հարգելիներս մի կեղծեք, կամ կարդացեք, կամ կարդալով ու ձեր ու մյուսների համար պահանջներ դնելով մի օգտագործեք ՀՀ սահմանադրություն բառը եթե դուք իսկ չեք ընթարկվելու դրան, կամ ուղղակի խնդրեք որովէ իրավաբանի որպիսի անցնի ձեր "օրենքների" վրայով որպիսի նման "հանճարեղ մտքեր" հնարավորինս քիչ պատահեն
"Համաձայնվելով մեր օրենքներին՝ դուք պարտավորվում եք կատարել ֆորումի բոլոր պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրության պահանջները:" Շարունակելի...
ՀԳ ի դեպ ինձ տիար Մտահօգը ասաց որ շատ կուզենար իմանալ թե կոնկրետ որ գրառումներն էին վիրավորական, եթե խոսքը եղջերավորների մասին է, ապա նա շատ կուզենար ներողություն ասել եղջերավորներին միջնորդների միջոցով(իմա կենդանիներ պաշտպանության կոմիտեի այն անդամների միջոցով ովքեր իրեն հեռացրել են նրանց վիրավորելու համար) սակայն մտավախություն ունի որ սույն անձինք սխալ կհասկանան իրեն ու կվիրավորվե, հուսով եմ սա ուղղակի կհասկացվի ինչպես որ գրված է բառերով ու չի համարվի վիրավորանք ցանկացած բառի մեջ վիրավորական "երանգներ" փնտրող Հռոնի պապից ավելի կաթոլիկների կողմից
Կայֆ, երկու կողմից էլ մեղադրողներ կան ուրեմն իրոք անաչառ ենք
Գարգեին, ինչ վերաբերում է քեզ՝ mtahogi-դ, ապա չեմ կարծում, որ կարիք կա մեջբերել այն հայհոյանքները, որոնք դու գրել էիր։ Դա արդեն իսկ բավարար է քեզ ընդմիշտ հեռացնելու համար։ Դրան գումարում ենք, երկրորդ, երրորդ ու չորրորդ մականուններով գրանցվելը, որոնցից երկուսն ի դեպ չեն հաստատվել, ապա բավականին մեծ հիմքեր ունենք քեզ հեռացնելու համար։![]()
սա սպառնալիք է՞, թե ուղղակի քրիստոնեաբար ներելու կարողության մասսայական ցուցադրում, իսկ ինչ վերաբերվում է գրանցվելուս ուղղակի հիշեցում էր ինտեռնետային անսահմանափակ կարողությունների ու ազատության ձայնը լռեցնելու անհնարինության մեջ, այնպես որ հաջորդ անգամ կփորձես անդրադառնալ սրանց երբ մարդուն այդպիսի խիստ պատիժ ես տալիս առանց նախաքննության, դատ ու դատաստանի, հո Աղվան ձյաձան չես կլուբի, հա կոնկրետ մեղադրանքի պատճեն կարաս ուղղարկես, թե արգելված է կանոններով, ասեմ որ սահմանադրությամբ նույնիսկ խրախուսվում է, բայց կարաս պատժես հետո լիքը կասես կայունապաշտ հասարակությանը որ պատժեցիր մի մոլի լեվոնականի հանուն անաչառ մթնոլորտի, բայց պատժելիս խնդրում են նկատի ունեցիր ՀՀ սահմանադրություն Հոդված 15 "ամեն ոք ունի կյանքի իրավունք, ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի"
Ավելացվել է 18 րոպե անց
դե հիմա մտահոգին "պռախոդ" տուր թող մտնի մի 2 -ժամ շուտ, թե չե էդ դարդից էսօր ամբողջ օրը նույնիսկ Զատիկի փլավ չի կերել
Վերջին խմբագրող՝ garegin: 23.03.2008, 23:04: Պատճառ: Գրառման ավելացում
էս ինչ եմ գրում,չէ նման բան չանես, թե չե կայունապաշտ հասարակությաունը քեզ կգամի անարգանքի սյունին,կամ էլ կքառատի առանձնակի դաժանությամբ, ասենք մի ոտքը կկապեն ՀՀ տնտեսական զարգացման տեմպերին, մյուսը մարդու իրավունքների բարելավմանը, ձեռքերից մեկը դատական համակարգի անկախության մեծացմանը, մյուսը էլ մենաշնորհի վերացմանը ու մի քանի վայրկյանում ի վե)ին Երուսաղեմ ըստ պաշտոնական տվյալների
Ովա հանդիսանում "www.akumb.am"-ի տերը, գլխավոր ադմինիստրատորը?
Բայց մի Պանդուխտ էլ Smergh անունով օգտագործողն ա:
Մեկ-մեկ բավականին զվարճալի է, մեկ-մեկ հոգնեցուցիչ, մեկ էլ ՝ դրըխտ- մի հատ ընենց կոկտեյլ է սարքում, հոտից արդեն հարբում ես![]()
Chuk-ը հաճախ է լինում ֆորումում ?
Տեղյակ է ֆորումի "անց ու դարձին" ?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ