User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 102 հատից

Թեմա: Լուռ Բողոք – ընթացքը

  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լուռ Բողոք – ընթացքը

    Խնդրում եմ Երևանցիներին տեղեկություններ տալ իրադարձությունների մասին...

    Այս պահին Կառավարության շենքի բակը, Հյուսիսային պողոտայից Ազատության հրապարակ տանող ճանապարհը լցված են ոստիկանության աշխատակիցներով: Ինչպես հայտնի է` այսօր ժամը 15.00-ին Ազատության հրապարակում մարտի 1-ի զոհերի հիշատակին մոմառության միջացառում է նախատեսված, որը պետք է շարունակվի ժամը 17.00-ից մինչեւ 19.00-ն: Բողոքի ակցիան սկսվելու է Ազատության հրապարակից:

    Ակցիայի մասնակիցները պատրաստվում են միմյանցից մեկ մետր հեռավորության վրա մոմերը ձեռքերին շարք կազմել Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան այս ուղիով` Հյուսիսային պողոտայով- Աբովյանին փողոցով-Հանրապետության հրապարակով- Վազգեն Սարգսյան փողոցով-Իտալիայի փողոցով: Հենց այս ճանապարհներն էլ լցված են ոստիկաններով, որոնց ձեռքներին կան մահակներ:

    Հյուսիսային պողոտայում ՚Ա1+ՙ-ի օպերատորի աշխատանքը խոչընդոտել է ռազմական ոստիկանության ներկայացուցիչներից մեկը, սակայն երբ նա զեկուցել է իր վերադասներից մեկին, թե նկարահանումներ են կատարում` նրան հրամայել են չխոչընդոտել նակարահանումնները: Մինչ այդ ՚Ա1+ՙ-ի աշխատանքը խոչընդոտող ոստիկանը իր վերադասի հրամանը ստանալուց հետո ասել է. ՚Էնքան նկարեք, մինչեւ դուք հոգնեքՙ:

    Ազատության հրապարկում ՚Ա1+ՙ-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ ոստիկանության եւ զինված ուժերի մյուս ներկայացուցիչների թիվը գերազանցում է մարդկանց թվին, սակայն որեւէ տհաճ միջադեպ տեղի չի ունեցել: Ոստիկանները առայժմ բավականին հարգալից են մարդկանց նկատմամբ, սակայն արգելում են մոմավառություն իրականացնել:
    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=58709

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    ԾԵԾԵՑԻՆ
    [18:59] 21 Մարտի, 2008

    ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՚Արմենիա-Մարիոթՙ հյուրանոցի, ՀՀ Դատախազության շենքերի ամբողջ երկարությամբ մոմերը ձեռքներին ու սգո սեւ ժապավենները թեւերին կապած կանգնած էին բազմաթիվ մարդիկ, որոնք այսօր եկել էին հարգելու մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակը: Մարդկանց այս շարքը հետո շարժվեց դեպի Մյասնիկյանի արձան:

    Բողոքի այս լուռ ակցիային ակամա մասնակցեցին նաեւ ոստիկանները, որոնք թեեւ Հանրապետության հրապարակում մի շարքով` վահանները պատրաստ պահած, կանգնել էին բոլորովին այլ նպատակով:

    Ակցիայի մասնակիցներն այստեղ եկել էին Ազատության հրապարակից, ուր նրանց այդպես էլ ոստիկանները թույլ չտվեցին մտնել:

    Ի դ‎եպ, մինչ մարդիկ կամաց-կամաց հավաքվում էին Հյուսիսային պողոտայում՝ ՚Նորդՙ էլիտար համալիրի մոտ ընդհարում տեղի ունեցավ ոստիկանության եւ մարդկանց միչեւ: Ինչպես ՚Ա1+ՙ-ին պատմեցին համալիրի ներսում գործող սրճարանի հաճախորդները, երբ մի երիտասարդ փորձել է անցնել գազոնը, ոստիկանները հաձակվել են նրա վրա ու սկսել անխնա ծեծել ու էլեկտրաշոկով խփել: Մարդկանց մեջ այս դեպքից հետո մեծ խուճապ է առաջացել, որից ոստիկանության աշխատակիցներն սկսել են էլ ավելի կատաղել եւ հարվածել աջ ու ձախ: Նրանց հարվածներից չխուսափեց նաեւ Ֆիրդուսի փողոցի մի բնակչուհի, որին մեր աչքի առաջ ոստիկանները գցեցին գետնին ու սկսեցին հարվածել: Ավելի ուշ՝ կնոջ հետ զրուցելու ընթացքում նա պատմեց, որ ինքը փորձել էր պաշտպանել տղային, իսկ արդյունքում ընկել ոստիկանների մահակների տակ:

    Փորձեցինք նաեւ իմանալ ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի կարծիքն այս դեպքի առնչությամբ: Նա խուսափեց որեւէ կոնկետ բան նշել՝ ասելով, որ տղան ինքն է հարձակվել ոստիկանի վրա: Ինչ վերաբերում է դեպքի հանգամանքներին, ապա դրանք, ըստ նրա՝ կպարզվեն ավելի ուշ:

    Մարդիկ քաղբանտարկյալների նկարները ձեռքերին, փորձում էին ոստիկաններին բացատրել իրենց բողոքի ու զայրույթի պատճառները: Իսկ ոստիկաններից ոմանք հեգնանքով հարցնում էին նրանց՝ արդյոք ճանաչո՞ւմ են այն մարդկանց, ում նկաները բռնել են: Ի դեպ, արտակարգ իրավիճակը թեեւ հանվել է, սակայն ՀՀ Ֆինանսների նախարարության նկուղում ՚ապրում ենՙ բանակայիները, որոնք ժամանակ առ ժամանակ ռեպլիկներ են բաց թողնում անցնող- դարձողների հասցեին:

    Ա1+
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.03.2008, 20:12:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, արտակարգ իրավիճակը թեեւ հանվել է, սակայն ՀՀ Ֆինանսների նախարարության նկուղում ՚ապրում ենՙ բանակայիները, որոնք ժամանակ առ ժամանակ ռեպլիկներ են բաց թողնում անցնող- դարձողների հասցեին:
    Ինչ է, գաղտնի՞ք է, որ հայկական բանակը այժմյան կազմով վարձկանների կամ ստրուկ գլիադիատորնորի հավաքատեղի է:
    Անկախ նրանից, որ այնտեղ են այժմ մեր սիրելի շատ -շատ ընկերներ: Հասկանում եք երևի, որ խոսքր գնում է հավաքականության մասին:

  4. #4
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    31
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    դուք սիստեմատիկորեն Սադրանքներ և ապատեղեկատվություն եք տարածում ինտերնետում սքսած այն վիդեոից որը խայտառակ մոնտաժ էր բոլորը գիտեն որ զենքի փամփուշտը թռնելիս չի երեվում այն ել կանաչ գույնով
    Հ.Գ Artgeo -ին եր վերաբերում

  5. #5
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Վերջապես բացվեց քաղաքականություն բաժինը: Հույսով եմ էլ չի փակվի

    Նոր եմ գալիս Օպերա - Հյուսասային Պողոտա - Մյասնիկյանի արձան և հակառակ ուղղությամբ "հոսող" երթից:
    Մարդիկ շատ-շատ էին, խոսքեր չկան, հալալ է հայերին, ցույց տվեցին, որ ոգին չի կոտրվել: Մենք քայլեցինք Ազատության հրապարակից քաղաաքապետարան, հիմնականում այնտեղ էինք, ապա հակառակ ուղղությամբ, ու կարող եմ ասել, որ մարդիկ այնքան խիտ հոսքով էին առաջ շարժվում, որ գնահատել անգամ չեմ կարող, երևի թե 50 000 էինք, միգուցե և շատ:
    Մարդկանց դեմքերին մի հայացք գցելն անգամ հերիք էր, որ հասկանաիք թե ինչպիսի բողոքի, ատելության մի ալիք էր նորից բարձրանում, ու մարդիկ հոգնել են խաբված լինելուց: Էլ չենք հանդուրժի:
    Ընդհարումներ հիմնականում չկային, չնայած ոստիկաններն ու զինվորականները "թափած էին": Միայն մի դեպք եղավ Օպերայի ետևի մասում, Time Out-ի դիմաց`
    Մարդկանց վրա էին հասել էլեկտրաշոկով, ու մի քանի երիտասարդների նստացրին գազելներն ու.. հասկացաք ուր տարան :Այդ պահին մենք մի քանի մետրի վրա էինք, ու կարող եմ ասել, որ մարդկանց մի հատվածը վախեցավ մի անգամից ու խուճապահար փախան, բայց հիմնական զանգվածը մնացել էր : Չհաշված ոստիկանական գվգվոցներին, որ իբր հավաքն վերջացած է, գնացեք տներով և այլն, մարդիկ շարունակեցին բողոքի երթը դեպի Մյասնիկյանի արձան և հակառակը: Ոմանք էլ մոմեր ու նկարենր ձեռքերում կանգնած էին , ի հիշատակ անմեղ զոհերի ու քաղաքական բանտարկյալների:

    Ընդհանուր կարծիքը հետևյալն է`
    Մարդիկ ցույց տվեցին, որ կուլ չեն տալու մարտի 1-ի ստորացումները, ու որ ժողովորւդը հավաքական է: Իսկ ոստիկանների վախեցնելուն ուղղված միջողառումները և այլն, բանի պետք չէին, ետ քաշվող չկա:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    դուք սիստեմատիկորեն Սադրանքներ և ապատեղեկատվություն եք տարածում ինտերնետում սքսած այն վիդեոից որը խայտառակ մոնտաժ էր բոլորը գիտեն որ զենքի փամփուշտը թռնելիս չի երեվում այն ել կանաչ գույնով
    Հ.Գ Artgeo -ին եր վերաբերում
    Ներեցեք, բայց ես որևէ բան չեմ գրում։ Ամեն մի գրառման տակ, որը իմ չի կա հստակ հղում, թե որտեղից է մեջբերված տեղեկատվությունը։ Բոլոր բողոքները կոնկրետ ԶԼՄ-ի հասցեին։

  7. #7
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Հպարտանում եմ իմ ժողովրդով, համախմբվեցին ու նորից դուրս եկան պայքարելու` չնայած առավոտվանից երթի նշված ամբողջ տարածքը լի էր ոստիկաններով, հետաքրքիր է, թե ինչու? չէ որ արտակարգ դրույթյունը վերջացել է:
    Ինքս էլ մոտ 40 րոպե կանգնել եմ շարքի մեջ Հյուսիսային պողոտայում, երբ հանկարծ մարդիկ սկսեցին քանդել շարքն ու գնալ դեպի հրապարակ, երբ հասանք հրապարակ արդեն պատմում էին, որ Մարգարյան հիվանդանոցի մոտ մարդկանց ծեծել են, գնացինք այնտեղ, ոստիկանները չէին թողնում մոտենալ, բայց ամեն ինչ արդեն հանդարտվել էր
    ևս մեկ անգամ ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին
    նրանց անձնազոհությունն անտեղի չենք թողնի կորչի
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  8. #8
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    դուք սիստեմատիկորեն Սադրանքներ և ապատեղեկատվություն եք տարածում ինտերնետում սքսած այն վիդեոից որը խայտառակ մոնտաժ էր բոլորը գիտեն որ զենքի փամփուշտը թռնելիս չի երեվում այն ել կանաչ գույնով
    Հ.Գ Artgeo -ին եր վերաբերում
    Սիրելիս լավ էլ կարողացել են քեզ համոզել հակառակը` այսինքն, որ մոնտաժված են այդ կադրերը: Դե իհարկե իրանց ասած 7 զոհերը օդում են մահացել - քանի, որ նրանք բոլորը նարկոման են եղել, իսկ զինվորները օդ են կրակել մենակ: Այսինքն կրակելուց էլ բան չհասկացանք, մեկն պաշտոնապես հայտարարումա, որ կրակոց չի եղել, մյուսն էլ ասումա էլի պաշտոնապես, որ կրակել են քանի որ պետքա եղել:
    Խորհուրդ կտամ մի հատ հավաքվեն այդ սուտը անգիր անեն, նոր պաշտոնապես հայտարարություններ անեն:

  9. #9
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    31
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներեցեք, բայց ես որևէ բան չեմ գրում։ Ամեն մի գրառման տակ, որը իմ չի կա հստակ հղում, թե որտեղից է մեջբերված տեղեկատվությունը։ Բոլոր բողոքները կոնկրետ ԶԼՄ-ի հասցեին։
    չե ե չեք հասկանում բայց Ա1+ ը դա այն կայքը չի որից պետք է մեջբերումներ անել հենա մեկնումեկը որ հանկարծ Հ1-ից մեջբերում աներ սաղտ դավաճան ու եսիմ-ինչ կանվանեիք իսկ Ա1+ ել լևոնի Հ1-նա
    http://www.dailymotion.com/video/x4n...tings_politics
    ես ել ձեր կլիպը
    Վերջին խմբագրող՝ Armenoid: 21.03.2008, 20:24: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #10
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում salatik-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելիս լավ էլ կարողացել են քեզ համոզել հակառակը` այսինքն, որ մոնտաժված են այդ կադրերը: Դե իհարկե իրանց ասած 7 զոհերը օդում են մահացել - քանի, որ նրանք բոլորը նարկոման են եղել, իսկ զինվորները օդ են կրակել մենակ: Այսինքն կրակելուց էլ բան չհասկացանք, մեկն պաշտոնապես հայտարարումա, որ կրակոց չի եղել, մյուսն էլ ասումա էլի պաշտոնապես, որ կրակել են քանի որ պետքա եղել:
    Խորհուրդ կտամ մի հատ հավաքվեն այդ սուտը անգիր անեն, նոր պաշտոնապես հայտարարություններ անեն:
    Իմ դուրնելա եկել էսորվա «Չորրորդ իշխանության» հոդվածները:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #11
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Ես գնացի մոմավառությանը, արդեն 15:30-ի մոտերն էր: Որոշեցի մոմ վառել ու շտապել դասի: Բայց ինչ տեսնեմ? Ոստիկանները ժողովրդին չեն թողնում մտնել հրապարակ: Մի երիտասարդ կին կար` 11-13 տարեկան աղջկա հետ/երևի դուստրն էր/, աղջիկը լացում էր: Մի ոստիկան մոտեցավ այդ կնոջը ու ջղայնացած հարցրեց.<<Բա էս էրեխուն ինչի ես բերել?>>: Իսկ այդ կինը.<<Նախ չգոռաս իմ վրա, էս իմ քաղաքն ա, ես այստեղ եմ ծնվել, գոնե խաբար ես?>>: Իսկ այդ երեխան պատասխանեց ոստիկանին.<<Ես եմ եկել, ու էս էլ քաղաք չի>>:
    Մի կին էլ, որ մեզ հետ միաժամանակ մոտեցավ հրապարակին, ասաց.<<Էս ամեն ինչը չի տարբերվում արտակարգ դրությունից>>:
    Ես էլ չկարողացա մոմ վառել
    Մարդկանց մեծամասնությունը սևազգեստ էր, մոմերով, բայց այդպես էլ թույլ չտվեցին գոնե հարգենք անմեղ զոհերի հիշատակը

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    չե ե չեք հասկանում բայց Ա1+ ը դա այն կայքը չի որից պետք է մեջբերումներ անել հենա մեկնումեկը որ հանկարծ Հ1-ից մեջբերում աներ սաղտ դավաճան ու եսիմ-ինչ կանվանեիք իսկ Ա1+ ել լևոնի Հ1-նա
    http://www.dailymotion.com/video/x4n...tings_politics
    ես ել ձեր կլիպը
    Բա որ Լևոնը դուրս չէր եկել քաղ ասպարեզ, էտ ժամանակ ում Հ1-ն էր?
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 21.03.2008, 20:29: Պատճառ: Գրառման ավելացում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  12. #12
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    դուք սիստեմատիկորեն Սադրանքներ և ապատեղեկատվություն եք տարածում ինտերնետում սքսած այն վիդեոից որը խայտառակ մոնտաժ էր բոլորը գիտեն որ զենքի փամփուշտը թռնելիս չի երեվում այն ել կանաչ գույնով
    Հ.Գ Artgeo -ին եր վերաբերում
    Ես ել եմ նայել էն բեղերով սուտի մասնագետ զինվորականի բացատրություններն ու կրակոցները, իբր թե այդ կադրերը մոնտաժված են:
    Չգիտեմ ինչից ելնելով հավատացիր այդ մարդուն, բացատրեմ`

    1. նա պնդում էր, որ ոչ մարտական փամփուշտներով կրակելու դեպքում ծուխ է միայն ելնում և ոչ երբեք կրակ, ու ինքն էլ ցույց տվեց դա, ևս մեկ անգամ ապացուցելով, որ մոնտաժված չէր այդ վիդեոն: էդքան կրակ մոնտաժելը խելքին մոտա էտ անորակ վիդոում? չեմ հավատում
    2. եթե չեմ սխալվում նա պնդում էր թե այդ ոչ մարտական փամփուշտները ռետինե չեն եղել, այլ միայն ձայնային էֆֆեկտ են ունեցել: Բա ոնց կբացատրես այն տղայի դիակը, կամ եթե ոչ դիակը, ապա գոնե տղայի անշարժ մարմինը քարշ տալը?? Չլինի թե էդ տղեն կլյաուզիա էր անում "էդ նեղ մաջալին", թե էլի մոնտաժա?
    3. այսպես կոչված "խալաստոյ փամփուշտների" դերը էնա, որ վախացնեն ժողովրդին չէ? այսինքն նշան բռնելու իմաստ չկա, մեկա չի կպնելու, չէ? Բա էդ դեպքում խի էին էն սպեցնազցիները նշան բռնում նոր կրակում? Իմաստը որնա?

    Իսկ իրականում ես էս ամեն ինչը սենց եմ հասկանում, որ իշխանությունները հուսահատության եզրին են, ու փորձում են ամեն մի կերպ կառչել փրփուրներից, որ հանկարծ ժողովրդի էն հատվածը, որ հլը միտինգավորներին "խուլիգան"-ա համարում, չիմանա ճիշտը: Որովհետև էդ իրանց վերջը կլինի` այս իշխանությւոնների վերջը:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  13. #13
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    չե ե չեք հասկանում բայց Ա1+ ը դա այն կայքը չի որից պետք է մեջբերումներ անել հենա մեկնումեկը որ հանկարծ Հ1-ից մեջբերում աներ սաղտ դավաճան ու եսիմ-ինչ կանվանեիք իսկ Ա1+ ել լևոնի Հ1-նա
    http://www.dailymotion.com/video/x4n...tings_politics
    ես ել ձեր կլիպը
    այ սա պաշտոնական է, սրան կարելի է հավատալ, հլը կարդա

    Ակամայից խոստովանեց

    -Արդյոք մարտի 1-ին եւ 2-ին իշխանության կողմից հրազեն չի՞ գործադրվել հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար։
    -Ո՛չ, հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար հրազեն չի գործադրվել։ Ես այն մարդկանց, ովքեր թալանում էին խանութները, մասսայական անկարգություններ էին անում, տարբերակում եմ հանրահավաքի մասնակիցներից, ընդ որում՝ այդ մարդկանց մի մասի մոտ նաեւ զենք կար. խոսքը ցուցարարների մասին չի։

    Այս սենսացիոն հայտարարությունը օրերս արել է Սերժ Սարգսյանը, պատասխանելով on-line իրեն ուղղված հարցերից մեկին: Փաստորեն, Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ խանութների թալանն ու մասսայական անկարգությունները հանրահավաքի մասնակիցները չեն արել: Այսինքն` ուրիշ մարդիկ են արել: Ավելին. վստահ ենք, որ ցանկության դեպքում Սերժ Սարգսյանը կարող է դիմել իր մտերիմ թաղապետերին կամ օլիգարխներին եւ ստանալ այդ «ուրիշ մարդկանց» ամբողջական ցուցակը: Մնում է միայն հարցնել` այդ դեպքում ինչո՞ւ են ձերբակալվում կամ հետախուզվում հանրահավաքների կազմակերպիչները:

  14. #14
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    չե ե չեք հասկանում բայց Ա1+ ը դա այն կայքը չի որից պետք է մեջբերումներ անել հենա մեկնումեկը որ հանկարծ Հ1-ից մեջբերում աներ սաղտ դավաճան ու եսիմ-ինչ կանվանեիք իսկ Ա1+ ել լևոնի Հ1-նա
    http://www.dailymotion.com/video/x4n...tings_politics
    ես ել ձեր կլիպը
    բարի, Հ1 չէ, Ա1+ չէ, ՕՌՏ-ն էլ լռում է, ի՞նչ ես առաջարկում

  15. #15
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    չե ե չեք հասկանում բայց Ա1+ ը դա այն կայքը չի որից պետք է մեջբերումներ անել հենա մեկնումեկը որ հանկարծ Հ1-ից մեջբերում աներ սաղտ դավաճան ու եսիմ-ինչ կանվանեիք իսկ Ա1+ ել լևոնի Հ1-նա
    http://www.dailymotion.com/video/x4n...tings_politics
    ես ել ձեր կլիպը
    Ինչ-որ իմաստով համաձայն եմ, որ Ա1+ ն էլ Լևոնի Հ1ն-ա:
    Բայց դե Հ1-ին հասնելն անհնարա, նույնիսկ հայտնի հեքիաթագրեր Գրիմ եղբայրներից են անցել

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    այ սա պաշտոնական է, սրան կարելի է հավատալ, հլը կարդա

    Ակամայից խոստովանեց

    -Արդյոք մարտի 1-ին եւ 2-ին իշխանության կողմից հրազեն չի՞ գործադրվել հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար։
    -Ո՛չ, հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար հրազեն չի գործադրվել։ Ես այն մարդկանց, ովքեր թալանում էին խանութները, մասսայական անկարգություններ էին անում, տարբերակում եմ հանրահավաքի մասնակիցներից, ընդ որում՝ այդ մարդկանց մի մասի մոտ նաեւ զենք կար. խոսքը ցուցարարների մասին չի։

    Այս սենսացիոն հայտարարությունը օրերս արել է Սերժ Սարգսյանը, պատասխանելով on-line իրեն ուղղված հարցերից մեկին: Փաստորեն, Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ խանութների թալանն ու մասսայական անկարգությունները հանրահավաքի մասնակիցները չեն արել: Այսինքն` ուրիշ մարդիկ են արել: Ավելին. վստահ ենք, որ ցանկության դեպքում Սերժ Սարգսյանը կարող է դիմել իր մտերիմ թաղապետերին կամ օլիգարխներին եւ ստանալ այդ «ուրիշ մարդկանց» ամբողջական ցուցակը: Մնում է միայն հարցնել` այդ դեպքում ինչո՞ւ են ձերբակալվում կամ հետախուզվում հանրահավաքների կազմակերպիչները:
    Որ ուշադիր լսես Սերժը շատ խելոք ու ժողովրդավար ելույթներ է ունենում:
    Բայց դե ասում են` "Սուտասանի տունը վառվեց, չհավատացին":
    Վերջին խմբագրող՝ Լ.յ.ո.վ.: 21.03.2008, 20:41: Պատճառ: Գրառման ավելացում
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լուռ ղողանջ
    Հեղինակ՝ Թամարա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.01.2011, 01:14
  2. Աշխատանք փնտրելու ընթացքը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 26
    Վերջինը: 18.03.2010, 00:01
  3. Լուռ բողոքի շարք
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 20.03.2008, 19:14
  4. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 257
    Վերջինը: 19.02.2008, 23:22
  5. Խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 16.05.2007, 16:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •