User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: 20.03.2008. Կալանավորված է 106 անձ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 20.03.2008. Կալանավորված է 106 անձ

    ԵԿՄ անդամ, կապիտան, «Արիության» մեդալով եւ «50 տարի» (1945-1995) հուշամեդալով պարգեւատրված Հուսիկ Բաղդասարյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման:


    Չէ, բայց ամեն ինչ սահման պիտի ունենա, էլի
    Մենք հիմա այստեղ, իսկ ավելի ճիշտ` ղարաբաղցին իր հողում ազատ ապրում ա մի քիչ էլ էս մարդու շնորհիվ Այ հիմա, եթե ղարաբաղցիները չբողոքեն, ամոթ իրանց
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #2
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 20.03.2008. Կալանավորված է 106 անձ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը


    Չէ, բայց ամեն ինչ սահման պիտի ունենա, էլի
    Մենք հիմա այստեղ, իսկ ավելի ճիշտ` ղարաբաղցին իր հողում ազատ ապրում ա մի քիչ էլ էս մարդու շնորհիվ Այ հիմա, եթե ղարաբաղցիները չբողոքեն, ամոթ իրանց

    երբ Սեֆիլյանին դատեցին Արցախյան հերոսամարտում քաջության համար նվեր ստացած զենքի համար, համարելով այն ապօրինի զենք, ով բողոքեց՞, ազատամարտիկ Վ. Մալխասյանի համար ով բողոքեց՞՞՞, ու էլի մի տասնյակից ավել ազատամարտիկների համար ով է բողոքում՞՞՞, "եղունգ ունես գլուխդ քորի" կասեր հին "ջհուդամասսոնական" ասացվածքը

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 20.03.2008. Կալանավորված է 106 անձ

    Շիրակի մարզի 62 ազատամարտիկների հայտարարությունը



    10 | 04 | 2008 | 21:00 | Հայտարարություն

    Մենք` ներքոստորագրյալ ազատամարտիկներս ՀՀ իշխանություններին հայտնում ենք մեր մտահոգությունն ու անհանգստությունը մեր մարտական ընկերներին իրենց քաղաքական հայացքների համար մինչ օրս անազատության մեջ պահելու վերաբերյալ: Հիշեցնում ենք, որ Շիրակի մարզից այժմ անազատության մեջ են գտնվում ազատամարտի հրամանատարներ Աշոտ Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ ազատամարտիկներ Հարություն Ուռուտյանը ու Գեւորգ Ղազարյանը: Նրանք անմիջականորեն կանգնած են եղել ՀՀ անկախ պետականության ստեղծման ակունքներում եւ իրենց մեծագույն ավանդն են ներդրել ՀՀ սահմանների պաշտպանության, ԼՂՀ ինքնապաշտպանության գործողությունների ընթացքում: Այս ամենը հայտնի է թե’ ՀՀ ազգաբնակչությանը, թե’ ԼՂՀ ժողովրդին, թե’ իշխանություններին:

    Այս բողոքի հայտարարությամբ մենք արտահայտում ենք մեր խորը հիասթափությունն ու ափսոսանքը, որ ազատամարտիկները իրենց իսկ արյան գնով ստեղծած եւ պահպանած հայրենիքում ենթարկվում են բազմաբնույթ ճնշումների, ապա հայտնվում բանտերում` քաղաքական բանտարկյալների կարգավիճակով:

    ՀՀ իշխանություններին զգուշացնում ենք, որ նմանատիպ քայլերով իրենք վտանգում են նաեւ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգին, որում մենք տեսնում ենք Հայաստանի պաշտպանվածության ապագան: Սույն հայտարարությամբ սթափվելու եւ խոհեմության կոչ ենք անում ՀՀ իշխանություններին` փոխել ազատամարտիկների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը եւ ազատ արձակել մեր մարտական ընկերներին:

    Ազատամարտիկներս հայտարարում ենք, որ բոլոր օրինական ճանապարհներով պայքարելու ենք Հայաստանում իրենց քաղաքական հայացքների համար բանտարկված ազատամարտիկների ազատության համար: Վստահ ենք, որ հազարավոր ազատամարտիկներ կիսում են մեր մտահոգությունը եւ աներեր պայքարելու են արդարության հաղթանակի համար:

    Միաժամանակ պարտավոր ենք զգուշացնել, որ ազատամարտիկների քաղաքական հալածանքների շարունակականությունը, մեր եւ հանրության հորդորների նկատմամբ արհամարհանքը առավել են սրում երկրում ստեղծված իրադրությունը: Քաղաքական հայացքների համար ազատամարտիկների նկատմամբ տարվող աննահանջ հալածանքի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա:


    Հայտարարությունը ստորագրել են Շիրակի մարզի, թվով 62 ազատամարտիկներ

    Asparez.am

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եվրատեսիլ 2008
    Հեղինակ՝ Breath of wind, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 640
    Վերջինը: 07.08.2008, 04:51
  2. Եվրո 2008
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 21.04.2008, 15:35
  3. 2008 թ-ի դիմորդներ
    Հեղինակ՝ Hripsimee, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 27.03.2008, 13:14
  4. Վալենտինի Օր, 14.02.2008
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 125
    Վերջինը: 21.02.2008, 11:35
  5. Ծաղկաձոր 2008
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 10.02.2008, 23:35

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •