Ճիշտն ասած, եկեղեցին դարեր շարունակ շատ սխալներ է թույլ տվել: Անձամբ ես չգիտեմ, թե ինչու են ժամանակին օսկեզօծել կաթոլիկ եկեղեցիները: Այդ հարցերը կարելի է կաթոլիկներին տալ:
Ի դեպ, չեմ կարծում, թե պետք է եկեղեցիներն Աստծո տուն անվանել: Կարծեմ Աստվածաշնչում դրա մասին ոչ մի բառ չկա: Ավելին, այնտեղ «եկեղեցի» ասելով ոչ թե շինություն են հասկանում, այլ քրիստոնյաների հավաք:
Ինչ վերաբերում է Ավետարանական եկեղեցու երիտասարդությանը, անձամբ ես կարծում եմ, որ պետք չէ, որ մարդը եկեղեցի գնալիս իր առօրյա հագուստը թողնի ու գնա, նա պետք է լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին կյանքում է: Իսկ թե ինչպես է մարդը հագնվում, դա արդեն իր գործն է: Միայն մի փոքրիկ նրբություն կա. պետք չէ, որ քո հագուստով գայթակղես, շեղես մյուսների ուշադրությունը:
Էջանիշներ