Իմ ասածը այն է, որ եկել է հին դարերից: Ինչու են եկեղեցիները այդպես ոսկեզոծում, հատկապես դա վերաբերվում է կաթոլիկ եկեղեցիներին, չնայած կարծում եմ մերոնքել իրենց կարեցածի չափով են անում, իմաստը, ես լրիվ դեմ եմ: Աստծո տունը պետք է մաքուր, սիրուն, բայց ոչ թե հարուստ լինի: Չէ որ Հիսուս Քրիստոսն էլ ծնվեց հասարակ արհեստավորի ընտանիքում`գոմում, այլ ոչ թե ինչ-որ մի հարուստի ընտանիքում` դղյակում: Դա իմ կարծիքն է և ես կուզեի ձեր կարծիքներն և մեկնաբանությունները լսեի:
Եվ մի բան: Ես ապրում եմ ՀԱԹ-ում ու ամեն անգամ երբ անցնում եմ Ավետարանչական "եկեղեցու" մոտով մի քիչ վրդովում եմ տեղի մասսայից: Ջահելները հագնվում են ոնցոր դիսկոտեկա գնալիս լինեն: Ես դեմ չեմ կարճ հագնելուն, բայց երևի թե նմանատիպ տեղերում պետք է մի քիչ համեստ, ու զուսպ լինել: