ոնց չեք ձանձրանում.....
ոնց չեք ձանձրանում.....
Սկսենք վերջից:
Մի՞թե Հակոբոսն ասում է, թե փրկությունն առանց հավատի է: Նա պարզապես ասում է, թե հավատն առանց գործերի մեռած է: Ես լիովին համաձայն եմ: Բայց դա բոլորովին չի նշանակում, թե փրկությունը գործերով է: Քրիստոնյան իր գործերն անում է ոչ թե փրկության համար, այլ նրա համար, որովհետև սիրում է իր Հորը, ցանկանում է, որ Նրա կամքը լինի: Եկեք կարդանք ամբողջ գլուխը:Համոզմունքներից մեկն էլ այն է, որ «Փրկությունը հավատով է, ոչ թե գործերով»։ Բայց չէ՞ որ ասված է.«հավատն առանց գործերի մեռած է»(Հակոբ. 2։20, նաև՝ 2։26)։
«Եղբայրնե՛ր իմ, աչառութեամբ մի՛ պահէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հաւատը։ Եթէ ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենայ ոսկի մատանի եւ շքեղ զգեստներ, եւ այնտեղ մտնի նաեւ մի աղքատ՝ կեղտոտ զգեստներով, եւ դուք նայէք նրան, ով շքեղ զգեստներ ունի եւ ասէք՝ «Դու նստի՛ր այստեղ, պատուոյ տեղը», իսկ աղքատին, թէ՝ «Ոտքի՛ կանգնիր դու այդտեղ», կամ թէ՝ «Եկ նստի՛ր իմ պատուանդանի մօտ», այդ դէպքում դուք ձեր մէջ աչառութիւն արած չէ՞ք լինի եւ չար խորհուրդների դատաւորներ չէ՞ք լինի։ Լսեցէ՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստուած ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հաւատով եւ ժառանգորդներ այն արքայութեան, որը նա խոստացաւ իրեն սիրողներին։ Իսկ դուք անարգում էք աղքատներին։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ. հէնց նրանք էլ ձեզ դատարան են քարշ տալիս։ Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն բարի անունը, որով կոչուած էք դուք։ Ապա եթէ կատարէք արքայական օրէնքը Սուրբ Գրքի համաձայն, թէ՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս ինքդ քեզ», լաւ էք անում։ Իսկ եթէ աչառութիւն էք անում, մեղք էք գործում՝ դատապարտուելով օրէնքից որպէս օրինազանցներ։ Նա, ով պահում է ամբողջ օրէնքը եւ միայն մէկ բանով սայթաքում, պարտապան կը լինի ամբողջ օրէնքին. որովհետեւ նա, ով ասաց, թէ՝ «Չպիտի սպանես», նաեւ ասաց, թէ՝ «Եւ չպիտի շնանաս», քանզի, եթէ չսպանես, բայց շնանաս, յանցաւոր կը լինես օրէնքի առաջ։ Այնպէ՛ս խօսեցէք եւ այնպէ՛ս գործեցէք, որպէս թէ ազատութեան օրէնքով էք դատուելու, քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածութիւնը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց։ Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթէ մէկն ասի, թէ հաւատ ունի, սակայն հաւատն արտայայտող գործեր չունենայ։ Միթէ հաւատը նրան կը կարողանա՞յ փրկել։ Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինեն կամ օրուայ ուտելիքի կարօտ, եւ ձեզնից մէկը նրանց ասի՝ «Գնացէ՛ք խաղաղութեամբ, տաքացէ՛ք եւ յագեցէ՛ք», եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է։ Նոյնպէս եւ հաւատը. եթէ նա գործեր չունի, առանձինն մեռած է։ Բայց թերեւս մէկն ասի. «Դու հաւատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛յց տուր ինձ քո հաւատը առանց գործերի, եւ ես քեզ ցոյց կը տամ իմ հաւատը գործերով»։ Դու հաւատում ես, որ մէկ է Աստուած. լաւ ես անում։ Դեւերն էլ են հաւատում եւ դողում։ Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հաւատը դատարկ բան է առանց գործերի։ Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացաւ՝ սեղանի վրայ հանելով իր որդուն՝ Իսահակին, որպէս զոհ։ Տեսնո՞ւմ ես, որ հաւատը գործակից եղաւ նրա գործերին եւ գործերով էլ հաւատը կատարեալ դարձաւ։ Եւ կատարուեց Գրուածը, որն ասում է. «Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան որպէս արդարութիւն համարուեց, եւ նա Աստծուն բարեկամ կոչուեց»։ Տեսնո՞ւմ էք, որ գործերով է արդարանում մարդ եւ ոչ թէ միայն հաւատով։ Այդպէս էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞ւ, երբ ընդունեց լրտեսներին եւ արձակեց նրանց այլ ճանապարհով։ Ինչպէս որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպէս էլ մեռած է հաւատը առանց գործերի»։ (Հակոբոս 2)
Քրիստոնյաները չեն էլ ժխտում, որ Հիսուսը միջնորդ է Աստծո և մարդկանց միջև: Բայց այստեղ չի ասվում, թե Հիսուսն Աստված չէ: Բայց եկեք տեսնենք, որ ասվում է, թե ՄԵԿ միջնորդ կա, այսինքն՝ մյուս կրոնական առաջնորդները միջնորդ չեն:Նախ, Աստվածաշնչում հստակ ասված է Քրիստոսի մասին, որ նա միջնորդ է Աստծո և մարդկանց միջև. «Մեկ Աստված կա և մեկ միջնորդ՝ Աստծո և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս»(Ա Տիմոթ. 2։5)
Աստված Երրորդություն է: Երրորդության յուրաքանչյուր մասն իր դերն ունի:Երկրորդ, քանի որ Աստված ամենագետ է, այսինքն՝ ամեն ինչ գիտե, ապա Քրիստոսի խոսքը՝«Բայց այդ օրվա և ժամվա մասին ոչ ոք չգիտե. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը»(Մատթ. 24։36) պետք է նշանակի, որ Ինքը Աստված չէ։
Այստեղ մատնացույց է արվում Հիսուսի մարդկային էությունը: Չէ՞ որ Նա նաև Կատարյալ մարդ է և ունի մարդուն բնորոշ բոլոր հատկանիշները:Երրորդ,հայտնի է, որ Աստված ամենազոր է, անսպառ զորություն ունի.Աստծո աներևույթ հատկությունն է՝«Նրա մշտնջենավոր զորությունը»(Հռոմ. 1։20),իսկ Քրիստոսի պարագայում՝ հայտնի է, որ ձիթենանց լեռան վրա աղոթք անելիս «երկնքից երևաց մի հրեշտակ և ուժ էր տալիս նրան. Նա տագնապի մեջ էր…»(Ղուկաս 22։42-43)։ Մի՞թե Կատարյալ Աստվածը կարիք կունենար, որ ինչ-որ մի հրեշտակ Իրեն ուժ տար։ Հետո էլ, եթե աղոթքը մարդու խոսքն ու զրույցն է Աստծո հետ, ապա ու՞մ և ինչու՞ է Քրիստոսը աղոթքով դիմում, եթե Նա Կատարյալ Աստված է։
Իսկ հիմա ուզում եմ ցույց տալ, որ Հիսուսն Աստված է:
«Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր... Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ»։ (Հովհ. 1:1… 1:14)
Տեսնում ենք, որ Բանն Աստված էր և որ Բանը մարմին եղավ: Մեկ այլ թարգմանության մեջ նույնիկ «մարմին» բառի փոխարեն «մարդ» է գրված: Համենայնդեպս, հուսով եմ, որ պարզ է, որ մարմինը հենց Հիսուսն է, և Բանը մարմին եղավ, իսկ Բանն Աստված էր:
«Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին։ Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք. իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. եւ ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի։ Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամենքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել։ Ես եւ իմ Հայրը մի ենք»։ (Հովհ. 10:25-30)
«Աստված իր հրեշտակների մասին խոսելիս ասում է…
Մինչդեռ Որդուն ասում է.
«Քո աթոռը, ո՛վ Աստված, հավիտենական է.
արդարությամբ ես իշխում թագավորությանդ վրա»:
Որևէ բան չեմ փորձել: Այդ պահին Սուրբ Հոգով լցված էի, գրեցի: Իսկ մեկնաբանությունները թող Աստված ձեզ համար անի:Ճիշտն ասած, Բյուրակն, այդ ծավալուն աստվածաշնչյան մեջբերման նպատակն ու իմաստը մի քիչ անհասկանալի է. դրանով ինչ-որ բա՞ն ես ուզում ապացուցել կամ հաստատել կամ միգուցե ժխտե՞լ։
Մոռացել էի տեղը նշել: Հիմա կուղղեմ սխալս. Եբր. 1:7…8«Աստված իր հրեշտակների մասին խոսելիս ասում է…
Մինչդեռ Որդուն ասում է.
«Քո աթոռը, ո՛վ Աստված, հավիտենական է.
արդարությամբ ես իշխում թագավորությանդ վրա»:
Իսկ դու ինչի՞ հիման վրա ես եզրակացնում, որ քրիստոնեությունը իր ժամանակի մյուս բոլոր ուսմունքներից «մի ամբողջ գլուխ բարձր էր կանգնած թե որպես կրոնամշակութային երևույթ, թե որպես բարոյագիտական համակարգ»։ Դու համոզվա՞ծ ես, որ այնքան լավ ես ծանոթ մյուս բոլոր կրոններին, որ կարողանաս ես նման հայտարարություն անել։ Եվ եթե այո, ապա կխնդրեի, որ ավելի կոնկրետ նշեիր, թե հատկապես ինչո՛վ է քրիստոնեությունը բարձր։Մելիք-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Կներես, բայց կոնկրետ Հայաստանում քրիստոնեությունը հենց սրով է տարածվել։Սահակ-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Քրիստոսի այս հանրահայտ խոսքի իմաստը հասկանալու համար հիշենք Աստվածաշնչյան մի քանի ճշմարտություններ։Սահակ-ի խոսքերից
«Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք դուք, և Աստծո Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա. Կորնթ. 3:16)։
«Ճշմարտության Հոգին… դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեզ մոտ պիտի բնակվի և ձեր մեջ պիտի լինի… Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ. ու ես՝ ձեր մեջ» (Հովհ. 14։17…20)։
Միավորելով այս մտքերը՝ պարզ է դառնում, որ մարդու հոգևոր զարգացման ճանապարհն ընկած է հենց մարդու մեջ, քանզի Աստծո Հոգին է բնակվում մարդու մեջ։ Յուրաքանչյուր մարդ, որը գիտե այս ճշմարտությունը և իր կյանքն ապրում է խոսքն ու գործը ներդաշնակելով, կարող է վստահաբար կրկնել Քրիստոսին, ասելով՝ «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը»։
Այսպիսով, սա է Քրիստոսի «Ես եմ Ճանապարհը…» խոսքի իմաստը, և պետք չէ այն ընկալել որպես այլ կրոնների ժխտում։ Այդ նույն ճշմարտությունն ընկած է յուրաքանչյուր կրոնի հիմքում։
Վերջին խմբագրող՝ Ճամփորդ: 01.10.2006, 19:41:
Ով համաձայն չէ, թող ապացուցի հակառակը
Ներեցե՛ք, Հիսուսը մեր մեջ է, ոչ թե մենք ենք Հիսուսը: Այսինքն, կարող ենք կրկնել. «Ճշմարտությունն իմ մեջ է, իմ մեջ է ճանապարհը»:
Յուրաքանչյուր երեխայի համար, քանի դեռ նա երեխա է, աշխարհի ամենալավ մայրն իր մայրն է։ Երբ մեծանում ու հասունանում է, նա հասկանում է, որ աշխարհում ուրիշ լավ մայրեր էլ կան, ինչպես նաև՝ վատ մայրեր։Սահակ-ի խոսքերից
Նմանապես, յուրաքանչյուր կրոնի հետևորդի համար աշխարհի ամենալավ ու ամենաճիշտ կրոնն իր իմացածն ու ընտրածն է, և միակ ճշմարիտ Աստվածն էլ իր կրոնի Աստվածն է։
Ընդհանրապես, մարդու համար ճշմարտության չափանիշը մարդու սեփական գիտակցությունն է։ Այլ չափանիշ չկա։ Մարդու գիտակցության համար գոյություն ունի միայն այն, ինչը գիտակցվում է։ Այդ իսկ պատճառով՝ շատ կարևոր է դառնում այն (գիտակցությունը) ընդլայնելը, որպեսզի հնարավոր լինի ընդգրկել հնարավորինս շատ երևույթներ և ավելի մեծ ճշմարտություններ։
Մեզ համար ճշմարտություն է նաև այն, որ XIX դարի երկրորդ կեսին մարդկության մի որոշ մասը, մարդկության Մեծ Ուսուցիչների միջոցով, իմացավ, որ բոլոր մեծ կրոնները և ուսմունքները մի աղբյուրից են տրվել, իրար չեն հակասում, միմյանց շարունակում են և լրացնում։
Ճշմարիտ ու ազնիվ քրիստոնյան գիտե, որ Քրիստոսը չի ժխտել Իրենից առաջ գոյություն ունեցած որևէ կրոն։ Հիշենք Նրա խոսքը. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու»(Մատթ. 5։17)։
Նա նաև Իր տվածը չի սահմանափակել և այն չի համար վերջնական ու ամբողջական ճշմարտություն, որից բացի էլ ճշմարտություն չկա։ Հիշենք. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել…»(Հովհ. 16։12)։ Այսինքն՝ նույնիսկ Քրիստոսի աշակերտները դեռ պատրաստ չէին ավել բարձր ճշմարտություններ ընկալելու։
Ճշմարտությունը ոչ մի կրոնի մենաշնորհը չէ։ Բոլոր Մեծ Ուսուցիչներն էլ իմացել են ճշմարտությունը, բայց տվել են այնքան, որքան որ կարելի էր և կարող էր ընկալել մարդկությունը իր զարգացման տվյալ էվոլուցիոն փուլում։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Այժմ ժամանակն է հասկանալու, որ բոլոր Մեծ Ուսուցիչները Եղբայրներ են, Նրանք բոլորն էլ կոչվել և կոչվում են աշխարհի փրկիչներ։ Նրանք հայտնվում են այն ժամանակ, երբ Երկրի վրա հաստատվում է անարդարությունն ու անօրենությունը։
Քրիստոսը, որպես Աստծո մարմնավորում, մարդկության պատմության մեջ ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը։ Քրիստոսի ծննդից դեռ հազարավոր տարիներ առաջ է Կրիշնան ասել.
«Ամեն անգամ, երբ նվազում է արդարությունը,
Եվ անօրինությունն է իշխում, այն ժամանակ ինձ ստեղծում եմ Ես,
Արդարներին փրկելու համար, չարագործներին կործանելու համար,
Եվ արդարության հաստատման համար ծնվում եմ Ես դարեդար»։
(Բհագավադգիտա, Գլ. IV:7-8)
Բոլոր կրոններն ու ուսմունքները, որոնք տրվել են Մեծ Ուսուցիչների կողմից, ճշմարիտ են եղել մարդկանց փոխանցելու ժամանակ, բայց հետագայում հենց մարդկանց կողմից էլ աղավաղվել են։
Ով համաձայն չէ, թող ապացուցի հակառակը
Ես փոքրուց աթեիստ եմ եղել: Երբ մեծացել եմ, սկսել եմ որոնել Աստծուն: Երբ մի քիչ էլ եմ մեծացել, հասկացել եմ, որ բոլոր կրոններն ըստ էության նույնն են: Իսկ երբ մի օր կանգնեցի Աստծո առաջ ու խնդրեցի, որ ինձ ճշմարտությունը ցույց տա, Նա ինձ քրիստոնեությունը ցույց տվեց:
Իմ խոսքում ես ոչ մի տեղ չեմ ասել, թե «մենք ենք Հիսուսը» և իմ որևէ ասածից նման բան չի հետևում։Բյուրակն-ի խոսքերից
Եթե մարդու մտքերն ու խոսքերը Աստծուց են, և դրանք մարդն իրականացնում է իր գործերում, այսինքն՝ իրենից ներկայացնում է այն, ինչ հաստատում է խոսքերով, ապա մարդն իրենից ճշմարտությունն է ներկայացնում։ Եվ կարող է ասել. «Ես եմ ճշմարտությունը…»։ Դա է ճշմարիտ կյանքը և դա է հոգևոր զարգացման ճանապարհը։
Ով համաձայն չէ, թող ապացուցի հակառակը
Այսինքն՝ Աստված քեզ տվեց այնքան, ինչքան կարող էիր ընկալել ու տանել։ Նորից հիշենք Քրիստոսի խոսքը.Բյուրակն-ի խոսքերից
«Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել…» (Հովհ. 16։12)։
Ով համաձայն չէ, թող ապացուցի հակառակը
Ո՛չ, Աստված ինձ տվեց դրա շարունակությունը. «Բայց երբ գա ինքը՝ Սուրբ Հոգին, որ ճշմարտությունն է հայտնում, նա՛ կառաջնորդի ձեզ դեպի ամբողջական ճշմարտություն, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ ինչ որ լսի, այն կասի ձեզ և կպատմի գալիք բաների մասին»:
Սուրբ Հոգին հետ է
Իմ խոսքում ես ոչ մի տեղ չեմ ասել, թե «մենք ենք Հիսուսը» և իմ որևէ ասածից նման բան չի հետևում։
Չէ՛, նորից համաձայն չեմ: Այդ ամենն անելով՝ մարդը կարող է ասել «Ճշմարտությունն իմ մեջ է» և ցույց տալ Հիսուսին, բայց մարդն ինքե չի կարող ճշմարտությունը լինել, քանզի ճշմարտությունը Հիսուսն է, իսկ Հիսուսը մեր մեջ է: Դուք պարզապես մեկնաբանում եք ինչպես ուզում եք, մինչդեռ տրամաբանորեն Հիսուսը ճշմարտությունն է, Հիսուսը մեր մեջ է, մենք՝ Նրա մեջ, հետևաբար մենք ճշմարտության մեջ ենք, ճշմարտությունը՝ մեր մեջ:Եթե մարդու մտքերն ու խոսքերը Աստծուց են, և դրանք մարդն իրականացնում է իր գործերում, այսինքն՝ իրենից ներկայացնում է այն, ինչ հաստատում է խոսքերով, ապա մարդն իրենից ճշմարտությունն է ներկայացնում։ Եվ կարող է ասել. «Ես եմ ճշմարտությունը…»։ Դա է ճշմարիտ կյանքը և դա է հոգևոր զարգացման ճանապարհը։
Հա՛, սրա մասին մոռացել էի: Բոլորն էլ գիտեն, որ Օրենքն ու մարգարեները Հին կտակարանն են կազմում, ոչ թե ուրիշ կրոններ:«Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու»(Մատթ. 5։17)։
Ճիշտ է, առանց Աստծո օգնության մենք չենք կարող կատարյալ լինել։ Մարդն ո՞վ է, որ կարողանա, եթե Քրիստոսն Ի՛նքը առանց Աստծո ոչինչ չի կարող անել. «Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող…» (Հովհ. 5։30)։ Կամ «Ես ինքս ինձնից չխոսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, Նա՛ ինձ պատվիրեց, թե ի՛նչ պիտի ասեմ և ի՛նչ պիտի խոսեմ...» (Հովհ. 13։49), կամ «Իմ ուսուցումը իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց» (Հովհ. 7։16)։ Իսկ մեկ այլ դեպքում Նա ասել է. «Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա՛ է անում գործերը։ Հավատացե՛ք ինձ, որ ես Հոր մեջ եմ, և Հայրը՝ իմ մեջ... Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի...» (Հովհ. 14։10-12)։Սահակ-ի խոսքերից
Ուրեմն ամբողջ գաղտնիքը Քրիստոսին հավատալու և, իհարկե, Նրա խոսքերը հասկանալու մեջ է։ Նաև ասվել է. «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք դուք, և Աստծո Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. 3։16)։
Բերված տողերը հասկանալու և Քրիստոսին հավատալու դեպքում կհասկանանք նաև, որ մարդու հնարավորություններն անսահման են, և նա կարող է և պարտավոր է իր մեջ բնակվող Աստծո Հոգու օգնությամբ ձգտել Կատարյալին...
Էլ ի՞նչ օգնություն եք սպասում Աստծուց։
Ով համաձայն չէ, թող ապացուցի հակառակը
Սենց մի հարց: Ոնց ե՞ք նայում այն բանին, որ եկեղեցիների, հատկապես կաթոլիկ եկեղեցիների, ներքին հարդարանքի մեջ մեծ տեղ է գրավում ոսկին ու թանկարժեք քարերը: Չէ որ Հիսուս Քրիստոսը սենց մի միտք էր արտահայտել. "հարուստը ավելի դժվարությամբ կընկնի դրախտ, քան ուղտը կանցնի ասեղի անցքով ": Եվ հետո, հենց ինքը Հիսուս Քիրստոսը կավե բաժակից էր օգտվում: Ինչի՞ համար է եկեղեցին այդքան հարստություն դիզում: Ինձ թվում է սրանից շատ մարդիկ կարող են հիասթափվել: Այսինքն հիասթափվել եկեղեցուց այլ ոչ թե կրոնից:
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
Ընդհանրապես եկեղեցու դերը ի սկզբանե եղել է ժողովրդի հավաըքի ուժը բարձր պահելը ու քրիստոնեական կրոնի քարոզումը…HardRock-ի խոսքերից
Բայց ինչի՞ է վերածվել եկեղեցին այսօր: Եթե խաչը համբուրելուց տերտերին 1000 դրամ չտաս հետեվիցդ ինչ ասես կասի, եթե կնունքին տերտերին փող չտաս , կնքելուց հետո մի 6 տակ էլ կանիծի![]()
Ու հետո ժողովրդի մեծ մասը անկախ իրենցից սկսել են պաշտել ոչ թե աստծուն, այլ եկեղեցին ու տերտերըԱստված ասել է «Մի ստեղծեք կռքեր ձեզ համար ու մի պաշտեք կռքերի»...իսկ մարդիկ եկեղեցին ակամայից կուռք են սարքել
![]()
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ