Սկսենք վերջից:
Համոզմունքներից մեկն էլ այն է, որ «Փրկությունը հավատով է, ոչ թե գործերով»։ Բայց չէ՞ որ ասված է.«հավատն առանց գործերի մեռած է»(Հակոբ. 2։20, նաև՝ 2։26)։
Մի՞թե Հակոբոսն ասում է, թե փրկությունն առանց հավատի է: Նա պարզապես ասում է, թե հավատն առանց գործերի մեռած է: Ես լիովին համաձայն եմ: Բայց դա բոլորովին չի նշանակում, թե փրկությունը գործերով է: Քրիստոնյան իր գործերն անում է ոչ թե փրկության համար, այլ նրա համար, որովհետև սիրում է իր Հորը, ցանկանում է, որ Նրա կամքը լինի: Եկեք կարդանք ամբողջ գլուխը:
«Եղբայրնե՛ր իմ, աչառութեամբ մի՛ պահէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հաւատը։ Եթէ ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենայ ոսկի մատանի եւ շքեղ զգեստներ, եւ այնտեղ մտնի նաեւ մի աղքատ՝ կեղտոտ զգեստներով, եւ դուք նայէք նրան, ով շքեղ զգեստներ ունի եւ ասէք՝ «Դու նստի՛ր այստեղ, պատուոյ տեղը», իսկ աղքատին, թէ՝ «Ոտքի՛ կանգնիր դու այդտեղ», կամ թէ՝ «Եկ նստի՛ր իմ պատուանդանի մօտ», այդ դէպքում դուք ձեր մէջ աչառութիւն արած չէ՞ք լինի եւ չար խորհուրդների դատաւորներ չէ՞ք լինի։ Լսեցէ՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստուած ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հաւատով եւ ժառանգորդներ այն արքայութեան, որը նա խոստացաւ իրեն սիրողներին։ Իսկ դուք անարգում էք աղքատներին։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ. հէնց նրանք էլ ձեզ դատարան են քարշ տալիս։ Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն բարի անունը, որով կոչուած էք դուք։ Ապա եթէ կատարէք արքայական օրէնքը Սուրբ Գրքի համաձայն, թէ՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս ինքդ քեզ», լաւ էք անում։ Իսկ եթէ աչառութիւն էք անում, մեղք էք գործում՝ դատապարտուելով օրէնքից որպէս օրինազանցներ։ Նա, ով պահում է ամբողջ օրէնքը եւ միայն մէկ բանով սայթաքում, պարտապան կը լինի ամբողջ օրէնքին. որովհետեւ նա, ով ասաց, թէ՝ «Չպիտի սպանես», նաեւ ասաց, թէ՝ «Եւ չպիտի շնանաս», քանզի, եթէ չսպանես, բայց շնանաս, յանցաւոր կը լինես օրէնքի առաջ։ Այնպէ՛ս խօսեցէք եւ այնպէ՛ս գործեցէք, որպէս թէ ազատութեան օրէնքով էք դատուելու, քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածութիւնը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց։ Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթէ մէկն ասի, թէ հաւատ ունի, սակայն հաւատն արտայայտող գործեր չունենայ։ Միթէ հաւատը նրան կը կարողանա՞յ փրկել։ Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինեն կամ օրուայ ուտելիքի կարօտ, եւ ձեզնից մէկը նրանց ասի՝ «Գնացէ՛ք խաղաղութեամբ, տաքացէ՛ք եւ յագեցէ՛ք», եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է։ Նոյնպէս եւ հաւատը. եթէ նա գործեր չունի, առանձինն մեռած է։ Բայց թերեւս մէկն ասի. «Դու հաւատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛յց տուր ինձ քո հաւատը առանց գործերի, եւ ես քեզ ցոյց կը տամ իմ հաւատը գործերով»։ Դու հաւատում ես, որ մէկ է Աստուած. լաւ ես անում։ Դեւերն էլ են հաւատում եւ դողում։ Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հաւատը դատարկ բան է առանց գործերի։ Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացաւ՝ սեղանի վրայ հանելով իր որդուն՝ Իսահակին, որպէս զոհ։ Տեսնո՞ւմ ես, որ հաւատը գործակից եղաւ նրա գործերին եւ գործերով էլ հաւատը կատարեալ դարձաւ։ Եւ կատարուեց Գրուածը, որն ասում է. «Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան որպէս արդարութիւն համարուեց, եւ նա Աստծուն բարեկամ կոչուեց»։ Տեսնո՞ւմ էք, որ գործերով է արդարանում մարդ եւ ոչ թէ միայն հաւատով։ Այդպէս էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞ւ, երբ ընդունեց լրտեսներին եւ արձակեց նրանց այլ ճանապարհով։ Ինչպէս որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպէս էլ մեռած է հաւատը առանց գործերի»։ (Հակոբոս 2)
Նախ, Աստվածաշնչում հստակ ասված է Քրիստոսի մասին, որ նա միջնորդ է Աստծո և մարդկանց միջև. «Մեկ Աստված կա և մեկ միջնորդ՝ Աստծո և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս»(Ա Տիմոթ. 2։5)
Քրիստոնյաները չեն էլ ժխտում, որ Հիսուսը միջնորդ է Աստծո և մարդկանց միջև: Բայց այստեղ չի ասվում, թե Հիսուսն Աստված չէ: Բայց եկեք տեսնենք, որ ասվում է, թե ՄԵԿ միջնորդ կա, այսինքն՝ մյուս կրոնական առաջնորդները միջնորդ չեն:
Երկրորդ, քանի որ Աստված ամենագետ է, այսինքն՝ ամեն ինչ գիտե, ապա Քրիստոսի խոսքը՝«Բայց այդ օրվա և ժամվա մասին ոչ ոք չգիտե. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը»(Մատթ. 24։36) պետք է նշանակի, որ Ինքը Աստված չէ։
Աստված Երրորդություն է: Երրորդության յուրաքանչյուր մասն իր դերն ունի:

Երրորդ,հայտնի է, որ Աստված ամենազոր է, անսպառ զորություն ունի.Աստծո աներևույթ հատկությունն է՝«Նրա մշտնջենավոր զորությունը»(Հռոմ. 1։20),իսկ Քրիստոսի պարագայում՝ հայտնի է, որ ձիթենանց լեռան վրա աղոթք անելիս «երկնքից երևաց մի հրեշտակ և ուժ էր տալիս նրան. Նա տագնապի մեջ էր…»(Ղուկաս 22։42-43)։ Մի՞թե Կատարյալ Աստվածը կարիք կունենար, որ ինչ-որ մի հրեշտակ Իրեն ուժ տար։ Հետո էլ, եթե աղոթքը մարդու խոսքն ու զրույցն է Աստծո հետ, ապա ու՞մ և ինչու՞ է Քրիստոսը աղոթքով դիմում, եթե Նա Կատարյալ Աստված է։
Այստեղ մատնացույց է արվում Հիսուսի մարդկային էությունը: Չէ՞ որ Նա նաև Կատարյալ մարդ է և ունի մարդուն բնորոշ բոլոր հատկանիշները:

Իսկ հիմա ուզում եմ ցույց տալ, որ Հիսուսն Աստված է:

«Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր... Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ»։ (Հովհ. 1:1… 1:14)
Տեսնում ենք, որ Բանն Աստված էր և որ Բանը մարմին եղավ: Մեկ այլ թարգմանության մեջ նույնիկ «մարմին» բառի փոխարեն «մարդ» է գրված: Համենայնդեպս, հուսով եմ, որ պարզ է, որ մարմինը հենց Հիսուսն է, և Բանը մարմին եղավ, իսկ Բանն Աստված էր:

«Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին։ Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք. իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. եւ ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի։ Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամենքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել։ Ես եւ իմ Հայրը մի ենք»։ (Հովհ. 10:25-30)

«Աստված իր հրեշտակների մասին խոսելիս ասում է…
Մինչդեռ Որդուն ասում է.
«Քո աթոռը, ո՛վ Աստված, հավիտենական է.
արդարությամբ ես իշխում թագավորությանդ վրա»:


Ճիշտն ասած, Բյուրակն, այդ ծավալուն աստվածաշնչյան մեջբերման նպատակն ու իմաստը մի քիչ անհասկանալի է. դրանով ինչ-որ բա՞ն ես ուզում ապացուցել կամ հաստատել կամ միգուցե ժխտե՞լ։
Որևէ բան չեմ փորձել: Այդ պահին Սուրբ Հոգով լցված էի, գրեցի: Իսկ մեկնաբանությունները թող Աստված ձեզ համար անի: