Իհարկե։ Ես համոզված եմ, որ բոլոր կրոններն էլ տրվել են միևնույն աստվածային աղբյուրից։ Բոլոր կրոններն էլ դատապարտում են սուտը, պատգամում, ուսանում և օգնում են լինել ազնիվ, ճշմարտասեր, բարի, իմաստուն և այլն։ Իսկ նրանց միջև տարբերությունների 2 հիմնական պատճառ կա.Սահակ-ի խոսքերից
1. Տարբեր կրոններ առաջացել են տարբեր դարաշրջաններում ու զարգացման տարբեր մակարդակներ ունեցող ժողովուրդների են տրվել։ Այդ պատճառով միևնույն հիմնարար գաղափարները տարբեր լեզուներով ու մակարդակով են շարադրվել։ Զարգացածության տարբեր մակարդակների պատճառով կրոնի կողմից մարդկանց առաջադրված խնդիրները տարբեր են եղել (ինչպես որ, օրինակ, 5-րդ ու 8-րդ դասարանցուն մաթեմատիկայի միևնույն դասը չի տրվում ու միևնույն խնդիրը չի հանձնարարվում) սակայն նպատակը նույնն է՝ մարդուն մոտեցնել Աստծուն։
2. Դարերի ընթացքում տարբեր ժողովուրդների քաղաքական ու հոգևոր առաջնորդները ոչ միտումնավոր կամ միտումնավոր կերպով՝ մարդկանց իրենց ուզածը թելադրելու համար աղավաղել , փոփոխել ու տարբեր կերպ են մեկնաբանել տվյալ կրոնի սուրբ գրքում շարադրված գաղափարները։
Բերեմ մի օրինակ։ Բոլորդ էլ երևի գիտեք բազմաթիվ չարագործությունների առիթ հանդիսացած իսլամի հայտնի «սպանիր անհավատին» պատգամը։ Ասում են, որ այն սկզբում ունեցել է. «սպանիր անհավատությունը» տեսքը։ Այսինքն՝ սպանիր անհավատությունը քո մեջ, քո սրտում։ Այս նույն միտքն արտահայտող բազմաթիվ խոսքեր կան նաև քրիստոնեության մեջ։ Այնինչ, այդ անմեղ միտքը թեթևակի փոխելով, թուրքերն այն վերածել են իրենց թալանելու ու սպանելու վայրագ ձգտումը արդարացնող գործիքի։
Կարծում եմ, որ նման աղավաղումներ կան նաև մնացած բոլոր կրոններում։
Էջանիշներ