Մենք կարծեմ նմանությունից ենք խոսում, որ Աստվածաշնչյան կերպարները այնտեղ էլ են նշված: Մուհամեդը ծնվել է 570թ. Հիսուսի խաչելությունից հետո Մեքքայում, Կուրայշ ցեղում: Երիտասարդ տարիներին նա ընդհարվում էր ինչպես հրեաների, այնպես էլ քրիստոնեական տարբեր խմբերի հետ: 610թ. նրան հայտնվում է Ջուբրաիլ հրեշտակը /Գաբրիել/ և տալիս է նրան հայտնություն "ալլահ" անունով աստծո մասին և նա սկսում է ալլահին հավատալու մասին իր քարոզները, որն այն ժամանակներում անապատի աստվածներից մեկն է եղել և ունեցել է բորենու տեսք: Կարճ ասած իսլամը հակադրվում է ինչպես հրեական, այնպես էլ քրիստոնեական կրոններին:
ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան
Մենք անընդհատ շեղվում ենք, ռուսի ասած՝ «վակռուգ դա օկլը»
Արի մի կողմ դնենք Գաբրիելին, Մուհամեդին, Հիսուսին …
Արի կենտրոնանանք, ոչ թե անձերի, այլ բովանդակության վրա: Այ հենց քո ասածը՝ միակ ճանապարհը դեպի Աստված միայն քրիստոնեությունն է: Սա ի՞նչ է՝ բառիս բուն իմաստով անհանդուրժողականություն: Նման բան իսլամում էլ կա: Արի կենտրոնանանք ես հարցի շուրջ, ի՞նչ լուծում ունի սա: Ինչպե՞ս դու երբեք չես հրաժարվի քրիստոնեությունից, այնպես էլ մահմեդականը իսլամից: Բայց բոլորն էլ մարդ են, և ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների կամ այլ կրոնի հետևորդների մեջ կան մարդիկ որոնք արժանի են մեծատառով Մարդ կոչվելուն, բառիս ոչ կրոնական, այլ մարդկայնության տեսանկյունից:
Այնպես որ կատեգորիկ մտածուղությունն է, որ հանգեցնում է ընդհարումների: Այ սա է և էր ամենաանլուծելի խնդիրը մարդկության ստեղծման օրից:
Չնայած գուցե և չարժե դրան լուծում տալ, այլապես շատ բան կիմաստազրկվի:![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ