Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
Կտրուկ ջան արի այդ բառախաղային տերմինալոգիաների մեջ չխորանանք թե կրոնը ի՞նչ է, Աստվածապաշտությունը ի՞նչ է: Արի դա թողնենք ինելէկտուալ մարդկանց, թող իրանք վերլուծեն, իսկ մենք արի շփվենք որպես սովորական ու հասարակ մեկս միուսին միշտ սեր պարտք մնացող արարածներ:

Ես չեմ ուզում ոչ փիլիսոփայական, ոչ էլ Աստվածաշնչից մեջբերումներ անեմ, որպեսզի նկարագրեմ սերը իր ամբողջ գեղեցկությամբ, միայն մի պատմություն կպատմեմ դու էլ այդտեղից գտիր սիրո անսահման ուժը, թե ինչիյա ընդունակ սերը անգամ մարդկային ծանր հառաչանքի վարկիաններին:

ՄԻ խուլ գյուղում ապրում էր մի ընտանիք, ընտանիքի մայրը արդեն ծերացել էր և ապրում էր իր կյանքի մայրամուտը:
Այդ խուլ գյուղում ադաթ կար որ ծեր մարդկանց չեին թողնում տանը մահանաին, և տանում էին անտառ թողնելով այնտեղ կյանքի գթասրտությանը և բախտի քմահաճույքին: Հետևաբար, իր որդին նկատելով որ մորը քիչ օրեր են մնացել ապրելու, դնումա պարկի (մեշոկի) մեջ և տանումա անտառի խորքերը: Երբ հասնումա անտառի այն մասին որտեղից այլևս մայրը միայնակ չի կարող վերադառնալ տուն, դնումա մի ծառի կողքին և վերադառնումա: Սակայն անցնելով որոշակի հեռավորություն լսումա մոր ձայնը որը կանչում էր բալես՝ գոնե արի այս մեշոկը հետդ վերցրա, տանը ձեզ դեռ պետք կգա:
Կարծում եմ հասկանալի էր սիրո նկարագրությունը:

Մարդկությունը միայն այսպիսի նկարագրելի դեպքերովա հասկանում ինչա սերը:
Եթե փիլիսոփայորեն ասում են սերը վարակիչ հիվանդությունա, բայց պիտի սկզբից դու վարակվես այդ հիվանդությամբ որ հետո վարակես ուրիշներին, կամ նմանատիպ արտահայտություններ: Քիչ մարդիկ են ըմբռնում այդ մտքերը իրենց խորությամբ, մարդկությանը օրինակներ են պետք որ տեսնի լսի ու հասկանա թե ինչա սերը:
Սելավի ջան: Կարդացի պատումը ու հիշեցի մի հին ճապոնական ֆիլմ "Նուրայամա լեռան լեգենդը", երբ մայրը իր ատամները ջարդում է, որ իրեն տանեն այդ " սրբազան լեռը", որ ընտանիքը մի ուտող բերանից ազատվի: Շատ հուզիչ ու գեղեցիկ ֆիլմ-պատում էր: