User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոններ, միջկրոնական փոխհարաբերություններ, տարբեր կրոնների դերը մեր կյանքում

    Կտրուկ ջան ուրախ եմ որ գիտես ճշմարտությունը: Սակայն կուզենաի նաև որ դու իմաստուն լինեիր և հասկանաիր Հիսուսի ասած այն միտքը, որ « ով մեզ դեմ չէ մեզ հետ է» մենք սնվել ենք Աստվածաշնչով և ինտուիցիայով գիտենք որ այնտեղ ամբողջությամբ ճշմարտությունն է գրված, արաբը սնվումա Ղուրանով և նույն պես ինտուիցիայով գիտի որ դա ճշմարտությունն է, հիմա քեզ մնումա վերլուծես, թե որտեղիցա գալիս մարդու ինտուիցիան, ովա՞ տալիս դա մարդկությանը:
    Աստված ասում է մի՞ թե կա ձեր մեջ մի մարդ որ իր երեխան իրենից ձուկ ուզի և նա օձ տա, հիմա հասկացի արաբները նույն պես Աստծու Որդիներն են և երբ դու խնդրել էս «ձուկ՝» քեզ Աստվածաշունչնա տրվել, այդ նույն արաբները երբ խնդրել են ճշմարտությունը «ձուկը» իրենց էլ Ղուրաննա տրվել, հիմա ինչ էս կարծում Աստված քեզ ավելի շատ էր սիրում դրա համար քեզ ձուկ տվեց, իսկ իրանց օ՞ձ: Ոչ սիրելի Կտրուկ՝ Աստված բոլորին հավասարաչափա սիրում ու Ինքը շատ լավ գիտի որ քաղաքակրթության, որ մենթալիտետի տեր մարդկանց հետ ոնց խոսա, մի խոսքով ՆԱ գիտի որ ձկանը ինչ կարթով բռնի:
    Եթե դու ծնվել էս քրիստոնեա երկրում դա չի նշանակում որ դու ավելի մեծ առավելություն ունես Հնդկաստանում կամ Չինաստանում ծնված ու Աստվածաշնչով չսնված մարդկանց նկատմամբ, նրանք նույն ձև սիրելի են Աստծո համար ինչպես դու և ես:
    Կտրուկ ջան սա իմաստության առաջի նախապայմաններից մեկնա որ կարողանաս բոլոր մարդկանց մեջ էլ տեսնես Աստծո Որդիներին:
    Ակամայից մի առակ հիշեցի լսի պատմեմ:
    Մի մարդ իր ամբողջ կյանքը նվիրումա մարտարվեստների իմացությանը, գրեթե տիրապետումա աշխարհի բոլոր մարտարվեստներին և ինքը համարվումա վարպետ:
    Մի քանի տարի հետո լսումա որ արևելքում մի մարդ կա որը գիտի ավելին այդ մարտարվեստներից քան թե ինքը և ճանապարհա ընկնում այդ մարդուն գտնելու, որպեսզի տեսնի էլ ի՞նչ մարտարվեստի տեսակ կա որ ինքը կարող է սովորել:
    Գտնելով այդ մարդուն ասումա որ ինքը տիրապետումա բազուն մարտարվեստի տեսակների, օրինակ՝ ուշու, կառատե, տեկվանդո, ... և այլ բազուն մարտարվեստի տեսակներ և խնդրումա այդ մարդուն որ եթե կա էլի ինչ որ մարտարվեստի տեսակ որը ինքը չգիտի ապա ուզումա սովորի իրենից:
    Այս մարդը ասումա կա՝ շատ տեսակներ դեռ կան, ասումա հիմա պատկերացրա սենց սիտուացիա, մտնում էս երկու շենքերի արանքը, մեկ էլ նկատում էս որ դեմիցդ մի 10 հատ ավազակա դուրս գալիս, շուռ էս գալիս որ փախնես, տեսնում էս մի տաս հատ ավազակ էլ հետևդ են կանգնած, այ հիմա, ասումա այդ մարդը, ես կարող եմ քեզ սովորացնել, թե ինչպես չմտնես էդ երկու շենքերի արանքը:

    Այս առակը փոխաբերական իմաստով հասկացի թե որտեղ էր թաքնված իմաստությունը: Իմաստությունը հաստատ իր իմացաց կրոնական ուսմունքների մեջ չեր, այլ լրիվ ուրիշ հարթությունում էր իմաստությունը որին մարդիկ հասնում են ճշմարտությունները լավ սերտելուց հետո միայն:

    Կտրուկ ջան չշտապես պատասխանես, շտապի մտածես, վերլուծես, Աստված քեզ տվելա գիտակցություն, ինտուիցիա, մի առաջնորդվի ուրիշի հասկացածով ու իրենց չափանիշներով վերլուծածով, դա իրենց վերլուծություննա, մի թող որ իրենց վերլուծածը տարածեն քո վրա, ինքնուրույն վերլուծի՝ գիտեմ, դա վերլուծող առաջնորդներին դուր չի գալիս երբ առաջ է քաշվում մի թեզ որի պատասխանը իրենք էլ չգիտեն, սակայն սկսում են տարբեր գլուխներից մեջբերումներ անել, որպեսզի ցույց տան թե, իբր կատարիալ տիրապետում են Աստվածաշնչի ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, բայց ավաղ չհասկանալով թե իրականում իրենց մեջբերած հատավածի մեջ ի՞նչ ինիկատի ուներ Աստված:
    Կտրուկ ջան հիմա տես անառակ որդու առակը՝ գիտեմ որ լսած կլինես, ու բացատրությունն էլ կիմանաս, բայց արի ես քեզ հիմա ասեմ թե ՀՈԳԻՆ ինչ ձևա բացատրում այդ առակը:
    Առակի մեջ երբ տղան ՏՆԻՑ «այսինքը երկնքից» գնումա հեռու երկիր « այսինքը երկիր մոլորակ» զբաղվումա անառակությամբ «այսինքը չի լուսավորվում չի Ճանաչում իմաստությունը» և երբ այդ վիճակով հետ է գալիս իր հայրական տուն «այսինքը վերադառնում է երկինք առանց լուսավորվելու» իր հայրը իրեն գրկաբաց է դիմավորում « այսինքը անկախ նրանից դու այս կարճ ճանապարհորդությանդ ընթացքում հասցրեցիր գործ անես ՔՈ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆՏԱՆԻՔԻ համար, թե ոչ, կարողացար երկրի վրա ՍԵՐԸ շատացնես թե ոչ, լուսավորվեցիր թե ոչ, միևնույնն է Աստված քեզ գրկաբաց է ընդունում և քո պատվին ցնծություն է կազմակերպվում երկնքում:
    Սակայն այս առակը էլ ավելի խորիմաստա քան պատկերացնում ենք, այս առակը եռակողմա և պարունակումա եռաչափ իմաստություն, եռաչափությունը այստեղ հենց այնպես չի, ինչպես ՀԱՅՐ, ՈՐԴԻ և ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ են մեկ, այնպես էլ այս առակնա խորհրդանշում այդ իմաստությունը, միուս իմաստը նրանումա կայանում որ մարդը վախի և թշվառության մեջա սկսում փնտրել Աստծուն, դրա համարա որ Աստվածաշնչում շատ կհանդիպես փոխաբերական իմաստների որոնք նկարագրվել են վախ առաջացնելու նպատակով որի խորքային իմաստում մեծ Աստվածային ՍԵՐ Է թաքնված:
    Երրորդ իմաստի բացատրությունը չեմ ասի քանի որ դու դեռ պիտի ունենաս համապատասխան համաժամանակացում հասկացողությունը, որ հասնես այդ բարձրագույն ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆԸ:
    Իմաստության աստիճաններով բարձրանալիս դու դեռ առիթ կունենաս ինքնուրույն հասկանաս երրորդ եռաչափության իմաստը:
    Կտրուկ ջան Աստվածաշունչը տիեզերական գիրքա, սակայն մեր ժամանակի հովիվները այն դարձնում են գեղարվեստական, որովհետև ոչ թե խորքային իմաստն են հասկանում, այլ միայն արկածային ու գեղարվեստական մասը և իրենց ընկալողականության չափով էլ ներկայացնում են մարդկանց, բայց իրանց էլ չի կարելի մեղադրել այդ մարդիկ էլ այդքանով են լուսավորված, որը նույն պես Աստծու կողմից շատ մեծ արժեքովա գնահատվում:
    ՄԻ քիչ երկար գրեցի, բայց ուզում եմ մի առակ էլ գրել, ուշադիր եղիր սիրելի Կտրուկ և ոչ միայն:
    Մի ճանապարհորդ որոշումա ոտքով անցնի ամբողջ աշխարհով մեկ, հասնելով մի տեղ տեսնումա քար վրա մի ալեհեր իմաստուն մարդա նստած, մոտենալով իմաստունին հարցնումա. ինչքա՞ն ժամանակից կհասնեմ այս կողքի գյուղը:
    Ալեհեր ծերունին նայելով այս մարդուն բան չի պատասխանում միայն ասումա գնա, քայլի:
    Այս մարդը վիրավորված մտքի մեջ մտածելով թե «էս ինչ վատ մարդ էր, բան հարցրի չպատասխանեց»: Այսպես մտամոլոր քայլումա մոտ հիսուն մետր և հանկարց լսումա ծերունու ձայն որը գոռում էր հետևից, ասելով մեկ ժամից կհասնես:
    Այս մարդը զարմացած հետա դառնում ծերունու մոտ և հարցնումա, բա ինչու երբ այն ժամանակ հարցրեցի չպատասխանեցիր:
    Ալեհեր իմաստունը պատասխանելով ասումա՝ սիրելի ճանապարհորդ, ես սկզբից պիտի տեսնեի թե ինչ արագությամբ էս քայլում որ նոր ասեի թե ինչքան ժամանակից կհասնես կողքի գյուղ:

    Մի խոսքով ճանապարհ ընկիր Կտրուկ ջան, իմաստության հետևից՝ պատասխաներըդ կգան ճանապարհորդությանդ ընթացքում:
    Վերջին խմբագրող՝ Սելավի: 18.01.2009, 01:27:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.01.2009), REAL_ist (18.01.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե ծրագրավորման լեզուները կրոններ լինեին...
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 22
    Վերջինը: 11.07.2017, 08:02
  2. Փոխհարաբերություններ ընկերոջ հետ…Խորհուրդ տվեք
    Հեղինակ՝ TiternAk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.09.2008, 12:32
  3. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2008, 19:23
  4. Գրառումներ: 53
    Վերջինը: 13.04.2007, 23:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •