Այսպիսի թեմա բացելը արդեն լուրջ առաջընթացա, փոխհանդուրժողականության խնդրի շուրջ:
Գիտեք՝ խնդիրը կրոնների մեջ չի, քանի որ ամենամեծ ու հիմնական կրոնները հիմնաված են միևնույն գաղափարախոսության շուրջ, որի հիմքը, միջուկը միանաշանակ հանդիսանումա Սերը:
Նույն սերն են քարոզել թե Քրիստոսը, թե Մուհամեդը, թե Բուդդան... այստեղ խնդիրը մարդկանց մեջա, ամեն մեկը ուզումա որ իր դիմացինը հենց իր ընկալած ձևով ընդունի Աստծուն, որպեսզի ավելի ինքնահաստատվի իր հասկացածի ու ընկալածի ճշմարտացիության մեջ, ու այդպես Աստծուն դնում են իրենց սեփական չափսերի արկղերի մեջ, և այդպես մեր երկիր մոլորակում հիմա արդեն գոյություն ունի բազուն հազարավոր արկղեր, որտեղ մարդիկ պահում են իրենց չափսերով ընկալած Աստծուն, ու ամեն մի արկղը աշխատումա որքան հնարավորա ավելի շատ մարդիկ գան իրենց արկղ, հետապնդելով շատ տարբեր՝ թե անկեղծ, թե ... նպատակներ:
Սակայն ի զարմանս բոլորի, բոլոր արկղերն էլ ճիշտ են, բոլորում էլ մարդիկ զգում են Աստծո սերը, ու այդ իրենց զգացածով հանդերձ սկսում են համոզել դիմացիններին որ ճշմարիտ ու միակ Աստվածը գտնվում է հենց իրենց արկղում, չիմանալով ու չհասկանալով որ իր դիմացինը, լինելով ուրիշ արկղի անդամ, նույն ուժգնությամբ զգում է այդ նույն անսահման սիրող Աստծու սերը:
Հիմա՝ կրոնական հանդուրժողականություն կլինի միայն այն ժամանակ երբ մարդիկ կսկսեն գիտակցել որ այդ սերը, միայն իրենց արկղի զգալու մենաշնորհը չի, այդ սերը նույն ձևով տրվումա նաև բոլոր արկղերին՝ ու բոլոր արկղերի բնակիչները այդ սերը զգում են նույն ուժգնությամբ:
Ահա՝ երբ մենք այս ամենը խորքային կհասկանանք այդ ժամանակ էլ անհեթեթ կդառնա դիմացինին համոզելը քո արկղի ճշմարտացիության մեջ, որտեղից էլ սկիզբ է առնում կրոնական անհանդուրժողականությունը:
Ի՞նչ էք կարծում սիրելի մարդիկ, ժամանակը չի՞ որ բոլորս էլ նայենք կրոնների միջուկներին, հիմքին՝ այլ ոչ թե մենք մեզ տեղավորենք մեր արկղերի՝ մեծավորների ընկալողականության չափսերի մեջ:
Էջանիշներ