Դավթաշենի լողավազանը իրոք վատը չէ, բայց մեկ-մեկ քլորը շատ են անում, իմ մաշկի վրա ես պարզ զգում էի: Բայց այնտեղ մի շատ լավ թրեյներ կա, իրոք լավ է սովորեցնում լողալ: Մեկ էլ էս լողավազանի թերությունը այն է, որ քանի որ որ էժան է բավականին, միշտ շաատ մարդ է լինում:
DDD-ն թրեյներով լողալու դեպքում, եթե 16 տարեկանից բարձր եք, հարմար չէ, շատ թանկ է նստում...Հայաստան հանրախանութի վերևի հարկի լողավազանում էլ, ինչքանով տեղյակ եմ, թրեյներ չկա, համ էլ իմ գործընկերները բողոքում էին, որ մաքրությունը շատ ցածր մակարդակի վրա է:
Golds gym-ում գիտեմ, որ գները թանկ են, բայց եթե կարող եք մինչև չորսը գնալ ու մեկ տարով բաժանորդագրվել, ապա մի հարմար փաթեթ կա...Այդտեղի առավելություններից է նաև այն, որ ոչ ոք չի կարող մեկ օրով գալ, լողանալու նպատակով

Մեկ էլ գովում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայի լողավազանը, բայց ես երբեք չեմ գնացել...
Իսկ ինչ-որ մեկը տեղյակ է Նեպտունի լողավազանից?
Էջանիշներ