1990թվական….գարուն… ապրիլ 20… հիասքանչ օր, երբ Սարգսյանների ընտանիքում լույս աշխարհ եկավ մի հրեշտակ…. Ահա այսօր մեր Undina–ի, մեր Մանեի, մեր պուպուշիկ ու համովիկ աղջնակի ծննդյան հերթական տարեդարձն է:
Ման ջան, շնորհավորում եմ:Քեզ մաղթում եմ անհամար գարուններ, բազում ծաղիկներ ու անսահման ՍԵՐ: Թող քեզ միշտ շրջապատեն բարի ու անկեղծ մարդիկ: Հաջողությունը թող երբեք չլքի քեզ կյանքի ոչ մի ասպարեզում: Առողջ լինես ու մեզնից անպակաս:
Էս վիրտուալ բաժակով խմում եմ կենացդ, ու քեզ մաղթում այնան չարիք, որքան կաթիլ կմնա բաժակումս…
Ու քանի որ չգիտեմ` ինչ ծաղիկներ ես սիրում, ընտրեցի էս փոքր, բայց, ըստ իս, շատ սիրուն, փունջը![]()
Էջանիշներ