User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: «Կետիկ» տրամաբանական խաղը

  1. #1
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Կետիկ» տրամաբանական խաղը

    Կետիկ խաղը հիմնականում խաղում են ուսանողները։ Այն սովորաբար խաղում են 2 հոգով վանդակավոր տետրի վրա, 2 գույնի գրիչով (ամեն մի խաղացողը մի գույնով)։ Խաղացողները հերթով կետեր են դնում վանդակավոր տետրի գծերի հատման կետերում՝ փորձելով շրջապատել հակառակորդի կետերը ու շրջապատումից պաշտպանելով սեփական կետերը։ Խաղի հիմնական կանոնները շա՜տ պարզ են, բայց կան որոշ նրբություններ։ Խաղի կանոնները հետագայում ավելի մանրամասն կշարադրենք ու կքններկենք, ուղղակի հիմա մի քիչ խաղացած խաղի մի դրվագ ներկայացնող նկար եմ կցում, որպեսզի ուրիշ նմանատիպ խաղերի հետ չշփոթեք։
    Ես խաղին ծանոթացել եմ համալսարանի ուսանողներից, բայց այն խաղում են նաև ուրիշ բուհերում ու դպրոցներում։ Հետագայում իմացա, որ Կետիկը շատ տարածված է Ռուսաստանում։ Հիմնականում այնտեղ այս խաղը անվանում են Точки, բայց էլի շատ ուրիշ անուններ են տալիս։ Ասում են, որ այն առաջացել է ճապոնական հայտնի Գո խաղից, սակայն այժմ այն լրիվ առանձին խաղ է։ Իսկ ինպե՞ս եք դուք անվանում այս խաղը։ Խաղում են արդյոք այս խաղը Եվրոպայում կամ Ամերիկայում։ Ունե՞ք որևէ տեղեկություն։

    Ես շատ եմ սիրում այս խաղը, բայց հետս խաղացող չկա։ Ուզում եմ Կետիկի ծրագիր ստեղծել, որ կարողանանք իրար հետ օնլայն խաղալ։ Ի դեպ այն շատ հետաքրքիր է նաև ծրագրավորման առումով (կարող ենք ծրագրավորման ալգորիթմները քննարկել
    Մի խոսքով փնտրում եմ համախոհների, որոնց հետ կքննարկենք խաղի կանոնների հնարավոր տարբերակները, կփորձենք առաջնություններ կազմակերպել և այլն։
    Դե ի՞նչ, կա՞ն ձեր մեջ Կետիկի սիրահարներ ։
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. «Կետիկ» տրամաբանական խաղը

    Ես այս խաղը չգիտեի, բայց կարծես թե հետաքրքիր խաղ է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կետիկ» տրամաբանական խաղը

    Շատ եմ խաղացել պոլիտեխնիկում : Դասերին , որ անհետաքրքիր ա լիոնւմ խաղում ենք:

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. «Կետիկ» տրամաբանական խաղի կանոնները

    Շարունակեմ խաղի կանոնների նկարագրությունը։
    Ինչպես արդեն ասացի, խաղացողները հերթով մեկական կետ են դնում դաշտի հորիզոնական ու ուղղաձիգ գծերի հատման կետերում։ Ասենք մի խաղացողը կապույտ կետեր է դնում, մյուսը՝ կարմիր։
    • Հենց որ խաղացողներից մեկը կարողանում է իր դրած հարևան կետերով (հարևան են համարվում միևնույն վանդակի գագաթներ հանդիսացող կետերը) փակ կոնտուր կազմել, որը պարունակում է հակառակորդի գոնե մեկ կետ, ապա գծում է այդ կոնտուրը և նրանում պարունակվող հակառակորդի կետերի քանակով միավորներ է ստանում։
    • Արդեն գծված կոնտուրի ներսում կետեր դնել չի թույլատրվում։
    • Չի թույլատրվում կոնտուրի գիծը հատող կոնտուր գծել։
    • Ենթադրենք կապույտով խաղացողը կոնտուր է գծել ու շրջապատել է հակառակորդի մի քանի կետեր։ Կարմիրով խաղացողը կարող է կապույտով խաղացողի այդ կոնտուրը շրջապատող կոնտուր գծել։ Այդ դեպքում կարմիրով խաղացողը կարմիր կոնտուրի ներսի բոլոր կետերի(այդ թվում՝ կապույտ կոնտուրի կետերի) քանակով միավորներ կստանա, իսկ շրջապատված կապույտ կոնտուրում ընկած կարմիր կետերը կազատվեն՝դրանց քանակով կապույտներից միավորներ կհանվեն։
    • Կոնտուր կազմելիս պարտադիր չէ օգտագործել բոլոր սեփական կետերը։
    • Եթե կա կոնտուրը գծելու մի քանի տարբերակ, ապա պետք է ընտրել դրանցից ամենամեծ մակերես զբաղեցնողը։
    • Չի թույլատրվում դեռևս փակ կոնտուր չկազմող կետերով գիծ գծել։
    • Տեսականորեն խաղը կարելի է խաղալ անսահման դաշտում և խաղը կարող է անվերջ շարունակվել, բայց պրակտիկայում դաշտը սահմանափակ է, և օգտագործում են խաղի ավարտի հետևյալ պայմաններից որևէ մեկը.
    1. խաղում են այնքան, մինչև դաշտը վերջանա ու էլ կետեր դնել հնարավոր չլինի (կամ էլ անիմաստ լինի)։ Հաղթում է նա, ով ավելի շատ միավորներ ունի։ Այսինքն՝ ով ավելի շատ հակառակորդի կետեր է շրջապատել։ Խաղն ավելի ճշգրիտ դարձնելու համար կարելի է խաղալ շախմատի ժամացույցով։ Մնացածը նույն ձևով։
    2. Խաղում են մինչև առաջին կոնտուրի գծելը։ Բնականաբար հաղթում է կոնտուրը գծողը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կետիկ» տրամաբանական խաղի կանոնները

    Հետաքրքիր է: Խաղալուց հետո ավելի հասկանալի կդառնա

  6. #6
    Հլա ասա Իքս Սուրենիքս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2006
    Հասցե
    Հայաստանի Հ.
    Տարիք
    38
    Գրառումներ
    50
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կետիկ» տրամաբանական խաղը

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Ուզում եմ Կետիկի ծրագիր ստեղծել, որ կարողանանք իրար հետ օնլայն խաղալ։ Ի դեպ այն շատ հետաքրքիր է նաև ծրագրավորման առումով (կարող ենք ծրագրավորման ալգորիթմները քննարկել
    Մի խոսքով փնտրում եմ համախոհների, որոնց հետ կքննարկենք խաղի կանոնների հնարավոր տարբերակները, կփորձենք առաջնություններ կազմակերպել և այլն։
    Դե ի՞նչ, կա՞ն ձեր մեջ Կետիկի սիրահարներ ։
    Հետաքրքիր գրավիչ խաղ է , բայց ես չգիտեի սրա գոյության մասին, ու երբեք ել չէի խաղացել:
    Հարգելի Արշակ, չգիտեմ ինչքանով կստացվի (և արդյոք կստացվի թե ոչ) ,բայց դեմ չեի լինի մասնակցել կամ օգնել այդ խաղի ծրագիրը ստեղծելու գործնթացին, միակ խանգարող հանգամանքը կարող է լինել գրաֆիկս և այն որ պատրաստ եմ օգտագործել միայն C# or VB.NET այսինքն` .Net,(Asp.Net-ից ել եմ գլուխ հանում)
    երևի վաղը իրիկվա կողմեր ելի կմտնեմ ֆօրում, կսպասեմ քո արձագանքին
    Եթե ԴՈՒ չլինեիր , կլիներ արդյոք այս նախադասությունը այստեղ գրված ? և ինչում է ընդհանրապես հարցը ? Հարցին պատասխան ես փնտրում թե հարցին հարց ես փնտրում ?
    Կարևորը պատասխանն է թե զգացմունքը ? Իրոք ուզում ես պատասխանել ? Իմաստունը պատասխանողն է թե պատասխան գտնողը , հարց տվողն է թե հարց ստեղծողը ?
    Ինչ կտեսնես հետևում երբ առջևում խավար է ? ... դե իհարկե ԴՈՒ ճիշտ ես!!!

  7. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    39
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կետիկ» տրամաբանական խաղը

    Ինստիտուտում շատ Էինք խաղում: Կարգին խաղա:
    Հիմա էլ դաս չկա կոմպի հետ եմ խաղում:
    On line տարբերակն էլ հետաքրքիր կլինի

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կետիկ» տրամաբանական խաղը

    Նախ ասեմ, որ շատ ուրախ եմ, որ այսքան աշխույժ արձագանք եղավ բոլորիդ կողմից
    Դեռևս խաղալ չիմացողները կարող են խաղալ կցված ծրագրով (ընդամենը 29 Կբ է)։ Համեմատաբար թույլ է խաղում, բայց դե սկզբի ծանոթության համար հաստատ հերիք է։
    Կարող եմ խորհուրդ տալ նաև այս մեկը։ Սա բարդության 4 մակարդակ ունի ու նույնիսկ ամենաթույլ մակարդակում շատ ավելի ուժեղ է խաղում։ Բայց դե ես իրան հաղթում եմ
    ՈՒղղակի բոլոր կոմպյուտերային տարբերակները մի տեսակ չոր են խաղում։ Ախր հե՜չ ստեղծագործական մտածողություն չունեն։ Իսկ Կետիկում ստեղծագործական մտածողությունը շատ կարևոր է։ Խաղալու ոճ կա, բան կա…Մի խոսքով, մարդկանց միջև խաղին չի կարող փոխարինել։
    Այնպես որ, կարող ենք հանդիպումներ կազմակերպել ու միասին Կետիկ խաղալ
    Կցված ֆայլեր Կցված ֆայլեր
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կետիկ» տրամաբանական խաղը

    Ինչ վերաբերում է Կետիկի ծրագիր գրելուն, ապա ասեմ, որ տասնյակից ավելի ծրագրեր կան, որոցով կարող ես կոմպի հետ խաղալ, բայց ոչ մեկն էլ շատ ուժեղ չեն խաղում։ Ուժեղ խաղացող Կետիկի ծրագիր սարքելը շա՜տ դժվար է։ Կան նաև ծրագրեր, որոնցով կարել է երկուսով խաղալ. երկուսով նույն կոմպի դիմաց նստած կամ լոկալ ցանցով։
    Կա նաև մի ծրագիր, որով կարելի է օնլայն խաղալ (IRC-ով է կապն ապահովվում), բայց ես չկարողացա դրանով կպնեմ սերվերին։ Հավանաբար պրոբլեմը մեր լոկալ ցանցի հետ էր կապված։

    Ես ուզում եմ, որ սարքենք մի ծրագիր որով կարող ենք իրար հետ օնլայն խաղալ առանց հավելյալ ծրագիր ունենալու։ Այսինքն՝ ունենանք մի խաղային պորտալ, որտեղ մարդիկ կարող են իրար հետ Կետիկ խաղալ։ Ծրագիրը պետք է ապահովի ստեղծված կոնտուրի գծերը քաշելը ու խաղացողների միավորների հաշվելը։ Դե կարող ենք քննարկել, թե ծրագրավորման ինչ տեխնոլոգիաներ հարմար կլինի օգտագործել ծրագրի back-end-ի ու front-end-ի համար, բայց դե մինչև դրան հասնելը մի քանի հետաքրքիր ալգորիթմական հարցեր կան, որոնք կարող ենք քննարկել առանց որևէ ծրագրավորման լեզու հիշատակելու։

    Այ, օրինակ, այսպիսի մի խնդիր. ի՞նչպես կարելի է որոշել, թե հակառակորդի տվյալ կետը ընկա՞ծ է արդյոք տվյալ կոնտուրի ներսում թե՞ չէ։ Ասեմ, որ խնդրի պատասխանը շատ պարզ է ու առանձնապես մաթեմատիկայի կամ ծրագրավորման գիտելիքներ չի պահանջում։ Այնպես որ, խնդրի շուրջ կարող են մտածել բոլորը՝ նույնիսկ դպրոցականները։
    Ես արդեն գտել եմ լուծումը, բայց սկզբում խորացել էի ու ջանջալ լուծումներ էի փնտրում։ Նույնիսկ սկզբում ճիշտ լուծումը մտքովս անցավ, բայց այնքան պարզ թվաց, որ մտածեցի՝ սխալ է։ Բայց ավելի ուշ նորից հիշեցի դրա մասին ու ապացուցեցի, որ ճիշտ լուծում եմ գտել։ Իսկ մի քանի օր առաջ մի մաթեմատիկայի գրքում տեսա այս խնդրի լուծման նկարագրությունը։ Նույն իմ գտածն էր
    Մի խոսքով, սպասում եմ լուծման տարբերակներին
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կետիկ» տրամաբանական խաղը

    Կետիկի ծրագիրը գրելու համար անհրաժեշտ է լուծել նաև հետևյալ խնդիրը։ Արդյունավետ լուծում դեռևս չեմ գտել։ Եկեք միասին մտածենք։

    Խնդիր 2-րդ։ Ենթադրենք ունենք երկու խաղացողների խաղադաշտում դրած բոլոր կետերի կոորդինատները։ Ամեն անգամ, երբ խաղացողը կետ է դնում, ծրագիրը պետք է ստուգի, արդյո՞ք նոր կոտնուր(եր) առաջանում է(են) այդ կետով։ Պետք է գտնել այդ կոնտուրները ու գծել դրանք։ Պարադիր չէ, որ կոնտուր կազմեն տվյալ խաղացողի բոլոր կետերը։ Այսինքն՝ խնդիրը խաղացողի կոնտուր կազմող կետերի հաջորդականության գտնելու մեջ է։
    Շեշտեմ, որ եթե կա կոնտուրը գծելու մի քանի տարբերակ, ապա պետք է գտնել ամենամեծ մակերեսն ընդգրկող կոնտուրը։

    Կարծում եմ, որ խնդրի լուծման հայտնի ալգորիթմ կլինի երկրաչափությունից կամ գրաֆների տեսությունից, բայց ես չգիտեմ։ Եթե գիտեք, ասեք, ուրախ կլինենք։ Բայց, իհարկե, կարող ենք մտածել ու գտնել ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #11
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կետիկ» տրամաբանական խաղը

    Ճիշտն ասած շատ լավ խաղ է վստահ ասում եմ,քանի որ արդեն խաղացել եմ,իհարկե Արշակի տված ֆայլով

  12. #12
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կետիկ» տրամաբանական խաղը

    Փորձեցի խաղալ,առայժմ խոշոր հաշիվներով պարտվում եմ,բայց հույս ունեմ,որ շուտով կհաղթեմ համակարգչին։

  13. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կետիկ» տրամաբանական խաղը

    Մեջբերում Hovsep-ի խոսքերից
    Փորձեցի խաղալ,առայժմ խոշոր հաշիվներով պարտվում եմ,բայց հույս ունեմ,որ շուտով կհաղթեմ համակարգչին։
    Ես էլ: Բայց հիմա մի հատ օյին եմ ուզում խաղալ համակարգչի գլխին: Եթե ստացվի, [screenshot]-ը կդնեմ:

  14. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կետիկ» տրամաբանական խաղը

    Դե հիմա նայեք ինչ եմ արել

  15. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կետիկ» տրամաբանական խաղը

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Դե հիմա նայեք ինչ եմ արել
    Լավ էլ գտել ես։
    Ես էլ նոր այն մյուս նշածս ծրագրով(Tochki v. 0.35) փորձեցի նույն բանն անել, ինքն էլ խաբնվեց։ Չնայած Tochki v. 0.35-ը ընդհանրապես ավելի խելոք է խաղում, բայց այդ դեպքն էլի հաշվի առած չէր։
    Բայց մի ուրիշ ծրագիր էլ կա, դրանով փորձեցի, չխաբվեց. փորձում էր խանգարել։ Բայց այնքան էլ լավ չէր խաղում։
    Էն որ ասում էի խաղի կանոնները քննարկելու մասին, նաև նման իրավիճակները նկատի ունեի ։ Ընարավո՞ր է արդյոք այդպիսի խաղին հակախաղ գտնել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե երկու խաղացողներն էլ սկսեն այդպես խաղալ։ Պետք է մտածել ։

    Ի դեպ, Ռուսաստանում գոյություն ունի Կետիկ խաղի սիրահարների ակումբ, որի պաշտոնական կայքում (http://www.tochki-club.narod.ru/navigator.html) կա խաղի ծագման պատմությունը (շատ հետաքրքիր պատմություն է՝ մոտ 4000 տարվա), համակարգված են խաղի կանոնները, կան տարբեր խաղային դրվագներ ու խնդիրներ, հղումներ կոմպյուտերային տարբերակների վրա և Կետիկի հետ կապված բազմազան այլ ինֆորմացիա։ Ուղղակի կայքը մի քիչ ջանջալ է սարքված։ Կարծեմ վերը նշված հարցի շուրջ էլ ինչ-որ բան կար գրված այնտեղ։

    Ժողովու՞րդ, իսկ են ասածս խնդիրների շուրջ մտածու՞մ եք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տրամաբանական խնդիրներ
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 2769
    Վերջինը: 13.01.2018, 19:44
  2. Room Escape. տրամաբանական խաղ
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 61
    Վերջինը: 31.12.2011, 17:19
  3. Տրամաբանական տեստեր
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 330
    Վերջինը: 26.02.2011, 14:08
  4. Տրամաբանական խաղ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 49
    Վերջինը: 26.03.2009, 15:30
  5. DharmaWantsYou.com - տրամաբանական հարցեր ու խաղեր
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.09.2008, 17:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •