Ինչ վերաբերում է Կետիկի ծրագիր գրելուն, ապա ասեմ, որ տասնյակից ավելի ծրագրեր կան, որոցով կարող ես կոմպի հետ խաղալ, բայց ոչ մեկն էլ շատ ուժեղ չեն խաղում։ Ուժեղ խաղացող Կետիկի ծրագիր սարքելը շա՜տ դժվար է։ Կան նաև ծրագրեր, որոնցով կարել է երկուսով խաղալ. երկուսով նույն կոմպի դիմաց նստած կամ լոկալ ցանցով։
Կա նաև մի ծրագիր, որով կարելի է օնլայն խաղալ (IRC-ով է կապն ապահովվում), բայց ես չկարողացա դրանով կպնեմ սերվերին։ Հավանաբար պրոբլեմը մեր լոկալ ցանցի հետ էր կապված։
Ես ուզում եմ, որ սարքենք մի ծրագիր որով կարող ենք իրար հետ օնլայն խաղալ առանց հավելյալ ծրագիր ունենալու։ Այսինքն՝ ունենանք մի խաղային պորտալ, որտեղ մարդիկ կարող են իրար հետ Կետիկ խաղալ։ Ծրագիրը պետք է ապահովի ստեղծված կոնտուրի գծերը քաշելը ու խաղացողների միավորների հաշվելը։ Դե կարող ենք քննարկել, թե ծրագրավորման ինչ տեխնոլոգիաներ հարմար կլինի օգտագործել ծրագրի back-end-ի ու front-end-ի համար, բայց դե մինչև դրան հասնելը մի քանի հետաքրքիր ալգորիթմական հարցեր կան, որոնք կարող ենք քննարկել առանց որևէ ծրագրավորման լեզու հիշատակելու։
Այ, օրինակ, այսպիսի մի խնդիր. ի՞նչպես կարելի է որոշել, թե հակառակորդի տվյալ կետը ընկա՞ծ է արդյոք տվյալ կոնտուրի ներսում թե՞ չէ։ Ասեմ, որ խնդրի պատասխանը շատ պարզ է ու առանձնապես մաթեմատիկայի կամ ծրագրավորման գիտելիքներ չի պահանջում։ Այնպես որ, խնդրի շուրջ կարող են մտածել բոլորը՝ նույնիսկ դպրոցականները։
Ես արդեն գտել եմ լուծումը, բայց սկզբում խորացել էի ու ջանջալ լուծումներ էի փնտրում։ Նույնիսկ սկզբում ճիշտ լուծումը մտքովս անցավ, բայց այնքան պարզ թվաց, որ մտածեցի՝ սխալ է։ Բայց ավելի ուշ նորից հիշեցի դրա մասին ու ապացուցեցի, որ ճիշտ լուծում եմ գտել։ Իսկ մի քանի օր առաջ մի մաթեմատիկայի գրքում տեսա այս խնդրի լուծման նկարագրությունը։ Նույն իմ գտածն էր
Մի խոսքով, սպասում եմ լուծման տարբերակներին![]()
Էջանիշներ