Ես էլ եմ դեռևս դաժան պարտություններ կրումHovsep-ի խոսքերից
Ես էլ եմ դեռևս դաժան պարտություններ կրումHovsep-ի խոսքերից
Մի փոքր խորհուրդ խաղալ նոր սովորողներին.
Հակառակորդի կետերը շրջապատելու համար «պատ շարելիս» հաշվի առեք հետևյալ նրբությունները.
Անկյունագծային քայլերի օգտագործումն ավելի արագ է հասցնում նպատակին, բայց այն անապահով է, քանի որ հակառակորդը կարող է ձեր պատը ճեղքել՝ նրա միջով իր պատը անցկացնել, ու շրջապատել ձեր պատի մի մասը, որից հետո ստիպված եք փորձել նոր պատ ստեղծել։
Իսկ ձեր նախկին կետերի նկատմամբ ուղղաձիգ կամ հորիզոնական գծերով շարժվելն (առանց անկյունագծային քայլերի) ավելի ապահով է, քանի որ այդ ձևով ստեղծված պատը ճեղքելն անհնար է։ Այս դեպքում էլ ճանապարհն է մի քիչ երկարում։
Ասածս չի նշանակում, որ պետք է հրաժարվել անկյունագծային քայլերից։ Լավագույն խաղը այս երկու տիպի քայլերի խելամիտ համադրությունն է։ Պետք է ուղղակի հաշվի առնել նշված առավելություններն ու թերությունները։
Այնքան էլ հասկանալի երևի չբացատրեցի։ Եթե չհասկացաք, թե ինչպիսի քայլերի մասին էի ասում, հարցրեք, կփորձեմ ավելի լավ ու մանրամասն բացատրել։
Խաղային տարբեր ստանդարտ իրավիճակներում կան խաղալու հարմար տեխնիկաներ, որոնք իհարկե քիչ-քիչ կսկսեք հասկանալ ու օգտագործել։
Ուղղակի այդ առումով տվածս ծրագիրը մի քիչ անիմաստ է խաղում. իրանից շատ բան չեք սովորի։ Այ որ Tochki v. 0.35-ով խաղաք, սկզբում ավելի դաժան պարտություններ երևի կկրեք, բայց ավելի արագ կսովորեք խաղալ ու այն մյուս իմ տված ծրագրին կսկսեք հեշտությամբ հաղթել։
Դե իհարկե կարող ենք հավաքվել, իրար հետ խաղալ։ Մարդու հետ խաղալն ավելի հետաքրքիր է![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշա՛կ, ավելի լավ է խորհուրդներ տալու փոխարեն ինձ խաղալ սովորեցնես
Ու ընդհանրապես էս փոշոտ թեմայի վրայից փոշիները սրբում եմ, որովհետև հայտնաբերել եմ, որ ֆորումում կետիկ խաղացողները շատացել են:
Դե ձեզ տեսնեմ, ո՞վ է ինձ խաղալ սովորեցնելու
Ավելացվել է 2 րոպե անց
Էս կետը չհասկացա:Կոնտուր կազմելիս պարտադիր չէ օգտագործել բոլոր սեփական կետերը։
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 22.01.2007, 00:59: Պատճառ: Գրառման ավելացում։
Վայ. ես էլ գիտեմ այս խաղի մասին շատ քչերն են տեղյակ։ Դպրոցական տարիներին շաաաաաաաաաատ եմ խաղացել, մանավանդ դասապատրաստում կոչվող թյուրիմացության ժամանակ։
Այուս հանդիպման ժամանակ, որ ստացվի ներկա գտնվելս, հետս խաղացող կա՞։![]()
![]()
Ես միշտ պատրաստ եմՆերսես_AM-ի խոսքերից
![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ես միշտ պատրաստ եմ։Բյուրակն-ի խոսքերից
Ե՞րբ հանդիպենք հատուկ կետիկ խաղալու համար։
![]()
Էս կետի վրա շատ մի խորացի։ Սա ընդամենը նշանակում է, որ հակառակորդի կետերը շրջապատելու համար պարտադիր չի, որ օգտագործես բոլոր դրածդ կետերը։ Էլի նույն բանը ասեցի։Բյուրակն-ի խոսքերից
Այսինքն՝ պարտադիր չի որ գծված կոնտուրը պարունակի քո բոլոր կետերը։ Դե դա երևի սենց թե նենց պարզ է, դրա համար տարօրինակ է թվացել, որ նշել եմ։
Եթե դեռևս պարզ չի, ասա, կփորձեմ ավելի մանրամասն բացատրել։ Գուցե ես լավ չեմ բացատրում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Իիիիիիիհ, էլի ինձ դեբիլի տե՞ղ ես դնում:Էս կետի վրա շատ մի խորացի։ Սա ընդամենը նշանակում է, որ հակառակորդի կետերը շրջապատելու համար պարտադիր չի, որ օգտագործես բոլոր դրած կետերը։ Այսինքն՝ պարտադիր չի որ գծված կոնտուրը պարունակի քո բոլոր կետերը։ Դե դա երևի սենց թե նենց պարզ է, դրա համար տարօրինակ է թվացել, որ նշել եմ։
Եթե դեռևս պարզ չի, ասա, կփորձեմ ավելի մանրամասն բացատրել։ Գուցե ես լավ չեմ բացատրում։
Որ ասեմ չհասկացա, կհավատա՞ս:
Ե՞րբ հանդիպենք հատուկ կետիկ խաղալու համար։Երբ ասես
Ուխխխ։Արշակ-ի խոսքերից
Մյուս հանդիպմանը բոյա գնալու։
Չնայած մի 6 տարի երևի չեմ խաղացել, մարտավարական նրբությունները մոռացած կլինեմ, բայց հուսով եմ շուտ կվերհիշեմ։
Հույս չունենասՉնայած մի 6 տարի երևի չեմ խաղացել, մարտավարական նրբությունները մոռացած կլինեմ, բայց հուսով եմ շուտ կվերհիշեմ։Մինչև ես խաղալ չսովորեմ, չեմ թողնելու որևէ մեկը խաղա
![]()
Ես էլ եմ շատ սիրում այդ խաղը ես ու Kita-ն անցած հանդիպմանը խաղում էինքԲյուրակն-ի խոսքերից
բայց ArtGeo-ն նախանձեց ու թուղթը ճղեց
![]()
Նախանձի մեկը ...Բյուրակն-ի խոսքերից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ