User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Զրույց մթության հետ

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զրույց մթության հետ

    Կարդացի։ Երկխոսությունը հետաքրքիր էր, բայց դրանից հետոն, համենայնդեպս, ինձ համար մի տեսակ անորոշ էր ու անհասկանալի... Չհասկացա, թե ինչու էին նրանք մանկատուն գնացել, և էլի որոշ բաներ պարզ չէին...
    Կբացատրես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #17
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զրույց մթության հետ

    Չէ՜էէ , ես հասկացա
    Երևի իրոք մի բան այն չէ, բայց որ ես հասկացա, թե ինչն-ինչոց է, դա փաստ է: Շատ լավն էին… Իսկ էս վերջինի սկզբի երկխոսությունը նաև շատ հարազատ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  3. #18
    Լիարժեք անդամ Koroleva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զրույց մթության հետ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի։ Երկխոսությունը հետաքրքիր էր, բայց դրանից հետոն, համենայնդեպս, ինձ համար մի տեսակ անորոշ էր ու անհասկանալի... Չհասկացա, թե ինչու էին նրանք մանկատուն գնացել, և էլի որոշ բաներ պարզ չէին...
    Կբացատրես։
    Ուլուանա ջան, տղան ուզում էր այդ օրը աղջկան հայտնել իր սրտի գաղտնիքը, որը միայն սերը չէր…Նա ցանկանում էր տեսնել, թե ինչ կանի աղջիկը, երբ իմանա իր արարքի մասին, իսկ վերջին նախադասությունը ցույց է տալիս, որ աղջիկն ընդունեց տղային, հասկացավ իր սրտին, չէ՞ որ նա ասում էր տղային, որ իր սիրտը կհուշի, երբ գտնի այն, ինչ փնտրում է…
    Ու հենց վատն այն է, որ ես ցհեմ կարողանւոմ այսքանը հնարավորինս լակոնիկ գրել
    Կարոտը սով չէ, կանցնի:

  4. #19
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զրույց մթության հետ

    Մեջբերում Koroleva-ի խոսքերից Նայել գրառումը
    [COLOR="DarkRed"]Մի սովորական օր

    Մի հատ հեշտ հարց,
    Կարող եք ասել, ինչո՞ւ աղջիկը գնաց ծաղկավաճառի կրպակ:
    Իհարկե, հարցը հեշտ է, բայց կարծում եմ, որ դժարը այդ քայլին գնալն է:Իսկ գնաց, քանի որ ցանկանում էր, որ գոնե շրջապատի համար երջանիկ լինի:Իսկ մարդ երջանիկ է, երբ կարողանում է ազատություն տալ իր հոգու մեջ կուտակված խենթություններին:
    Իսկ դա քո երկու գրառումների հանրագումարն է:Այդ երկուսին միասին կարելի է անվանել երջանկության փնտրտուք…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  5. #20
    Լիարժեք անդամ Koroleva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զրույց մթության հետ

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, հարցը հեշտ է, բայց կարծում եմ, որ դժարը այդ քայլին գնալն է:Իսկ գնաց, քանի որ ցանկանում էր, որ գոնե շրջապատի համար երջանիկ լինի:Իսկ մարդ երջանիկ է, երբ կարողանում է ազատություն տալ իր հոգու մեջ կուտակված խենթություններին:
    Իսկ դա քո երկու գրառումների հանրագումարն է:Այդ երկուսին միասին կարելի է անվանել երջանկության փնտրտուք…
    Սիրելի Լիլիթ, իրոք ճիշտ ես, դժվար է դիմել այդ քայլին, բայց դա կարելի է հաճախ հանդիպել մեր առօրյայում…
    Մարդ երջանիկ է, երբ իրեն համարում է երջանիկ, իսկ ազատությունը կարևոր է ցանկացած հանգամանքում, առանց ազատության կյանքը ուղղակի գոյություն չունի, բայց ամեն ինչ չափ է պահանջում, որ մարդ ինքն է որոշում…
    Դու ասում ես, որ կարելի է անվանել երջանկության փնտրտուք, բայց չե՞ս կարծում, որ մեր ամբողջ կյանքն է երջանկության փնտրտուք…և հենց դա եմ ուզում ցույց տալ, բայց ամեն մեկը ունի որոնման իր ուղին, որը միաժամանակ տարբեր և նույն է մյուսներին…


    Ավելացվել է 5 րոպե անց
    Չգոյության փնտրտուք

    Քնատ ձեռքերը անհանգիստ բացեցին բացատրական բառարանի ահռելի երախը: Գիշերվա մթության լռությունից քնաթաթախ բառերը խառնվեցին իրար, թողեցին իրենց տաքուկ անկողինները և շարք կանգնեցին:
    Սկզբում բոլորն էլ անտարբեր սպասում էին, որ շուտով կգտնվի այն միակը, որին փնտրում էին աչքերը… Կամաց քունը ճանապարհ բացեց հետաքրքրասիրությանը. բառերի աչքերը վերջապես բացվեցին, իսկ աչքերը չէին շտապում: Նրանք փնտրում էին ու չէին գտնում…
    Բառերը սկսեցին ակնապիշ հետևել աչքերի ամեն մի շարժումին, ձեռքերի ամեն մի թարթումին: Աչքերի աղացից ծամված բառերի բանակը սկսեց հաղթել ծամվելու սպասող բառերին… Ամեն մի բառ իր սրտի խորքում հույս ուներ, որ ինքն է լինելու այդ ընտրյալը: Ահա, ահա, բառը շունչը պահեց, բայց… «Նա չէ»,- հուսախաբ շշնջացին աչքերը…մի պահ բառը աչքերի մեջ տեսավ այն ողջ սարսափը, որ իրենց հանդիպումը տառասխալով է:
    …Բառն այդպես էլ չգտնվեց. ամբողջ բացատրական բառարանում չգտնվեց «Կարոտ» բառի բացատրությունը: Աչքերը փակվեցին բառերի սարսափած աչքերի առջև: Թրմփոցով գիրքը ընկավ գետնին, խուլ տնքացին բառերը, հրեցին մեկը մյուսին, խռնվեցին իրար, սակայն ոչ ոք չտեսավ. բառարանը փակել էր իր ահռելի երախը և ցանկանում էր քնել...բառերն էլ ենթարկվեցին. պառկեցին քնելու` հույսով, որ մի անգամ էլ կհորանջի բառարանը…
    Իսկ աչքերը տխուր թրջվեցին այն համով անձրևով, որ ավելի կարճ կոչվում է արցունք... նրանք չհասկացան, որ սիրտը վաղուց գտել է իր բառարանում «Կարոտ» բառը, բայց նրա բացատրությունը չի կարող ասել. դա բանականության գաղտնիքն է...
    Վերջին խմբագրող՝ Koroleva: 24.03.2007, 16:18: Պատճառ: Գրառման ավելացում
    Կարոտը սով չէ, կանցնի:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զրույց Հոգու Հետ
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.05.2014, 23:18
  2. Չափածո զրույց
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 452
    Վերջինը: 07.02.2013, 17:41
  3. Զրույց Լուսնի հետ
    Հեղինակ՝ Moon, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 217
    Վերջինը: 25.06.2009, 00:38
  4. Չափածո զրույց [2006-2008]
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 484
    Վերջինը: 21.12.2008, 01:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •