_Հրաչ_ (15.01.2012)
Վատն էն ա, որ չեմ հիշում՝ կա՞ր որևէ կայք, որտեղ էդ անվանափոխությունները ցանկով ներկայացված լինեն: Ստիպված «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի մեջ փոփոխությունները պիտի նայենք, որ պարզ դառնա ինչ անվանափոխություններ են եղել: Դու հլը մենակ էս մեկը նայի: Մենակ սրանով մոտ 50 անվանափոխություն ա եղել, չհաշված դրանից հետո եղածները:
Գիտե՞ս որն ա ապշելու. ստացվում ա մի հատ էլ պիտի սրան-նրան դիմես, էս ու էն կողմ ընկնես կամ «խնդրես», որ պատկան մարմինները սեփական երկրի քաղաքացիների համար նորմալ քարտեզ հրատարակեն: Ամոթ էլ ա էլի:
Lusinamara (16.01.2012)
Դու դա ես ասում, այսօրվա դրությամբ ՀՀ երրորդ քաղաքը չունի վարչական քարտեզ: Քաղաքում մի կրպակի վրա շուտ տեսել եմ քաղաքի «քարտեզ», որում միան քաղաքի կենտրոնական մասերն էին պատկերված ու շատ աղավաղված ձևով:
Զավեշտալի ա, որ հայերն էդքան չեն մտածում սեփական երկրի ու բնակավայրերի քարտեզ պատրաստելու մասին, քան օտարները:
Իսկ Գուգլի քարտեզում է՞լ են հին տվյալներ:
Հայաստանի Գուգլի քարտեզները Հայերն են գծումես ժամանակին ահագին գծել եմ։ Եթե հետարքրվում ես կարող ես ինքդ էլ գծել ։) http://www.akumb.am/showthread.php/5...A5%D5%A6%D5%A8
Վարչական սահմանները ոնց որ ճիշտ էին (համենայն դեպս իմ իմացած ամենատարածված սխալները չկային), բայց տեղանունների խնդիր էլի կա։ Օր. մենք Խարկով անունով գյուղ չունենք։ 2006-ից վերանվանվել ա Նորշեն։ Իսկ գուգլի քարտեզում քիչ հարավ արևելք նշված Norshen-ը իրականում Բագրավան գյուղն ա։
Գուգլով բայց հեչ հարմար չի։ Աչքերդ ահավոր լարում ես, մինչև կարողանում ես գետը մարզի սահմանից տարբերել...
Վերջին խմբագրող՝ davidus: 18.01.2012, 14:07:
Թեկուզ, Ներսես ջան: Գիտեմ, որ ինքս էլ կարող եմ գծել: Բայց առավել որակյալ արդյունքի համար մասնագետի աշխատանք ա պետք: Բայց դե Գուգլն էլ հույս չի
Էն աշխատանքը, որ համապատասխան կազմակերպությունները, մարմինները չեն արել, մնում ա էն մարդկանց վրա, ով էդ աշխատանքի արդյունքի կարիքն ունի: Մի խոսքով, Դավիթ ջան, պետք ա հավաքես էն, ինչ կա, համադրելով, հղկելով, մի հատ նորմալ քարտեզ ստանաս: Բոլորը քո հույսին են:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ