Լիովին համաձայն եմ dvgray-ի հետ։ Մինչև չգնահատենք մեր ուժերն ու բացահայտենք խնդիրները դժվար կլինի խոսել ուրիշների հետ հարաբերությունների մասին։ Իսկ որպես առաջին հարց, որը վերաբերում է ամբողջ հայությանը, ես կառաջարկեյի քննարկել մեր մարդկային ռեսուրսների հարցերը, այսինքն՝ դեմոգրաֆիան։ Ինչպես հայտնի է Սփյուռքում չափազանց լուրջ է դրված ձուլման խնդիրը։ Եթե իրատես լինենք, ապա կտեսնենք, որ մեծ արագությամբ կորցնում ենք արտասահմանի մեր հայրենակիցներին։ Մյուս կողմից էլ Հայաստանի դեմոգրաֆիկ վիճակը ավելի լավ չէ։ Այս խիստ գերաբնակեցված տարածաշրջանում Հայաստանի մարդկային ռեսուրսները աններելի քիչ են։ Եվ դա այն պարագայում, երբ մեր հարևանները շեշտը դնում են հենց դեմոգրաֆիական նվաճման վրա։ Այսպես Վրաստանում արդեն իսկ բնակվում են մօտ 300 հազար ադրբեջանցի, որոնց աջարներից բաժանում է միայն դեռևս հայաբնակ Ջավախքը։ Այսինքն, եթե մենք շուտափույթ քայլեր չձեռնարկենք մեր մարդկային ռեսուրսները պահպանելու և զարգացնելու համար, ապա մոտ ապագայում ուրիշ ազգերի ետ հարաբերվելու թեմաները կդառնան առավել քան անիմաստ։
Էջանիշներ