Մեջբերում dvgray-ի խոսքերից
Այսինքն ինչ համահայկական "պրոեկտներ" էլ մտածվեն, մեկ է , դա (ցավոք սրտի) կեղծ կատեգորիա է և չի գործելու, քանի որ նա չունի ռեսուրսներ, որոնց վրա կարող է հիմնվել (բացի փողից);

Այստեղ կա մի փոքրիկ, բայց կարևոր նուանս; Սփյուրքի մեր հայրենակիցները շատ են ցանկանում օգտվել Հայաստանի ռեսուրսներից (ստանալ քաղաքացիություն), չցանկանալով կրել էտ ռեսուրսին տիրություն անելու պատասխանատվությունը; Դա այժմ ամենալուրջ հակասությունն է;
Շատ տեղին ու դիպուկ նկատառումներ են, բայց մեկ է` սփյուռքահայի համար դա բացարձակ անընկալելի ու անհասկանալի /կներեք/ պահեր են, դա միայն կարող ենք մեր “կաշվի վրա” զգալ մենք, հայաստանցիներս, օրինակ, կոնկրետ ինձ համար շատ ավելի թանկ ու հոգեհարազատ է Հայաստանի սահմանների վրա խրամատում նստած հայ զինվորի վիճակը, քան` ասենք մի որեվե սփյուռքահայի “բարեգործական պրոյեկտը”: