Շատ հետաքրքիր նիւթ առաջացաւ: Ես էլ համաձայն եմ: Սփիւռքը կորցնում է իր մարդկային ռեսուրսը եւ դա նաեւ պիտի վնասի համահայկական եւ ազգային-պետական շահերին: Որեւէ ազգի համար սփիւռքը ինքին շահաւէտ ռեսուրս է ու դա աւելի կարեւորութիւն ունի եէ պիտի ունենայ հայաստանի ու հայութեան համար , որովհետեւ մեր հայկական սփիւռքը ունի բազմամիայ պատմութիւն, ու երբ որեւէ սփիւռք ունենայ նաեւ հստակ պատմութիւն դա օգտակար պիտի լինի մայր երկրին: Բայց մեր պարագային կարծես թէ հակառակն է տեղի ունենում: Հայաստանի անկախացումից յետոյ սփիւռքը կորցրեց իր գոյատեւման եւ պայքարի ոգին: Հայաստանը սփիւռքի հարուստ խաւի համար դարձաւ շուկայ ու այդ պատճառով նոյնիսկ մոռացութեան մատնւեցին տեղական մշակութային , մարզական ու հասարակական կենտրոնները: Այս պարագայում հայաստանի իշխանութիւնները նաեւ սփուռքին նայում էին որպէս կթոխ կով որը իր բոլոր նիւթական միջոցներով պիտի օժանդակի անկախ հայաստանի բարգաւաճման գործընթացում: Սփիւռքը սկզբում դա սիրով կատարեց բայց այսօր դժբախտաբար նւազել է այդ ոգին որովհետեւ որեւէ փոխհատուցում չեղաւ սփիւռքին, անգամ մշակութային , կրթական ոլորտում: Այդ իսկ պատճառով հայաստանը դարձել է քեֆի կենտրոն բայց ոչ հայրենիք:
Սփուռքի հայրենակիցները նաեւ չունեն պատկանելիութեան զգացում որը պատճառ է դառնում մեծ թւով արտագաղթի լինի դա հարուստ կամ առքատ:
Մի խօսքով սփիւռքը բարոք վիճակում չէ , թող սա հնչի որպէս ահազանգ հայաստանի իշխանութիւնների համար եթէ մտածում են ազգի եւ ոչ անձնական գրպանի մասին:
Էջանիշներ