User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: ՀՀ Ազգային դոկտրինան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուսաբանում

    Մեջբերում Արթին-ի խոսքերից
    Եթէ դժւարութիւնն լինի առաջին թեմայի ընտրութեան մէջ ես կ՛առաջարկեմ խօսենք Քուրդերի հետ հարաբերւելու մասին , թէ դա արդեօք ճիշտ է կամ ոչ: Կարելի է դա օգտագործել թուրքիայի հետ հարաբերւելու մէջ որպէս խաղաքարտ թէ ոչ: Դա շահաւէտ է հայութեան թէ ոչ: Նկատի ունենալով որ քուրդերը կամաց կամաց դառնում են մի ազդեցիկ գործոն մեր տարածաշրջանում:
    Իհարկե շահավետ է ; Կան շահավետ ուրիշ շատ բաներ ևս.
    Օրինակ մեր պապերը մտածում ու գործում էին էն ռազմավարությամբ ու մարտավարությամբ, որ ռուսները կգրավեն Թուրքիայի արևելյան մասը ու դա կնվիրեն մեզ;

    Սակայն էս ամենը քննելուց արաջ, ճիշտ կլիներ նախ հասկանալ, թե մենք ինչ ռեսուրսների վրա ենք հենվում (մատերիա), ինչ գործիքներ ունենք էտ ռեսուրսներով աշխատելու համար (առաջին կարգի ածանցիալ), և նաև էտ գործիքները ինչքանով են "տեխնոլոգիական" ու համահունչ էս թվերի համար (երկրորդ կարգի ածանցիալ);

    Միայն էս ամենին մասին ՌԵԱԼ ու ճշգրիտ պատկերացում կազմելուց հետո կարելի է խոսալ ու փորձել մշակել ռազմավարություն և մարտավարություն, ու որպես հետևանք, հասկանալ, քրդելը մեզ կարող են օգտագործել, թե մենք քրդերին;
    ...Հակառակ դեպքում, խոսակցությունը վերածվում է արօգուտ և անպտուղ վեճի ( ինչպես միշտ լինում է);

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուսաբանում

    Լիովին համաձայն եմ dvgray-ի հետ։ Մինչև չգնահատենք մեր ուժերն ու բացահայտենք խնդիրները դժվար կլինի խոսել ուրիշների հետ հարաբերությունների մասին։ Իսկ որպես առաջին հարց, որը վերաբերում է ամբողջ հայությանը, ես կառաջարկեյի քննարկել մեր մարդկային ռեսուրսների հարցերը, այսինքն՝ դեմոգրաֆիան։ Ինչպես հայտնի է Սփյուռքում չափազանց լուրջ է դրված ձուլման խնդիրը։ Եթե իրատես լինենք, ապա կտեսնենք, որ մեծ արագությամբ կորցնում ենք արտասահմանի մեր հայրենակիցներին։ Մյուս կողմից էլ Հայաստանի դեմոգրաֆիկ վիճակը ավելի լավ չէ։ Այս խիստ գերաբնակեցված տարածաշրջանում Հայաստանի մարդկային ռեսուրսները աններելի քիչ են։ Եվ դա այն պարագայում, երբ մեր հարևանները շեշտը դնում են հենց դեմոգրաֆիական նվաճման վրա։ Այսպես Վրաստանում արդեն իսկ բնակվում են մօտ 300 հազար ադրբեջանցի, որոնց աջարներից բաժանում է միայն դեռևս հայաբնակ Ջավախքը։ Այսինքն, եթե մենք շուտափույթ քայլեր չձեռնարկենք մեր մարդկային ռեսուրսները պահպանելու և զարգացնելու համար, ապա մոտ ապագայում ուրիշ ազգերի ետ հարաբերվելու թեմաները կդառնան առավել քան անիմաստ։

  3. #3
    Սկսնակ անդամ Արթին-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2006
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայոց ազգային քաղաքականութիւն

    Շատ հետաքրքիր նիւթ առաջացաւ: Ես էլ համաձայն եմ: Սփիւռքը կորցնում է իր մարդկային ռեսուրսը եւ դա նաեւ պիտի վնասի համահայկական եւ ազգային-պետական շահերին: Որեւէ ազգի համար սփիւռքը ինքին շահաւէտ ռեսուրս է ու դա աւելի կարեւորութիւն ունի եէ պիտի ունենայ հայաստանի ու հայութեան համար , որովհետեւ մեր հայկական սփիւռքը ունի բազմամիայ պատմութիւն, ու երբ որեւէ սփիւռք ունենայ նաեւ հստակ պատմութիւն դա օգտակար պիտի լինի մայր երկրին: Բայց մեր պարագային կարծես թէ հակառակն է տեղի ունենում: Հայաստանի անկախացումից յետոյ սփիւռքը կորցրեց իր գոյատեւման եւ պայքարի ոգին: Հայաստանը սփիւռքի հարուստ խաւի համար դարձաւ շուկայ ու այդ պատճառով նոյնիսկ մոռացութեան մատնւեցին տեղական մշակութային , մարզական ու հասարակական կենտրոնները: Այս պարագայում հայաստանի իշխանութիւնները նաեւ սփուռքին նայում էին որպէս կթոխ կով որը իր բոլոր նիւթական միջոցներով պիտի օժանդակի անկախ հայաստանի բարգաւաճման գործընթացում: Սփիւռքը սկզբում դա սիրով կատարեց բայց այսօր դժբախտաբար նւազել է այդ ոգին որովհետեւ որեւէ փոխհատուցում չեղաւ սփիւռքին, անգամ մշակութային , կրթական ոլորտում: Այդ իսկ պատճառով հայաստանը դարձել է քեֆի կենտրոն բայց ոչ հայրենիք:
    Սփուռքի հայրենակիցները նաեւ չունեն պատկանելիութեան զգացում որը պատճառ է դառնում մեծ թւով արտագաղթի լինի դա հարուստ կամ առքատ:
    Մի խօսքով սփիւռքը բարոք վիճակում չէ , թող սա հնչի որպէս ահազանգ հայաստանի իշխանութիւնների համար եթէ մտածում են ազգի եւ ոչ անձնական գրպանի մասին:

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց ազգային քաղաքականութիւն

    որո՞նք են Հայաստանի ռեսուրսները;
    Մարդկային - շատ հեղեղուկ, չկազմավորված, տարբեր արժեքային համակարգերով(ընդ որում մեկը մյուսին բացառող) ու անկայուն մի ռեսուրս,
    բնական - չնչին արժեք ունեցող եվ որպես ֆակտոր անարժեք
    աշխարհագրական դիրք - կարող է դիտվել խոշոր պլուս, կարող է դիտվել խոշոր մինուս, նայած թե ինչպես է օգտագործվում էտ ռեսուրսը, այսինքն մեծապես կախված է կառավարությունից
    մշակույթային ռեսուրսներ - հիմնականում կեղծված են (ելնելով տարբեր ժամանակների քաղաքական նկատառումներից) ու դեռ երկար ժամանակ պետք է գնա ճշգրտման վրա, մինչև իրականում իմանանք ինչ է մերը, և հետևաբար ինչի վրա պետք է հենվենք:

    որո՞նք են համահայկական ռեսուրսները;
    Դրամական (շատ սահմանափակ) միջոցներ
    (Մարդկային ու մշակույթային ռեսուրսները չի կարելի դիտարկել, քանի որ սփյուռքի քաղաքացին առաջին հերթին իր երկրի քաղաքացին է, և ռեսուրսը)

    Այսինքն ինչ համահայկական "պրոեկտներ" էլ մտածվեն, մեկ է , դա (ցավոք սրտի) կեղծ կատեգորիա է և չի գործելու, քանի որ նա չունի ռեսուրսներ, որոնց վրա կարող է հիմնվել (բացի փողից);

    Այստեղ կա մի փոքրիկ, բայց կարևոր նուանս; Սփյուրքի մեր հայրենակիցները շատ են ցանկանում օգտվել Հայաստանի ռեսուրսներից (ստանալ քաղաքացիություն), չցանկանալով կրել էտ ռեսուրսին տիրություն անելու պատասխանատվությունը; Դա այժմ ամենալուրջ հակասությունն է;
    Հայկական պետուտյունը մինչ այժմ գրագետ պաշտպանվում է (հաերեն ասաց "քցում է" ), և տրամաբանորեն ճիշտ քայլեր է կատարում;
    դրան (հիմնականում ) հետևում են սպառնալիքներ մեր համահայկական շատ կառույցների կողմից, որ չեն կիսի իրենց ռեսուրսը (փողը) Հայաստանի հետ: Ստացվել է մի տեսակ բազար, քաղաքացիություն- փողի դիմաց;
    Ճի՞շտ է արդյոք սփյուրքահայերի կողմից կիրարող այս մարտավարուտյունը

  5. #5
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց ազգային քաղաքականութիւն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Այսինքն ինչ համահայկական "պրոեկտներ" էլ մտածվեն, մեկ է , դա (ցավոք սրտի) կեղծ կատեգորիա է և չի գործելու, քանի որ նա չունի ռեսուրսներ, որոնց վրա կարող է հիմնվել (բացի փողից);

    Այստեղ կա մի փոքրիկ, բայց կարևոր նուանս; Սփյուրքի մեր հայրենակիցները շատ են ցանկանում օգտվել Հայաստանի ռեսուրսներից (ստանալ քաղաքացիություն), չցանկանալով կրել էտ ռեսուրսին տիրություն անելու պատասխանատվությունը; Դա այժմ ամենալուրջ հակասությունն է;
    Շատ տեղին ու դիպուկ նկատառումներ են, բայց մեկ է` սփյուռքահայի համար դա բացարձակ անընկալելի ու անհասկանալի /կներեք/ պահեր են, դա միայն կարող ենք մեր “կաշվի վրա” զգալ մենք, հայաստանցիներս, օրինակ, կոնկրետ ինձ համար շատ ավելի թանկ ու հոգեհարազատ է Հայաստանի սահմանների վրա խրամատում նստած հայ զինվորի վիճակը, քան` ասենք մի որեվե սփյուռքահայի “բարեգործական պրոյեկտը”:
    Life is too short...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ազգային տոներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.03.2012, 16:55
  2. Ազգային Անվտանգություն
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.12.2009, 02:33
  3. Ազգային պարեր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.02.2009, 16:28
  4. Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.10.2007, 10:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •