Մենք հայերս որպէս ազգ, անկախ ներքին պետական քաղաքականութիւննից նաեւ կկնապատիկ կարեւորութիւն պիտի դարձնենք արտաքին քաղաքականութեանը որովհետեւ դա շատ կարեւոր ազդակ է եւ ուղղակի ազդում է ներքին վիճակի վրայ: Եթէ ուզէմ օրինակ բերել կարող եմ ասել եկեք խօսենք հայերի եւ քուրդերի հարաբերութեան մասին, արդեօք դա կարիք է թէ՞ ոչ: Ինչ էլ որ լինի պատասխանը թող հիմնաւորում ունենայ: Նորէն պիտի ասէմ այստեղ պիտի մտածենք համահայկական ոչ միայն հայաստանի պետական մասշտապում: Ինչո՞ւ: Որովհետեւ հայաստանը այլեւս անկախ է եւ պիտի վարի անկախ արտաքին քաղաքականութիւն որի մէջ շատ կարեւոր դեր ունեն հայաստանից դուրս ապրող հայորդիները:
Օրինակ կարող ենք խօսել ցեղասպանութեան թեմայի շուրջ թէ դա ինչպէս պիտի քարոզէնք, արդեօք խօսենք հրապարակաւ թէ լռենք այնինչ նպատակին հասնելու համար: Կարող ենք խօսել թէ հայաստանի կառավարութիւնը ինչպէս կարող է կազմակերպել սփիւռքը յանուն հայութեան շահերին: Կամ մեր տարածաշրջանում հայաստանը եւ առհասարակ հայութիւնը ինչ կապերի մէջ պիտի մտնէ այլ կառավարութիւնների հետ: Օրինակ Իրանը ինչքանով կարեւոր է հայաստանի համար, լաւ որ մասնադւի թէ՞ ոչ: Թուրքիան ինչպէս: Ի՞նչ խաղաքարտեր պիտի ձեռք բերենք Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ բանակցելու նպատակով: Արդեօք խաչքարերի ջարդը կարելի է օգդագործել Բաքւի դէմ թէ ոչ եւ ինչպէս:
ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հետ ինչպէս պիտի հարաբերւենք: Իսրաէլը արդեօք շահ ունի մեզ հետ հարաբերւելու մէջ թէ ոչ:
Նմանօրինակ հարցերը շատ են , բայց նախ ընտրենք մէկը եւ խօսենք դրա մասին: Սա ինքին մի տեսակ ThinkTank է եւ մտքերի զարգացում: Նաեւ առիթ է լինելու ծանօթանալ այլ տեսակ մտքերի հետ:
Եթէ դժւարութիւնն լինի առաջին թեմայի ընտրութեան մէջ ես կ՛առաջարկեմ խօսենք Քուրդերի հետ հարաբերւելու մասին , թէ դա արդեօք ճիշտ է կամ ոչ: Կարելի է դա օգտագործել թուրքիայի հետ հարաբերւելու մէջ որպէս խաղաքարտ թէ ոչ: Դա շահաւէտ է հայութեան թէ ոչ: Նկատի ունենալով որ քուրդերը կամաց կամաց դառնում են մի ազդեցիկ գործոն մեր տարածաշրջանում:
Էջանիշներ