Մեջբերում Արթին-ի խոսքերից
Եթէ դժւարութիւնն լինի առաջին թեմայի ընտրութեան մէջ ես կ՛առաջարկեմ խօսենք Քուրդերի հետ հարաբերւելու մասին , թէ դա արդեօք ճիշտ է կամ ոչ: Կարելի է դա օգտագործել թուրքիայի հետ հարաբերւելու մէջ որպէս խաղաքարտ թէ ոչ: Դա շահաւէտ է հայութեան թէ ոչ: Նկատի ունենալով որ քուրդերը կամաց կամաց դառնում են մի ազդեցիկ գործոն մեր տարածաշրջանում:
Իհարկե շահավետ է ; Կան շահավետ ուրիշ շատ բաներ ևս.
Օրինակ մեր պապերը մտածում ու գործում էին էն ռազմավարությամբ ու մարտավարությամբ, որ ռուսները կգրավեն Թուրքիայի արևելյան մասը ու դա կնվիրեն մեզ;

Սակայն էս ամենը քննելուց արաջ, ճիշտ կլիներ նախ հասկանալ, թե մենք ինչ ռեսուրսների վրա ենք հենվում (մատերիա), ինչ գործիքներ ունենք էտ ռեսուրսներով աշխատելու համար (առաջին կարգի ածանցիալ), և նաև էտ գործիքները ինչքանով են "տեխնոլոգիական" ու համահունչ էս թվերի համար (երկրորդ կարգի ածանցիալ);

Միայն էս ամենին մասին ՌԵԱԼ ու ճշգրիտ պատկերացում կազմելուց հետո կարելի է խոսալ ու փորձել մշակել ռազմավարություն և մարտավարություն, ու որպես հետևանք, հասկանալ, քրդելը մեզ կարող են օգտագործել, թե մենք քրդերին;
...Հակառակ դեպքում, խոսակցությունը վերածվում է արօգուտ և անպտուղ վեճի ( ինչպես միշտ լինում է);