User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: ՀՀ Ազգային դոկտրինան

  1. #1
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՀՀ Ազգային դոկտրինան

    Քանի որ այս թեման դարձել է ակտիվ քննարկման առարկա մեր ֆորումում, եկեք բացենք մի առանձին քննարկում` ձեր կարծիքով , ինչպիսի՞ն պետք է լինի մոտակա ժամանակներում ՀՀ ազգային գաղափարախոսությունը /դոկտրինան/: Նախանշեմ 3 հիմնական “ուղղությունները”, որոնք այսօր քննարկվում են.

    1. “Ղարաբաղյան գաղափար” – ներկա ստատուս քվոն պետք է ամեն գնով պահպանվի, ձգձգելով հայ-ադրբեջանական հակամարտության որեւէ լուծում, դեռ շատ երկար կարող է ՀՀ-ն այսպես շրջափակման մեջ գոյատեւել, կարևորը` Ղարաբաղն է: Արդյունքում` մշտական կախվածություն Ռուսաստանից:

    2. “Հայ Դատի գաղափար” – ամեն գնով սատարել Հայ Դատին, ՀՀ-ն կարող է գոյատևել Սփյուռքի հաշվին, կարևորը ծնկի բերել Թուրքիային, որ նա ի վերջո ընդունի ցեղասպանությունը, հողային փոխհատուցում ստանալ Թուրքիայից` վերաբնակեցնելով այնտեղ սփյուռքահայերին: Արդյունքում` մշտական կախվածություն Ամերիկայի և Ֆրանսիայի Սփյուռքից:

    3. “Կովկասյան Ընդհանուր Տան գաղափար” – փոխզիջումային տարբերակներով հաշտության եզրեր գտնել հարեւան պետությունների հետ, նպաստել սահմանների բացմանը, ինտեգրվել տարածաշրջանային կոմունիկացիաներին և զարգացումներին: Արդյունքում` Հարավային Կովկասի ինտեգրում Եվրամիությանը:
    Life is too short...

  2. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,142
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ Ազգային դոկտրինան

    Koms, իմ կարծիքով այդ 3 «հիմնական» ուղղություններն այնքան էլ օբյեկտիվ չես ներկայացրել։ Առաջին երկուսը կարծես փորձել ես հնարավորին չափ անհրապուրիչ ու տխուր ներկայացնել, իսկ 3-րդին «երջանիկ ապագա» տիպի շոր ես հագցրել։
    Գտնում եմ, որ թեմաներ բացելիս ցանկալի է, որ թեմայի առաջին գրառման մեջ անձնական սուբյեկտիվ կարծիք չլինի։ Կարծում եմ, որ դրա մեջ ինչ-որ պարտադրանք կա։

    Ինչ վերաբերվում է թեմայի հարցադրմանը, ապա նշածդ 3 ուղղություններն էլ գոնե այն տեսքով, ինչպիսին որ ներկայացրել ես, անընդունելի եմ համարում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #3
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ Ազգային դոկտրինան

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից

    Համաձայն եմ որ պետք չէ սուբյեկտիվիզմ մտցնել:
    Ես օրինակ կարող եմ ապացուցել, որ ստատուս կվոն ու հայ դատը օգտակար բաներ են և պետք ամրապնդել այդ ուղղությունները:

  4. #4
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ Ազգային դոկտրինան

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Ինչ վերաբերվում է թեմայի հարցադրմանը, ապա նշածդ 3 ուղղություններն էլ գոնե այն տեսքով, ինչպիսին որ ներկայացրել ես, անընդունելի եմ համարում։
    հրաշալի է, դրա համար էլ ահա քննարկում ենք, որովհետեւ ամենքնը ունի իր կարծիքը այս թեմայի շուրջ, ես նշել եմ ընդամենը հիմնական ուղղությունները, ըստ իս, բայց կարող են լինել նաեւ շատ այլ տասնյակ ու տասնյակ կոնցեպցիաներ, չե՞, ներկայացրեք, բանավիճեք, դրա համար էլ գոյություն ունի ֆորում հասկացությունը, թե չե շատ հեշտ է ասել` այ այստեղ դու սխալ ես ներկայացրել ու վերջ, դե խնդրում եմ ներկայացրեք ձեր կարծիքով` ճիշտ տարբերակները, թե չէ մեզ մոտ ինչ որ վերջերս ընդունված չի բանավիճել,
    Life is too short...

  5. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,142
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ Ազգային դոկտրինան

    Մեջբերում Koms-ի խոսքերից
    հրաշալի է, դրա համար էլ ահա քննարկում ենք, որովհետեւ ամենքնը ունի իր կարծիքը այս թեմայի շուրջ, ես նշել եմ ընդամենը հիմնական ուղղությունները, ըստ իս, բայց կարող են լինել նաեւ շատ այլ տասնյակ ու տասնյակ կոնցեպցիաներ, չե՞, ներկայացրեք, բանավիճեք, դրա համար էլ գոյություն ունի ֆորում հասկացությունը, թե չե շատ հեշտ է ասել` այ այստեղ դու սխալ ես ներկայացրել ու վերջ, դե խնդրում եմ ներկայացրեք ձեր կարծիքով` ճիշտ տարբերակները, թե չէ մեզ մոտ ինչ որ վերջերս ընդունված չի բանավիճել,
    Այո, ֆորումը հիմնականում հենց բանավիճելու համար է նախատեսված։ Բանավիճելու դեմ ոչինչ չունեմ։ Ես էլ առաջիկայում կաշխատեմ ներկայացնել կարծիքս հարցի շուրջ, կքննարկենք։ Չնայած չեմ սիրում քաղաքական թեմաներով վիճել, բայց դե այս թեման շատ կարևոր է։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #6
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ Ազգային դոկտրինան

    Մեջբերում Koms-ի խոսքերից
    Քանի որ այս թեման դարձել է ակտիվ քննարկման առարկա մեր ֆորումում, եկեք բացենք մի առանձին քննարկում` ձեր կարծիքով , ինչպիսի՞ն պետք է լինի մոտակա ժամանակներում ՀՀ ազգային գաղափարախոսությունը /դոկտրինան/: Նախանշեմ 3 հիմնական “ուղղությունները”, որոնք այսօր քննարկվում են.

    1. “Ղարաբաղյան գաղափար” – ներկա ստատուս քվոն պետք է ամեն գնով պահպանվի, ձգձգելով հայ-ադրբեջանական հակամարտության որեւէ լուծում, դեռ շատ երկար կարող է ՀՀ-ն այսպես շրջափակման մեջ գոյատեւել, կարևորը` Ղարաբաղն է: Արդյունքում` մշտական կախվածություն Ռուսաստանից:

    2. “Հայ Դատի գաղափար” – ամեն գնով սատարել Հայ Դատին, ՀՀ-ն կարող է գոյատևել Սփյուռքի հաշվին, կարևորը ծնկի բերել Թուրքիային, որ նա ի վերջո ընդունի ցեղասպանությունը, հողային փոխհատուցում ստանալ Թուրքիայից` վերաբնակեցնելով այնտեղ սփյուռքահայերին: Արդյունքում` մշտական կախվածություն Ամերիկայի և Ֆրանսիայի Սփյուռքից:

    3. “Կովկասյան Ընդհանուր Տան գաղափար” – փոխզիջումային տարբերակներով հաշտության եզրեր գտնել հարեւան պետությունների հետ, նպաստել սահմանների բացմանը, ինտեգրվել տարածաշրջանային կոմունիկացիաներին և զարգացումներին: Արդյունքում` Հարավային Կովկասի ինտեգրում Եվրամիությանը:
    Փորձեմ համառոտ ձևակերպել իմ մոտեցումները նշածդ կետերի վերաբերյալ.
    1. Ամեն գնով ստատուս քվոն պահպանելը վտանգավոր արկածախնդրություն է, դժվար է ասել, թե ինչի այն կբերի։
    2. Որևէ հողային պահանջ Թուրքիային ներկայացնելը աբսուրդ է, ավելի մեծ աբսուրդ է այն, որ 1000 սփյուռքահայից գոնե մեկը կգա ապրելու «փոխհատուցված» հողերում։
    3. Սա գուցե ավելի նման է ուտոպիայի, սակայն այն պակաս այդպիսին դարձնելու համար պետք է նախ պարզ դառնա, թե ինչ է լուծում են ստանում վերևի երկու կետերը։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  7. #7
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ Ազգային դոկտրինան

    Արշակ >
    շատ լավ, բազմակարծությամբ` մենք միայն շահում ենք, ի վերջո, եթե խոսում ենք նմանատիպի թեմաների շուրջ` ուրեմն ինչպես ասում են, մեր սիրտը ցավում է մեր երկրի համար, այսինքն` անտարբեր չենք ապագա զարգացումների վերաբերյալ,
    Life is too short...

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ Ազգային դոկտրինան

    առաջին հերթին պետք է ՄԻԱՆՇԱՆԱԿ պատասխանել հետևյալ հարցին,
    - Մեր պետությունը այս տարածքում բնակող ժողովրդի կարիքները հոգալու համա՞ր է, թե՞ այս տարածքում բնակող ժողովուրդն է ՀՀ պետության կարիքները հոգալու համար:

    Երևի հասկանալի է, թե ինչ ինկատի ունեմ.

    Հետո նոր, ըստ ես առաջին կետի, կարելի է ստեղծել համապատասխան մոդելներ

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ՀՀ Ազգային դոկտրինան

    Առաջին երկու կետը սկզբունքորեն անընդունելի եմ համարում շատ պատճառներով:

    Իսկ երրորդ կետը ընդունելի է, որոշ վերապահումներով:

  10. #10
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ Ազգային դոկտրինան

    Ես քաղաքականության մեջ չեմ սիրում մտնել , բայց ասեմ, որ երրորդ կետը առանց վերապահումների, լիովին ընդունելի է:

  11. #11
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ Ազգային դոկտրինան

    1. Նախ սկսենք նրանից որ ստատուս կվոն ճիշտ է ժամանակակից աշխարհի սրընթաց գեոքաղաքական զարգացումների դեպքում: Ժամանակի ընթացքում փոխվում է վերաբերմունքը ԼՂ-ի նման հարցերի նկատմամբ ու նաև ցեղասպանության հարցերի հետ կապված: Օրինակ շուտով Կոսովոն կարող է ստանալ անկախություն: Իսկ դա կնշանակի որ Արցախի հարցը կլուծվի ավտոմատ կերպով:
    2. Հայ Դատը կասեցնել չկասեցնելը դա արդեն հայկական պետությունից ու նրա ԱԳՆ-ից կախված չի: Այդ հարցը առաջ են տանում ավելի շատ առանձին կազմակերպություններ ու անհատներ: Դա ազգը կատարում է ինքնաբերաբար ու ընդ որում այդ շարժման մեջ մտնում են նաև այլազգիներ: Այնպես որ դա անհատի խնդիր է: Եթե որևէ մեկը կարծում է որ ինքը կարող է օրինակ ստիպել դաշնակներին կամ հայկական լոբիստական կազմակերպություններին ապա նա շատ միամիտ է: Լևոնը փորձեց դա անել ու տեսանք ինչ եղավ:
    3. Նախ սկսենք նրանից որ հայերը Կովկասցի չեն: Էդ ռոսւներն են որ այս տարածքը կոչեցին Անդրկովկաս ու հետո Արևմուտքը շարունակեց այդ տրադիցիան: Հայերը առընչությունները ավելի շատ եղել են Սիրիայի, Պարսկաստանի, Միջագետքի ու Փոքր Ասիայի ազգերի հետ ու այսօր էլ մենք տեսնում ենք որ հայը սիրիայի հետ շատ ավելի լավ հարաբերություն ունի քան ասենք հարևան վրացու: Պատճառները շատ են, բայց ամենահիմնական այն է որ Կովկասյան ազգերը / մենգրել, աջար, չեչեն, ազեր, թալիշ, լեզգի և այլն / քաղաքանապես հասուն չեն: Նրանք շատ հեշտ են ենթարկվում ու դառնում արտաքին ուժերի ձեռքին գործիք ու այդ պատճառով նրանց «միասնականությունը» կարող է լինել միայն արտաքին բիրտ ուժի սպառնալիքի տակ: Ինչպես օրինակ սովետի ժամանակ բոլոր կովկասցիները դառձել էին եղբայր: Այսօր դա հնարավոր չի: Նախ որովհետև արտաքին ուժերը շատ են: ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Իրան ու մահմեդական աշխարհ, Թուրքիա: Բացի դրանից նրանցից ոչ մեկը չունի ճնշող առավելություն որպեսզի իր կամքը պարտադրի: Օրինակ Ադրբեջանը հրաժարվեց եվրոպայի հարևաններ ծրագրում ԵՄ մտնելու ցանկությունից: Այսինքն Ադրբեջանը չի ուզում մտնել ԵՄ: Իսկ Վրաստանը ու Հայաստանը ուզում են: Ստացվում «կովկասյան» տունը արդեն մի մեծ ճաք տվեց: Ու այդպես շարունակ ու անվերջ:

  12. #12
    Սկսնակ անդամ Արթին-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2006
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայոց ազգային քաղաքականութիւն

    Եկեք խօսենք մեր ազգի կիրառելիք քաղաքականութիւնների մասին: Ձեր կարծիքով ի՞նչ թեմաներ օրակարգի վրայ պիտի լինեն համահայկական քաղաքականութիւնը առաջ տանելու համար: Մեր ազգային ու պետական այրերը ինչ ռազմավարութիւն պիտի կիրառնեն 21-րդ դարում: Օրինակ՝ միջազգային հարաբերութիւններում կարեւոր թեքումները, նոր հարաբերութիւնների ստեղծումը, հրապարակաւ արտայայտել կամ չարտայայտել տարբեր խնդիրներ, ցեղասպանութեան թեմայ, ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Թուրքիա եւ............ խնդիրների մասին:
    Մտածենք ու գործենք միասին:

  13. #13
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց ազգային քաղաքականութիւն

    Համաձայն եմ: Մենք արդեն մտել ենք 21-րդ դար, բայց դեռ շատ հեռու ենք նոր ռազմավարութիւն մշակելուց: Նոր հարաբերութիւններ ստեղծելն էլ է դժվար: Նախ պետք է մեր ներկայ ստեղծւած հարաբերութիւնները ամրապնդենք, հետո մտածենք նոր հարաբերութիւնների մասին: Ցեղասպանութեան թեման հենց ինքը իրենով խնդիրներ է առաջացնում նոր հարաբերութիւններ ստեղծելուն:
    Գուցե ես քո հարցը լավ չեմ հասկանում, բայց ասեմ, որ Ռուսաստանի, Իրանի, Թուրքյո եւ այլ խնդիրների մասին խոսելն դեռ շատ կանուխ է:
    Օրինակ հենց հիմայ կողքս խոսում են, թե ինչպե՞ս ամուսնանայ ԱՄՆ քաղաքացիութիւն (citizen) ունեցող մի աղջկայ հետ, որ կարողանայ այս երկրից փախնի ու գնայ:
    Ցավալի է, բայց ինձ թվում է նախեւառաջ պետք է լուծել ներքին գործերը այնուհետեւ մտածել արտաքին քաղաքակունթեան մասին: Հայաստանում պետք է կրթուած մարդկանց թիվը ավելանա, անկիրթ մարդիկ շատ են:

    Հ.Գ. Արթին, եթե կարելի է, կարո՞ղ ես հարցդ ավելի կոնկրետացնես, որովհետեւ ես լավ չեմ հասկանում: Շնորհակալ եմ:

  14. #14
    Սկսնակ անդամ Արթին-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2006
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լուսաբանում

    Մենք հայերս որպէս ազգ, անկախ ներքին պետական քաղաքականութիւննից նաեւ կկնապատիկ կարեւորութիւն պիտի դարձնենք արտաքին քաղաքականութեանը որովհետեւ դա շատ կարեւոր ազդակ է եւ ուղղակի ազդում է ներքին վիճակի վրայ: Եթէ ուզէմ օրինակ բերել կարող եմ ասել եկեք խօսենք հայերի եւ քուրդերի հարաբերութեան մասին, արդեօք դա կարիք է թէ՞ ոչ: Ինչ էլ որ լինի պատասխանը թող հիմնաւորում ունենայ: Նորէն պիտի ասէմ այստեղ պիտի մտածենք համահայկական ոչ միայն հայաստանի պետական մասշտապում: Ինչո՞ւ: Որովհետեւ հայաստանը այլեւս անկախ է եւ պիտի վարի անկախ արտաքին քաղաքականութիւն որի մէջ շատ կարեւոր դեր ունեն հայաստանից դուրս ապրող հայորդիները:
    Օրինակ կարող ենք խօսել ցեղասպանութեան թեմայի շուրջ թէ դա ինչպէս պիտի քարոզէնք, արդեօք խօսենք հրապարակաւ թէ լռենք այնինչ նպատակին հասնելու համար: Կարող ենք խօսել թէ հայաստանի կառավարութիւնը ինչպէս կարող է կազմակերպել սփիւռքը յանուն հայութեան շահերին: Կամ մեր տարածաշրջանում հայաստանը եւ առհասարակ հայութիւնը ինչ կապերի մէջ պիտի մտնէ այլ կառավարութիւնների հետ: Օրինակ Իրանը ինչքանով կարեւոր է հայաստանի համար, լաւ որ մասնադւի թէ՞ ոչ: Թուրքիան ինչպէս: Ի՞նչ խաղաքարտեր պիտի ձեռք բերենք Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ բանակցելու նպատակով: Արդեօք խաչքարերի ջարդը կարելի է օգդագործել Բաքւի դէմ թէ ոչ եւ ինչպէս:
    ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հետ ինչպէս պիտի հարաբերւենք: Իսրաէլը արդեօք շահ ունի մեզ հետ հարաբերւելու մէջ թէ ոչ:

    Նմանօրինակ հարցերը շատ են , բայց նախ ընտրենք մէկը եւ խօսենք դրա մասին: Սա ինքին մի տեսակ ThinkTank է եւ մտքերի զարգացում: Նաեւ առիթ է լինելու ծանօթանալ այլ տեսակ մտքերի հետ:

    Եթէ դժւարութիւնն լինի առաջին թեմայի ընտրութեան մէջ ես կ՛առաջարկեմ խօսենք Քուրդերի հետ հարաբերւելու մասին , թէ դա արդեօք ճիշտ է կամ ոչ: Կարելի է դա օգտագործել թուրքիայի հետ հարաբերւելու մէջ որպէս խաղաքարտ թէ ոչ: Դա շահաւէտ է հայութեան թէ ոչ: Նկատի ունենալով որ քուրդերը կամաց կամաց դառնում են մի ազդեցիկ գործոն մեր տարածաշրջանում:

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուսաբանում

    Մեջբերում Արթին-ի խոսքերից
    Եթէ դժւարութիւնն լինի առաջին թեմայի ընտրութեան մէջ ես կ՛առաջարկեմ խօսենք Քուրդերի հետ հարաբերւելու մասին , թէ դա արդեօք ճիշտ է կամ ոչ: Կարելի է դա օգտագործել թուրքիայի հետ հարաբերւելու մէջ որպէս խաղաքարտ թէ ոչ: Դա շահաւէտ է հայութեան թէ ոչ: Նկատի ունենալով որ քուրդերը կամաց կամաց դառնում են մի ազդեցիկ գործոն մեր տարածաշրջանում:
    Իհարկե շահավետ է ; Կան շահավետ ուրիշ շատ բաներ ևս.
    Օրինակ մեր պապերը մտածում ու գործում էին էն ռազմավարությամբ ու մարտավարությամբ, որ ռուսները կգրավեն Թուրքիայի արևելյան մասը ու դա կնվիրեն մեզ;

    Սակայն էս ամենը քննելուց արաջ, ճիշտ կլիներ նախ հասկանալ, թե մենք ինչ ռեսուրսների վրա ենք հենվում (մատերիա), ինչ գործիքներ ունենք էտ ռեսուրսներով աշխատելու համար (առաջին կարգի ածանցիալ), և նաև էտ գործիքները ինչքանով են "տեխնոլոգիական" ու համահունչ էս թվերի համար (երկրորդ կարգի ածանցիալ);

    Միայն էս ամենին մասին ՌԵԱԼ ու ճշգրիտ պատկերացում կազմելուց հետո կարելի է խոսալ ու փորձել մշակել ռազմավարություն և մարտավարություն, ու որպես հետևանք, հասկանալ, քրդելը մեզ կարող են օգտագործել, թե մենք քրդերին;
    ...Հակառակ դեպքում, խոսակցությունը վերածվում է արօգուտ և անպտուղ վեճի ( ինչպես միշտ լինում է);

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ազգային տոներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.03.2012, 16:55
  2. Ազգային Անվտանգություն
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.12.2009, 02:33
  3. Ազգային պարեր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.02.2009, 16:28
  4. Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.10.2007, 10:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •