User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Լուռ բողոքի շարք

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Լուռ բողոքի շարք

    Date: Friday, March 21, 2008
    Time: 5:00pm - 7:00pm
    Location: Երևան
    Email: [email protected]


    ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել մարտի 1-ի առավոտյան և երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպած բռնությունների և սպանությունների, նախընտրական շրջանում սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և դատավարությունների նկատմամբ, և սգում են մարտի 1-ի իրադարձությունների զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը հրավիրվում են մասնակցելու Լուռ Բողոքի Շարք ակցիային

    Մարտի 21-ին, ուրբաթ օրը, ժամը 17:00-19:00 կազմվում է բողոքի շարք, որը ձգվելու է Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը` ըստ հետևյալ սխեմայի. Ազատության հրապարակՀյուսիսային պողոտաԱբովյան փողոց (Մարկո Պոլոյի և Սիլ Պլազայի դիմացով)Հանրապետության հրապարակ (Արտ.գործ. նախարարության և Մարիոթ-Արմենիա հյուրանոցի դիմացով)Վազգեն Սարգսյան փողոց (Դատախազության հակառակ մայթով)Իտալիայի փողոց (այգիների միջնամասում գտնվող մայթով` ըստ կցված քարտեզի) (տես քարտեզը):

    Խնդրվում է խստորեն հետևել հետևյալ կանոններին.
    • Մասնակիցները կանգնում են միմիայն ոչ երթևեկելի մասերում` մայթերին, հրապարակների ոչ երթևեկելի հատվածներում, որպեսզի չխաթարվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: Մասնակիցները ինքնակազմակերպման սկզբունքով կանգնում են շարքի այն հատվածում, որտեղ կա դրա կարիքը:
    • Մասնակիցները կանգնում են միմյանցից մոտավորապես 1 (մեկ) մետր հեռավորության վրա (ձեռքերի բացվածքի չափով):
    • Մասնակիցները կանգնում են 1 (մեկ) շարքով` Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը:
    o Եթե մասնակիցների թիվը գերազանցում է 1 (մեկ) շարքով կանգնելու համար բավարար մարդկանց թիվը, ապա այդ թիվը գերազանցող մասը նույն սկզբունքով կանգնում է հակառակ մայթին (Աբովյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Իտալիայի փողոց), որպեսզի կուտակումներ չլինեն և այս միջոցառումը չդիտվի` որպես զանգվածային:
    o Այն հատվածներում, որտեղ հակառակ մայթ չկա, խնդրվում է երկրորդ շարք չձևավորել (Ազատության հրապարակից մինչև Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ):
    o Կուտակումներից խուսափելու համար, խնդրվում է կանգնել շարքից բավականին հեռու և ցրված, իսկ անհրաժեշտության դեպքում փոխարինել շարքից դուրս եկած մասնակիցներին:

    Բողոքի արտահայտման պարագաներ

    Բողոքը արտահայտելու համար խորհուրդ է տրվում Ձեզ հետ ունենալ.
    • Քաղբանտարկյալներից որևէ մեկի կամ մի քանիսի նկարները (անուն ազգանուններով) և այն տեսանելի ձևով պահել Ձեր ձեռքերում կամ փակցնել Ձեր մեջքին: Հնարավորության դեպքում տպագրեք մի քանի քաղբանտարկյալի նկարներ և փոխանցեք դրանք Ձեր հարևանությամբ գտնվող մասնակիցներին: Որոշ նկարներ կարող եք բեռնաթափել (download) http://marti21.blogspot.com վեբ-կայքից:
    • Սև ժապավեն, որը կարող եք կապել Ձեր բազուկներին` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
    • Մոմեր, որոնք կարող եք տեղադրել բաժակների մեջ (որպեսզի քամուց չհանգչեն)` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
    • Պարզապես կրել սև հագուստ` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խնդրվում է ցուցաբերել խիստ կարգահություն, չգնալ որևէ սադրանքի, ուժի գործադրման վտանգի դեպքում հեռանալ շարքի վայրից (վերադառնալ վտանգը անցնելու պարագայում), ոստիկանների, անցորդների, լրագրողների և այլ անձանց հարցերին պատասխանել առանց վիրավորանքների և հանգիստ տոնով:

    Հարցերի և առաջարկությունների համար կարող եք դիմել [email protected] էլ-հասցեով:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 18.03.2008, 15:42:
    I may be paranoid but no android!

  2. #2
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԼՈՒՌ ԲՈՂՈՔԻ ՇԱՐՔ

    Բոլորս դեպի Լուռ բողոքի շարք ակցիա…
    Բայց լավ կլիներ,որ լուռ չլիներ:

  3. #3
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ բողոքի շարք

    Կարելի 1 տարածել ամբողջ Հայաստանում, որ սրանից հետո, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել դեմոկրատական կառավարություն և քանի դեռ մարդիկ վստահություն չունեն իրենց ապoրինի մեղադրանքներ ներկայացնելու մեջ, ապա բոլոր ցույցերը, հանրահավաքները, երթերը, միտինգները և նման կարգի այլ բողոքի դրսևորումները անցկացնել ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ:
    Կարծում եմ որ այս քայլը կունենա դրական շատ կողմեր, պայքարը էֆեկտիվացնելու մեջ.
    1.ԱԱԾ աշխատակիցները հետագայում չեն կարող մարդկանց տեղին անտեղին մեղադրել «չարտոնված ցույցերի մասնակցելու» մեջ:
    2.Միջազգային հանրությանը ավելի հասկանալի կլինի որ մեր երկրում ազատություն չկա, և որ մարդիկ դիմակավորվում են վստահություն չունենալով արդարության հանդեպ:
    3.Շատ շատերը միգուցե կուզենաին մասնակցել նախորդ ցույցերին, բայց վախ են ունեցել աշխատանքից հեռացվելու վտանգի և ձերբակալումների հետ կապված:
    4.Կարծում եմ որ մեր վերնախավը այդքան էլ փչացած չէ(Ի վերջո Հայ են), և նրանցից շատերը համոզված լինելով որ չեն ճանաչվի, նույնպես կմասնակցեն պայքարին:
    5.Հաջողության դեպքում (որին չեմ կասկածում), կլինենք աշխարհում առաջին ազգը, որը իրականացրեց «Դիմակավորված հեղափոխություն», (ուրիշների մոտ գունավոր, մեր մոտ դիմակավորված):
    6.Քանի որ փչացած կառավարությանը վերջնական հարված հասցնողը նույնպես կլինի դիմակավորված, ապա ամեն մեկս կարող է պարծենալ, որ դա ինքն է եղել (չէ որ մեր ազգը շատ է սիրում պարծենալ)
    .
    Բայց ... բայց ... բայց ..., բայց էս բոլոր պլյուսների հետ մեկտեղ, կա երկու մինուս, .......
    1.Որտեղի՞ց մեր ժողովրդին 3 միլիոն հատ դիմակ: Ժողովուրդ ջան ամեն մեկդ մի ձևի պտի պատրաստվեք սեփական ուժերով: Դիմակները կարող են լիnել տարբեր, դա միայն կօգնի ընդհանուր գործին:
    2.Հիմա ՍՍ-ն երևի այս տողերը կարդալուց հետո մտածում է, թե՞ Ղարաբաղի իր բարեկամներից ու՞մ է տալու դիմակներ ներմուծելու մենաշնորհը:

  4. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ բողոքի շարք

    I may be paranoid but no android!

  5. #5
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ բողոքի շարք

    Քիչ կոտորեցին, էլի դուրս գանք, որ այս անգամ ավելի վատ բաներ անե՞ն, հասկացեք բարեկամներ ամեն ինչ ավարտվել է, մենք կգնանք ակցիային մասնակցելու, մի երկու անբարոյական էլի կռիվ կհրահրեն, արդյունքում էլի մենք կտուժենք:
    Արդեն ուշ է բան փոխել, այո լավ է ուշ քան երբեք, բայց շարժումը պետք է ղեկավարի ոչ թե ինչ որ ուժ այլ մենք, միայն այդ դեպքում է հնարավոր հաղթանակ: Կմիանամ Ձեզ, բայց չեմ կարծում, որ օգուտ կլինի այս ամենից:
    Մեղք է մեր ազգը...

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ բողոքի շարք

    Միջազգային հանրությանը ավելի հասկանալի կլինի որ մեր երկրում ազատություն չկա, և որ մարդիկ դիմակավորվում են վստահություն չունենալով արդարության հանդեպ
    Ի՞նչ է «միջազգային հանրութիւն»-ը
    Որտեղի՞ց մեր ժողովրդին 3 միլիոն հատ դիմակ: Ժողովուրդ ջան ամեն մեկդ մի ձևի պտի պատրաստվեք սեփական ուժերով: Դիմակները կարող են լիnել տարբեր, դա միայն կօգնի ընդհանուր գործին:
    3 միլիո՞ն: Գուցէ ճիշտ էք, եթէ այդ դէպքերի կապակցութեամբ դատապարտուեն բոլորը, ի միջի այլոց՝ խռովումների քարոզիչները, ատելութիւն սերմանողները:

  7. #7
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ բողոքի շարք

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է «միջազգային հանրութիւն»-ը

    3 միլիո՞ն: Գուցէ ճիշտ էք, եթէ այդ դէպքերի կապակցութեամբ դատապարտուեն բոլորը, ի միջի այլոց՝ խռովումների քարոզիչները, ատելութիւն սերմանողները:

    պանդուխտ.կոնկրետ քեզ պատասխանելու առողջություն չունեմ,,,բայց որպիսի չխարխապես մտավոր խավարի մեջ ու հռետորական հարցեր չտաս դասական ուղագրությամբ ու խելացի դեմքով,խորհուրդ տամ--կարդա "միջազգային հանրություն" սովետական հանրագիտարան,,,,կամ ցանկացած հանրագիտարանի նմանատիպ բաժինը,ինտերնետում,,Wikipedia--international community-ընդունված,ուղղակի ու անուղղակի իմաստները ու գործածությունները...ի դեպ ցանկացած քեզ հուզող հարցի պատասխանը փնտրիր գրքերում,կամ առնվազն ինձ մոտ չէ,պատկերացրու որ ես հետդ լիբեզ անելուց ավելի կարեվոր գործեր ունեմ

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ բողոքի շարք

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    պանդուխտ.կոնկրետ քեզ պատասխանելու առողջություն չունեմ,,,բայց որպիսի չխարխապես մտավոր խավարի մեջ ու հռետորական հարցեր չտաս դասական ուղագրությամբ ու խելացի դեմքով,խորհուրդ տամ--կարդա "միջազգային հանրություն" սովետական հանրագիտարան,,,,կամ ցանկացած հանրագիտարանի նմանատիպ բաժինը,ինտերնետում,,Wikipedia--international community-ընդունված,ուղղակի ու անուղղակի իմաստները ու գործածությունները...ի դեպ ցանկացած քեզ հուզող հարցի պատասխանը փնտրիր գրքերում,կամ առնվազն ինձ մոտ չէ,պատկերացրու որ ես հետդ լիբեզ անելուց ավելի կարեվոր գործեր ունեմ
    Յարգելի բարեկամ,
    Դասական ուղղագրումից բացի այլ կերպ գրել դժուարանում եմ: Քո նշած հանրագիտարաններում «Միջազգային Ընտանիք» հասկացողութեան լոկ արտաքինը՝ կեղեւն է, կամ ինչպէս որ յիշեցիր՝ դիմակը: Ունեմ իմ առանձին դատողումները. միաջզգային դէպքերի, դէմքերի եւ կազմակերպութիւնների վերաբերեալ: Խօսքին բացը չեմ վստահում միջազգային հանրութեանը: Պատմութիւնը եւ ՆԵՐԿԱՆ, ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոր փոքր ազգերի, ցոյց է տալիս, որ աշխարհը նոյնն է մնացել:
    Ուզեցել էի, «Միջազգային ընտանիք» հասկացողութեան վերաբերեալ քո թանկագին մտորումներին հանդիպել. ցաւօք ժամանակ ու առողջութիւն չունես:

  9. #9
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ բողոքի շարք

    Էս լավ ակցիա է,ես իմ կողմից ես լուրը կտարածեմ, որտեղ հնարավոր է,ամեն մեկ թող ֆորումներում տեղադրի ու իր կուրսեցիներին ու ընկերներին տեղյակ պահի,ու համոզված եմ ահագին մարդ կհավաքվի...
    Վերջին խմբագրող՝ Norton: 18.03.2008, 18:29:

  10. #10
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ բողոքի շարք

    գնում ենք

  11. #11
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ բողոքի շարք

    Չեմ կարծում, որ սա ինչ-որ օգուտ կտա: Իրենք արդեն ապացուցեցին, որ իրանց դեմ խաղ չկա:
    Հանգիստ ապրեք էլի... խաղաղ
    մարտի 1-2 -ի դեպքերը լռիվ հերիք են 2008-ի համար: Հերիքա.
    Հաշտվեք իրականության հետ:

  12. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լուռ բողոքի շարք

    Էս թեման ի՞նչ կապ ունի, Ակումբի անցուդարձի հետ… Գնաց դեսից-դենից...

  13. #13
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ բողոքի շարք

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, որ սա ինչ-որ օգուտ կտա: Իրենք արդեն ապացուցեցին, որ իրանց դեմ խաղ չկա:
    Հանգիստ ապրեք էլի... խաղաղ
    մարտի 1-2 -ի դեպքերը լռիվ հերիք են 2008-ի համար: Հերիքա.
    Հաշտվեք իրականության հետ:
    Ասա գնանք մեռնենք էլի

  14. #14
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ բողոքի շարք

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, որ սա ինչ-որ օգուտ կտա: Իրենք արդեն ապացուցեցին, որ իրանց դեմ խաղ չկա:
    Հանգիստ ապրեք էլի... խաղաղ
    մարտի 1-2 -ի դեպքերը լռիվ հերիք են 2008-ի համար: Հերիքա.
    Հաշտվեք իրականության հետ:
    ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել մարտի 1-ի առավոտյան և երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպած բռնությունների և սպանությունների, նախընտրական շրջանում սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և դատավարությունների նկատմամբ, և սգում են մարտի 1-ի իրադարձությունների զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը հրավիրվում են մասնակցելու Լուռ Բողոքի Շարք ակցիային

    Կոնկրետ ես չեմ գնում էս անգամ օգուտի համար, գնում եմ հիմնականում վերջի կետի համար, իսկ էտ դեպքում արդեն օգուտ վնաս չկա, ուղղակի գերեզման գնալու պես մի բան

  15. #15
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ բողոքի շարք

    իսկ կասե՞ք, թե ով ա կազմակերպիչը…… ես ոչ մի անուն չտեսա, չնայած Հայաստանյան այժմյան իրականության մեջ անունն էլ բավ է, որ գտնեն ու կորցնեն, բայց դե հեաքրքիր ա էլի՜
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բողոքի գիրք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 672
    Վերջինը: 11.11.2018, 19:11
  2. Լուռ ղողանջ
    Հեղինակ՝ Թամարա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.01.2011, 01:14
  3. բողոքի ակցիա Սեպտեմբերի 1-ին
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.09.2009, 00:25
  4. Բողոքի ցույց
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 12.11.2008, 18:09
  5. Լուռ Բողոք – ընթացքը
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 101
    Վերջինը: 31.03.2008, 01:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •