Թաքնված ակումբցու դիպվածը
----------------------------------------------
Ես շատ բարի, միաժամանակ շատ չկամեցող ու չար մարդ եմ: Շատ եմ սիրում մարդկանց լավություններ անել: Իմ ամենամեծ լավությունն այն է, որ չարություն չեմ անում տվյալ մարդու հանդեպ: Սիրում եմ մարդկանց նվերներ անել, սակայն դրանից հետո հետևներից ինչ ասես չեմ խոսում.... իհարկե միայն լավը: Սիրտս չեմ բացում ամեն մեկի առաջ, որովհետև ամեն մարդ չի, որ կարա մոտիկից տեսնի էտ ահավոր տեսարանը: Կենսուրախ եմ, սակայն դա կարող եմ տեսնել միայն ես: Այսքան ժամանակ շփվել եմ տարբեր մարդկանց հետ, և բոլորն էլ կարծես թե սիրել են ինձ՝ իմանալով իմ բարի չկամեցողության, ուրախ թշնամիության և մոլի ընկերասիրության մասին: Կյանքում աշխատում եմ լինել պարզ, ընդունելի և ամենակարևորը՝ հասկանալի:
Ծնվել եմ պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները: Մանկապարտեզ չեմ այցելել, պատճառաբանելով, որ «թող մանկապարտեզը ինձ այցելի» (այդ տարիքում շատ վախկոտ էի): Սովորել եմ մի դպրոցում, որտեղ անցկացրել իմ կյանքի ամենաանպատասխանատու, ամենալավ, ամենասիրելի, ամենառազբոյնիկ և ամենահիշվող տարիները: Սիրել եմ ուսուցիչներիս ըստ նրանց ներվերի աստիճանի:
Ակումբի մասին իմացել եմ banner-ից և անմիջապես մտել: Չեմ կարող ասել, որ սիրում եմ բոլոր ակումբցիներին, բայց կան հիմա այնպիսիք, որոնց հետ շփումը շատ հաճելի է: Ամենասիրած զբաղմունքս. երբ տանը մարդ չկա, միացնում եմ փոշեկուլը և ժամերով լսում նրա հիասքանչ ոռնոցը:
Չեմ սիրում լսել դասական երաժշտություն, որովհետև դասերից ահավոր հոգնել եմ և ուզում եմ հանգստանալ: Համերգների չեմ գնում, որովհետև չեմ սիրում հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր ծիծակ կոշիկը համատեղում են «սպարտիֆկայի» և սև ակնոցների հետ: Մարդկանց գնահատում եմ ըստ նրանց ուրիշների հանդեպ վերաբերմունքի:
---------------------------------------
Բացահայտեք Դիմակին
Էջանիշներ