User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ճանաչե'նք մեր Հայաստանը

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ճանաչե'նք մեր Հայաստանը

    Վերջերս հանգամանքների բերումով հայտնվեցի Վանաձորում... Ու այդ այցն ինձ մտածելու տեղիք տվեց, որ մենք գրեթե ոչինչ չգիտենք մեր Հայաստանի մասին: Ուստի, որոշեցի բացել այս թեման, որտեղ հուսով եմ ձեզ ներկայացնել և ինչու չէ, նաև դուք կներկայացնեք տեղեկություններ մեր Հայաստանի մասին: Առաջինն այդ "բախտին" կարժանանա Վանաձորը;

    ՎԱՆԱՁՈՐ
    Հեռավորությունը Երևանից` ավտոմայրուղով 145կմ, իսկ երկաթուղային գծով` 224կմ:
    Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը` Երևանից և Գյումրիից հետո: Լոռու մարզի ադմինիստրատիվ կենտրոնն է: Գտնվում է Բազումի և Փամբակի լեռների գոգահովտում` Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերի հատման կետում: Գտնվում է ծովի մակարդակից 1350մ. բարձրության վրա: Ունի մեղմ կլիմա: Ձմեռը համեմատաբար տաք է, ամռանը` հով: Ձմեռային ամսիներին միջին ջերմաստիճանի -4.2 C է, ամռանը` +20C: Աշխարհագրական դիրքը և հանքային ջրերի առկայությունը տարածքում քաղաքը դարձրել են Հայաստանյան հանգստավայրային գոտիներից մեկը: Քաղաքի մակերեսը կազմում է 25քառ. կմ: Բնակչությունը մոտ 107374 մարդ (2001թ. տվյալներով)` հիմնականում հայեր: Քաղաքը գտնվում է Գյումրի-Թբիլիսի երկաթուղային գծի վրա: Զարգացած է (ավելի շուտ նախկինում զարգացած էր) քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, թփթև արդյունաբերությունը: Նախկինում քաղաքը կոչվել է Կիրովական, ի պատիվ Սերգեյ Կիրովի այցի: Մինչ 1935թ. կոչվել է Ղարաքիլիսա (“սև եկեղեցի), քանզի այստեղ գոյություն ուներ հին սև եկեղեցի, որը 1828թ.-ին ավիրվեց, սակայն 1831-ին հենց այդ վայրում կառուցվեց նոր եկեղեցին: Ներկայիս անվանումը` Վանաձոր, քաղաքը ստացել է 1993թ.:
    1988թ. դեկտեմբերի 7-ի տարերային աղետը խոշոր վնասներ հասցրեց նաև այս քաղաքին:
    Միջնադարյան Ղարաքիլիսայի մասին տեղեկություններ չեն պահպանվել: Ենթադրվում է, որ Վանաձորի տարածքը Գուգարքի հետ մինչ մ.թ.ա. 2-րդ դարը գտնվել է Մեծ Հայքի նահանգում, իսկ մ.թ. 10-րդ դարից` Կյուրիկյան թագավորությունում: Ենթադրվում է նաև, որ Ղարաքիլիսա անվանումը թաթարական է և քաղաքին է տրվել մ.թ. 13-րդ դարում:
    Օտարազգները ոչ մեկ անգամ գրավել, ավերել են քաղաքը: 1801թ.-ին Լոռին Վրաստանի հետ միասին միացան Ռուսաստանին և Կիրովականը դառավ սահմանային ռազմական քաղաք: 1849թ.-ից Կիրովականը մտավ Երևանյան նահանգի կազմի մեջ: Ըստ Խ. Աբովյանի վկայության, 1820թ. քաղաքում կար միայն 500-600 բնակից, որոնք Երևանից էին տեղափոխվել այնտեղ: Հետագայում` 1830թ. Արևելյան Հայաստանի և Ռուսաստանի միավորումից հետո, քաղաքում բնակեցվեցին մի քանի հարյուր հայ ընտանիքներ, որոնք գաղթել էին Արևմտյան Հայաստանից` Կարսից, Արդահանից, Բայազետից ու Էրզրումից:

    Քաղաքն ունի պատկերասրահ, դրամատիկական թատրոն (Հովհաննես Աբելյանի անվան), ինչպես նաև այլ կրթամշակութային կենտրոններ:


    Հ.Գ. Նյութերը թարգմանված են http://ru.wikipedia.org/wiki/Ванадзор և http://www.vanadzor.ru/info/ կայքերից:


    Վանաձորի ձեռագործ (ծղոտե) քարտեզը

    Վանաձորը Գուգլի արբանյակներից

    Վանաձորի հրապարակը

    Վանաձորի հայկական եկեղեցիներից մեկը

    Այդ հայկական եկեղեցու տարածքում առկա հուշարձաններից

    Եվս մեկն այդ հուշարձաններից

    Եկեղեցու ներսում (եթե ուշադիր լինեք, ապա ծանոթ դեմք կգտնեք)

    Վանաձորի ռուսական եկեղեցին

    Փոքրիկ հանճարը...

    Զորավար Անդրանիկի պատգամը մեզ` բոլորիս...

    Ի հավելում վերոհիշյալին ասեմ, որ Վանաձորի ժողովուրդն անչափ հյուրընկալ է ու ես շաաաաաաաաատ շնորհակալ եմ նրանցից:


    Հ.Հ.Գ. Խնդրում եմ ներողամիտ լինել նկարների որակի համար, որոնք կատարված են հեռախոսով:
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 17.03.2008, 15:59:

  2. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանաչե'նք մեր Հայաստանը

    Կասիոպեա ջան, եթե հնարավոր է նկարները կփոքրացնես? Էնքան մեծ են, որ մոնիտորի մեջ չեն տեղավորվում, էլ չեմ ասում dial-up-ով կպնող անդամների մասին.....
    I may be paranoid but no android!

  3. #3
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանաչե'նք մեր Հայաստանը

    Վայ Վեռ ջան, շնորհակալություն, ընտիր թեմա է, նկարներն էլ շատ լավն են
    հուսով եմ Վանաձորով չենք սահմանափակվի
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  4. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանաչե'նք մեր Հայաստանը

    Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Կասիոպեա ջան, եթե հնարավոր է նկարները կփոքրացնես? Էնքան մեծ են, որ մոնիտորի մեջ չեն տեղավորվում, էլ չեմ ասում dial-up-ով կպնող անդամների մասին.....
    Կատարված է: Dial-up-ով օգտվողների համար խնդիր չի լինի, որովհետև իրականում դրանք փոքր ծավալի են, ուղղակի կետայնությունն էր մեծ:

    Մեջբերում Belle-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ Վեռ ջան, շնորհակալություն, ընտիր թեմա է, նկարներն էլ շատ լավն են
    հուսով եմ Վանաձորով չենք սահմանափակվի
    Ես էլ եմ հուսով

  5. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանաչե'նք մեր Հայաստանը

    Վեռ, շատ լավ թեմայա, ես մի քանի անգամ եղել եմ Վանաձորում, շատ լավ քաղաք ա ու հատկապես բնակիչներն են շատ լավը՝ մի երկու բառ հետդ երգելով խոսում են սաղ դարդերդ մոռանում ես Կհավելեմ նաև, որ սովետական միության տարիներին Վանաձորը եղել է արդյունաբերական կենտրոն, ունեցել է մի քանի համամիութենական նշանակության գործարաններ, որոնցից ամենախոշորը հավանաբար քիմ. կոմբինատն էր: Քաղաքում կար մտավորականների բավական ստվար զանգված, մի քանի ԲՈՒՀ-եր (պոլիտեխնիկի ու մանկավարժականի մասնաճյուղեր):

  6. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանաչե'նք մեր Հայաստանը

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վեռ, շատ լավ թեմայա, ես մի քանի անգամ եղել եմ Վանաձորում, շատ լավ քաղաք ա ու հատկապես բնակիչներն են շատ լավը՝ մի երկու բառ հետդ երգելով խոսում են սաղ դարդերդ մոռանում ես Կհավելեմ նաև, որ սովետական միության տարիներին Վանաձորը եղել է արդյունաբերական կենտրոն, ունեցել է մի քանի համամիութենական նշանակության գործարաններ, որոնցից ամենախոշորը հավանաբար քիմ. կոմբինատն էր: Քաղաքում կար մտավորականների բավական ստվար զանգված, մի քանի ԲՈՒՀ-եր (պոլիտեխնիկի ու մանկավարժականի մասնաճյուղեր):
    Դրանք հիմա էլ կան, կան նաև մասնավոր բուհեր: Քիմ. արդյունաբերությունը մասնակիորեն է աշխատում, արտադրում են կիսաթանկարժեք քար (անունը չեմ հիշում): Քաղաքում եթե աշխատատեղեր բացվեն, ապա այն կդառնա հզոր քաղաք: Ունի դրա համար բոլոր պոտենցիալները:

  7. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանաչե'նք մեր Հայաստանը

    մանկությանս մեծ մասը անցել ա Կիրովականում
    մինչև հիմա չգիտեմ՝ Կիրովականում եմ ծնվել, թե Երևանում

    հիմա քաղաքը կառուցվում ա, բայց էն լավ քաղաքից, որում որ ես ապրել եմ, քիչ բան ա մնացել

    մնում ա մի քանի հատ էլ օբյեկտ սարքվի, ու վերջ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. #8
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանաչե'նք մեր Հայաստանը

    սրանք էլ իմ կողմից
    անցած տարի մի քանի ժամով գնացել էի կարոտս առնեի
    առաջի երկուսը իմ քուչից են
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճանաչե'նք մեր Հայաստանը

    Ամառն ուրիշ է էլի... հուսով եմ ամռանն էլ կլինեմ այնտեղ ու կվայելեմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը` դրսից
    Հեղինակ՝ Նուշություն, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 21
    Վերջինը: 06.02.2015, 11:20
  2. Գլոբալիզացիան և Հայաստանը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 05.02.2010, 10:50
  3. Պրոպագանդել Հայաստանը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.10.2009, 23:46
  4. «Վաճառվում է» Հայաստանը
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 121
    Վերջինը: 21.08.2009, 23:44
  5. Արդյո՞ք անկախ է Հայաստանը
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.09.2007, 11:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •