1997-1998 թվերին էր, պապան մեզ մի քանի շաբաթը մեկ կիրակի օրը տանում էր գործի տեղ, մի հատ ազատ կոմպի մոտ էր նստացնում, բզբզում էինք: Հենց առաջինը չեմ հիշում, բայց երևի ինչ-որ lyrics-ի կայք էր, որովհետև էդ ժամանակ Backstreet Boys-ի երգերի բառերն էի գտնում, արտագրում էի (!!!), որովհետև պրինտերին միշտ մի բան էր եղած լինում, բերում էի տուն, սովորում ու հետները երգում.... էէէէհՀիշում եմ` ոնց էի վախենում, որ Browser-ը կախվում էր, ինձ թվում էր պրծ, կոմպը փչացրել եմ
Հետո երկար երկմտելուց հետո պապային կանչում էի, ուղղում էր: Մեկ էլ լավ տպավորվել է, որ ես էլ. փոստի հասցե չունեի ու ինչ անկապ երգիչ-երգչուհու ֆան-ակումբ, մեյլինգ լիստ գտնում էի, պապայի հասցեով բոլորում գրանցվում էի:
Հավես ժամանակներ էին...![]()
Էջանիշներ