User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Դու՝ երկրի նախագահի տղա ես կամ աղջիկ, ի՞նչ կանես...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #20
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դու՝ երկրի նախագահի տղա ես կամ աղջիկ, ի՞նչ կանես...

    Հին արմատն է այս զրույցի, խեղճ ու աղքատ մի գյուղացի, որ ապրում էր հին գյուղակում, փոքրիկ խարխուլ մի հյուղակում: Միշտ հարուստի հողն էր վարել, բայց չէր վայելել մարդավայել: «Կմեծանա որդիս շուտով կփայլեցնի տունը շուքով»,- երազում էր ծերուկը միշտ, լոկ երազով ապրում անվիշտ: Սակայն տղան այդ միամոր, փշրում էր վառ հույսերը հոր, պարապ նստում պատերի տակ կամ թափառում աննպատակ: Աշխատանքն ու գործն էր ատում, հոր դաստածը անվերջ վատնում: Ու կռվելով տղան հոր հետ, տունը թողնում կորչում է անհետ: Նախատում էր կինը մարդուն, ցավով հիշում միակ որդուն. «Ի՞նչ արեցիր այ հալիվոր, մարդ կդառնար գուցե մի օր…»
    Շատ է գնում տղան թե քիչ, կտրում անցնում ճամփա ու լիճ, մի ամայի դաշտում նրան հանդիպում է մի քարավան: Բարի տերը այս պանդուխտին նստեցնւմ է իր մեծ ուխտին ու տիրոջ հետ տղան սիրով, զբաղվում է առևտրով: Երկրե երկիր ման է գալիս, էժան գնում թանկ է տալիս և պանդուխտը խեղճ ու անտեր դառնում է ճոխ գանձերի տեր: Թագավորը այս իմանում, հյուր է կանչում պատվում, հարգում, աղջկա ձեռքն առաջարկում: Ու մի օր էլ մահը թաքուն, թագավորի դուռն է թակում:
    Թագավորի դստերն առնում, թագավոր է տղան դառնում: Ոսկե գահին տղան բազմած, հորն ու մորն է հիշում հանկարծ, հրամայում ծառաներին, իր մոտ բերեն ծնողներին: Հայրը եկավ ցրտից սառած ու խոնարհվեց որդու առաջ. «Ապրած կենաս, ես քո ծառան, կյանքդ լինի միշտ անթառամ»: «Ճանաչեցի՞ր դու քո որդուն»,- ասաց որդին ծերուկ մարդուն. «Քո որդին եմ ծերո՜ւկ, հիշի՛ր, մարդ չե՛ս դառնա, դու ինձ ասիր: Տե՜ս արքա եմ արդեն դարձել, և փառք ունեմ և մե՜ծ գանձեր»
    Հայրը ցնցվեց, նայեց հուզված և իր որդուն այսպես ասաց. «Ամեն արքա մարդ չէ որդիս, թեկուզ ոսկին այսպես հորդի: Մարդ լինեիր չէիր թողնի մորդ պառավ, քո կարոտից խեղճը մեռավ: Ինձ էլ այսքան չէիր տանջի, ոտքով քեզ մոտ չէիր կանչի, թեկուզ ունես նժույգ ու կառք, վայելք ու փառք, մարդ չես եղել ու չես դառնա»:

    Ասածս ի՞նչ է: Մարդս մարդ լինի:
    Դու՝ երկրի նախագահի տղա ես կամ աղջիկ, ի՞նչ կանես...
    Կապրեմ:
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 17.03.2008, 19:13:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աղջիկ-աղջիկ ընկերություն
    Հեղինակ՝ Mar, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 127
    Վերջինը: 16.12.2019, 01:02
  2. Արձակ. Կախարդական երկրի բնակիչը
    Հեղինակ՝ El Tango, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 12.11.2009, 22:37
  3. Պայքարենք երկրի տիրոջ զգացողությամբ
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.06.2008, 19:02
  4. Ձեր կողմից օրենք պահպանելը կախվա՞ծ է երկրի ղեկավարությունից
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 26.04.2008, 13:04
  5. Երկրի և արևի գրավիտացիոն էֆֆեկտներ
    Հեղինակ՝ Ուրվական, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.01.2008, 19:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •