User Tag List

Նայել հարցման արդյունքները: Սիրուշոյին հավանու՞մ եք

Քվեարկողներ
139. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, շատ

    25 17.99%
  • Ոչինչ

    31 22.30%
  • Այնքան էլ չէ

    13 9.35%
  • Չէի ասի

    19 13.67%
  • Բոլորովին

    15 10.79%
  • Անտաղանդի մեկն է

    36 25.90%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 191 հատից

Թեմա: Սիրուշո

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Hayrenaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2007
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Սիրուշո

    Ասեմ, թե ինչու եմ սկսում այս թեման: Նախ որ այս տարի նա է ներկայացնում մեր երկիրը Եվրոտեսիլ- ում ու կարծում եմ շատ լավ էլ կստացվի:
    Լավ այս հարցը մի կողմ դնենք: Հիմա ավելի կարևորին անցնենք: Մենք՝ երիտասարդներս, սիրում ենք Սիրուշոյին, թե ոչ: Մի բան է պարզ, որ մենք սիրում ենք նրան անընդհատ եթերում տեսնել: Նույնիսկ նրանց, ովքեր ասում են, որ զզվում են Սիրուշոյից, մեկ է էլի սաղ որը իրան են հետևում: Մի բան է պարզ, եթե թերթի մի համարում կա Սիրուշոյի մասին նյութ, նկար, պլակատ, ուրեմն այն մոտավորապես տաս անգամ ավելի շատ քանակով է վաճառվում, քան որում Սիրուշոյի մասին ոչինչ չկա: Սա փաստ է: Նույնը կարելի է ասել նաև հաղորդումների մասին: Մյուս կողմից Սիուշոյից զզվողները ասում են, որ նա երգել չգիտի: Կներես, բայց եթե կոպիտ վերցնենք, մեր "Էստրադայի ոչ մի աստղ" էլ կարգին երգել չգիտի, եթե համեմատենք աշխարհի մեգաաստղերի հետ: Այնպես որ համաձայնվենք՝ Սիրուշոն աստղով է և ունի դեպի իրեն քաշող մի բան, թե ինչ դուք ասեք ձեր կարծիքով…
    Վերջին խմբագրող՝ Kita: 16.03.2008, 16:13:
    Հայրենասիրությունը-դա ոչ միայն սերն է հայրենիքի հանդեպ,այլ…

  2. #2
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրուշո

    Սիրուշոն հայաստանյան չափանիշներով աստղ է,բայց նրա նմաններ հազարներով կան,ուղղակի նա հաջողված սիրուհի է կամ եղել է,վճարել է իր փառքի գինը սեփական մարմնով,այսօր վայելում է իր գնած փառքը,եւ մարտի 1-ին երբ տասնյակ հայ ընտանիքներում սուգ էր, Սիրուշոն էքստազի մեջ ընկած երգում էր...

  3. #3
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրուշո

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրուշոն հայաստանյան չափանիշներով աստղ է,բայց նրա նմաններ հազարներով կան,ուղղակի նա հաջողված սիրուհի է կամ եղել է,վճարել է իր փառքի գինը սեփական մարմնով,այսօր վայելում է իր գնած փառքը,եւ մարտի 1-ին երբ տասնյակ հայ ընտանիքներում սուգ էր, Սիրուշոն էքստազի մեջ ընկած երգում էր...
    Բա ըտենց բան են ասում:Հաջողված սիրուհին ո՞րն է Մարդը ձայն ունի, երգում է, ինչ անի, որ լավ մարմին ունի: Չի կարելի ըտենց խեսալ: Ես էլ ըտենց մի իրան չեմ սիրում, բայց ըտենց երբեք չէի արտահայտվի: Եվրատեսիլը չի նայում, թե որ երկրում է սուգ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (16.12.2012)

  5. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրուշո

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ անի, որ լավ մարմին ունի:
    Բայց ուրա ընդե լավ մարմի՞ն որ: Մի ոտը մյուսից «կես մետր» կարճա:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #5
    Take it easy... Anchi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2007
    Հասցե
    Universe
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրուշո

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ուրա ընդե լավ մարմի՞ն որ: Մի ոտը մյուսից «կես մետր» կարճա:

    Լավ էլի, չի կարելի այդպես խոսել, յուրաքանչյուրս էլ թերություններ ունենք, իսկ ով ասաց, որ երգչուհին պիտի անթերի լինի:
    Let`s break the rules, ignore society...

  7. #6
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրուշո

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ուրա ընդե լավ մարմի՞ն որ: Մի ոտը մյուսից «կես մետր» կարճա:
    մարդու ֆիզիոլոգիական կառուցվածքի հետ կապված խոսակցություններում ""-ը դնելը համարում եմ սխալ… ինքը մեղավոր ա դրանում՞ կարծում եմ չէ… ուրեմն պետք չէ այդ մասին խոսել

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Annychka-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ավելի լավ կլիներ Էմմին կամ ուրիշը գնար.բայց ոչ ինքը. խորհուրդ կտամ չքվեարկել Սիրուշոյի օգտին մեկա 10-ի մեջ էլ չենք մտնելու. ինքնելա ասել
    իմ կարծիքով Սիրուշոն ու Էմմին գտնվում են տարբեր մակարդակներում ու կարծում եմ, որ Սիրուշոն ավելի բարձր դիրք է գրավում, բայց Էմմին էլ վատը չէ
    Վերջին խմբագրող՝ Fobus: 20.03.2008, 02:07: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #7
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրուշո

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ուրա ընդե լավ մարմի՞ն որ: Մի ոտը մյուսից «կես մետր» կարճա:

    Կարաիր դու մի ոտքով ծնվեիր կամ ես մի աչքով կամ հետո դու դառնաիր մի աչքանի իսկ ես մի ոտանի, այնպես որ ոչ ոք ապահովագրված չի դրանից... Ռեյնել կույր էր կամ Ստիվին բա խի չես քննադատում նրանց մարմնական այդ տերությունների համար

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրաստանը արդեն առաջ ա անցել
    Բա որ մենք ընկնենք Հայլուրի հետևվից եսիմ ինչ պրինցիպներ հորինենք կարողա Ճապոնիանել գա անցնի չգիտեմ որտեղից Ես որ քվեարկել եմ
    Վերջին խմբագրող՝ GevSky: 20.03.2008, 02:53: Պատճառ: Գրառման ավելացում

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

  9. #8
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրուշո

    Մեջբերում GevSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարաիր դու մի ոտքով ծնվեիր կամ ես մի աչքով կամ հետո դու դառնաիր մի աչքանի իսկ ես մի ոտանի, այնպես որ ոչ ոք ապահովագրված չի դրանից... Ռեյնել կույր էր կամ Ստիվին բա խի չես քննադատում նրանց մարմնական այդ տերությունների համար

    Ավելացվել է 1 րոպե անց


    Բա որ մենք ընկնենք Հայլուրի հետևվից եսիմ ինչ պրինցիպներ հորինենք կարողա Ճապոնիանել գա անցնի չգիտեմ որտեղից Ես որ քվեարկել եմ
    Ուշադիր եթե կարդաս իմ գրածը ոչ թե քննադատություն էր, այլ ինչ որ մեկի խոսքի հակասություն, էդ հասկանալու համար ուղակի պետքա կարդացած լինեիր նախկին գրառումները: Ու ինձ համար կապ չունի խոսքն ում մասին է գնում, եթե կա սխալ դիտարկում, անպայման առարկում եմ: եթե խոսքը լիներ Ռեյի մասին, և ինչ որ մեկը ասեր, որ նա կույր չի, ես անպայման կառարկեի, իսկ տվյալ դեպքում խոսքը գնում էր Սիրուշոյի մասին, ու մեկը ասեց, որ նա գեղեցիկ մարմին ունի կամ գեղեցիկ կառուցվածք, և ես առարկեցի՝ նշելով նրա կազմվածքի հետ կապված թերությունը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #9
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրուշո

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրուշոն հայաստանյան չափանիշներով աստղ է,բայց նրա նմաններ հազարներով կան,ուղղակի նա հաջողված սիրուհի է կամ եղել է,վճարել է իր փառքի գինը սեփական մարմնով,այսօր վայելում է իր գնած փառքը,եւ մարտի 1-ին երբ տասնյակ հայ ընտանիքներում սուգ էր, Սիրուշոն էքստազի մեջ ընկած երգում էր...
    Անհիմն արտահայտություններ մի արա, եթե քո ասածը չես կարա հիմնավորես կամ ոչ մի փաստացի արգումենտ չունես ուրեմն ոչ մեկ քեզ չի ստիպում ասել մի բան ասելու համար, քո այդպես մտածելը շատ քիչա որ դու մի մարդու բարոյականությունը կասկածի տակ դնես:

    Հ.Գ. Հա մեկել մի բան Սիրուշոյի Էքստազի վերաբերյալ... Դու Էտ օրը ինչ էիր անում գլուխդ մտցրած բարձի մեջ լացում էի՞ր, թե՞ մինչև հիմա թրաշ ես պահել, ահա պեսսիմիզմի վառ օրինակ, որը քարոզումա մշտական սուգ. լացուկոծ, ոռնոց և իհարկե դրանցից բխող դեպրեսիա որն առաջացնում է հենց ատելություն
    Վերջին խմբագրող՝ GevSky: 18.03.2008, 00:33:

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

  11. #10
    Սկսնակ անդամ Hayrenaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2007
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Սիրուշո

    Հալալ ա GevSky ջան, մանավանդ թրաշ պահելը: Ու ընդանրապես մի մոռացեք, որ Սիրուշոն մոտ մի ամիս հետո Եվրատեսիլում ներկայացնելու է մեր և ձեր շատ սիրելի երկիրը՝ Հայաստանը: Քաջալերեք նրան: Սա էլ հայրենասիրության արտահայտման մի լավ ձև է: Եվ հիշեք, որ կյանքում մեծահոգությունն ու մարդասիրությունը գնահատվում է : Իսկ ավելի կոպիտ ասած, խնդրում եմ սրանից հետո անկապ բաներ այլևս չգրել: Կամ ավելի ճիշտ, գրելուց առաջ մի քիչ մտածեք, հետո գրեք:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Hayrenaser: 18.03.2008, 16:30:
    Հայրենասիրությունը-դա ոչ միայն սերն է հայրենիքի հանդեպ,այլ…

  12. #11
    ՆԱՀԱՊԵՏ HNK511-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2007
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրուշո

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրուշոն հայաստանյան չափանիշներով աստղ է,բայց նրա նմաններ հազարներով կան,ուղղակի նա հաջողված սիրուհի է կամ եղել է,վճարել է իր փառքի գինը սեփական մարմնով,այսօր վայելում է իր գնած փառքը,եւ մարտի 1-ին երբ տասնյակ հայ ընտանիքներում սուգ էր, Սիրուշոն էքստազի մեջ ընկած երգում էր...
    Կը ներես բայց Սիրուշոն երբ արդէն յաջողուած էր որպէս տաղանդաւոր երգչուհի նա այնպիսի տարիքում էր որ կարծումեմ մարմնով բարիքի չեր կարող հասնել նա դերեւս 7 տարեկան էր երբ սիրիայում արդէն երգում էր եւ ժողովուրդը ապշած ունկնդրում էր նրա երգը եւ հիանում... նա շատ լաւ է ներկայանում բոլոր երաժշտական ոճերում չնայած իմ դուրը չի գալիս երբ կատարում է ամերիկեան աստղերի նման բայց դա զուտ անցնական կարծիք է ու ինքը մնում է լաւ երգչուհի եւ վերջ:
    To me, Musketeers...

  13. #12
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրուշո

    Կարծում եմ ՝ հարցումդ չի համապատասխանում թեմայիդ :

  14. #13
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրուշո

    Սովորական աղջիկ է, համոզվաց եմ, որ ցանկացած աղջկա բեմ հանես նույն հաջողությունները կունենա, դե ցանկացած նկատի ունեմ մարմինը և գոնե մի քիչ էլ ձայնը: Ոչ մի բացասական բան ասել չեմ կարող՝ մարմինը վաճառելու կամ ուրիշ կերպ վճարելու համար, չեմ էլ հավատում նման տեղեկությանը: Բոլոր հաջողության հասած մարդկանց հետևից էլ խոսում են, անգամ իմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (16.12.2012)

  16. #14
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրուշո

    Դե հա , սովորական աղջիկ ա , ավելի շուտ փորձում ա այդպիսին լինել : Սակայն անիրավ կերպով նա երկար ժամանակ մոնոպոլ դիրքեր ուներ մեր էստրադայում , ինչն էլ նրան դարձրել է այսօրվա Սիրուշո :

  17. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրուշո

    Էստրադայի համար քիչ թե շատ նորմալ ձայն ունի։ «Տեխնիկապես» կատարողական վարպետությունն էլ նենց ոչինչ։ Բայց ձանձրալի, մոխրագույն երգեր է երգում, ինչպես որ հայ էստրադայի մյուս բոլոր «աստղերը» (դե շատ հազվադեպ որոշ համեմատաբար բացառություններ լինում են)։
    Սիրուշոն փորձում է նմանակել արևմտյան փոփ աստղերին։ Մինչդեռ հայտնի է, որ ցանկացած քսերոքս միշտ էլ օրիգինալից ավելի վատն է ստացվում՝ ինչ ուզում ես արա։
    Չնայած տվյալ դեպքում օրիգինալն էլ մի բան չի. ժամանակակից արևմտյան էստրադայում էլ առանձնապես շատ չեն հետաքրքիր երաժիշտները։

    Ինչ վերաբերում է իրանից զզվել–չզզվելուն, չէ՝ չեմ զզվում։ Ընդհանուր առմամբ ուղղակի անտարբեր եմ Սիրուշոյի ու հայկական էստրադայի մյուս մոխրագույն «աստղերի» նկատմամբ։ Ուղղակի դուրս չի գալիս, որ ողջ հեռուստաեթերը լցված է նման միջակ կատարողներով։ Եթե լավ էստրադա գրեթե չունենք, չի նշանակում, թե պիտի եթերը լցնենք եղած վատով։ Երաժշտական այլ ոճերի(դասական, ժողովրդական, հեղինակային, ֆոլկ, ռոք, ջազ և այլն) լավ կատարողներ ունենք, որոնց խիստ հազվադեպ ենք հանդիպում հայկական հանրային հեռուստատեսությամբ… լավ, ոնց–որ շեղվեցի թեմայից…
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 16.03.2008, 18:55:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •