Այո, շատ
Ոչինչ
Այնքան էլ չէ
Չէի ասի
Բոլորովին
Անտաղանդի մեկն է
Չամիչ ջան ակումբային երաժշտությունը թող ստեղծեն ոչ թե տան Կոմիտասի, ավելի ճիշտ գոմեշի հերն անիծեն: Էս երգերը հենց իրանց անաղարտությամբ են հետաքրքիր, գրավիչ ու իմաստ ունեցող: Եթե նոր բան չեն կարում սարքեն, դա չի նշանակում, որ պիտի իրենց թույլ տան հինը այլանդակեն: Էլի թող հիմքում հինը օգտագործեն, բայց ես ստեղ ոչ հիմք տեսա, ոչ էլ օգտագործման փորձ, ընդհամենը այլանդակած թողած էր:
Իսկ քո ասած դրայվի համար ուրիշ երգեր ա պետք երգել, ոչ թե գյուղացու գոմեշին նվիրված երգը: Ամեն ինչ իրա տեղն ու դերը պիտի ունենա: Հորովերը հորովել, գոմեշը գոմեշ դրայվը դրայվ, ոչ թե բռնես սաղ իրար խառնես ու ասես, առեք կերեք...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Տիգ ջան, ինչ որ բան էնպես չես հասկացել, Սիրուշոն ոգեշնչվել ա Կոմիտասի "Լոռվա գութաներգ" ստեղծագործությունից, դա չի նշանակում, որ Լոռվա Գութաներգը մշակել ա, տենց բան չկա, երգի մեջ հնչում ա Գութաներգից հատված, իսկ ընդհանուր առմամբ Սիրուշոն երգը ինքն ա գրել ոգեշնվելով Լոռվա Գութաներգից:
Ես լրիվ հասկանում եմ թե Սիրուշոն ինչի ա հենց Գութաներգից ոգեշնչվել, էտ ստեղծագործության մեջ կատարողական շատ բարդ մելիզմներ կան, հակառակը, շատ գովելի ա, Սիրուշոն ցույց տվեց, որ էտ աֆրոամերիկյան մելիզմները միայն սեւական երաժշտույթան մենաշնորհը չէ, եթե մելիզմներ ապա ինչի ոչ հայակերտ?
Հարգանքներս Սիրուշոյին: Էս ստեղծագործության կատարման մեջ հնչում են մելիզմներ, բայց դրանք արդեն ոչ թե օտարաշունչ են այլ մերն են: Ապրի էտ աղջիկը, հալալ ա:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ալլահ խեղճ Կոմիտաս:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
CactuSoul (10.12.2012), Moonwalker (10.12.2012), Quyr Qery (15.12.2012), StrangeLittleGirl (10.12.2012), Արէա (10.12.2012), Լեո (15.12.2012), Նաիրուհի (11.12.2012)
ժող, էդ երգը ես փոքր ժամանակ շատ եմ լսել, տատիկիս տանը դիսկեր կային, ու ինձ շատ էին լսացնում հայկական երաժշտություն, մասնավորապես Կոմիտաս
ու եթե չեմ սխալվում, էս երգը կոչվում էր փռե-գոմեշ, ու երբ հարցրի, թե դա ինչ ա նշանակում, տատս ասեց՝ տենց կանչում ա գոմեշին, բալես
ու լավ հիշում եմ, որ շատ խիստ ազդվում էի միշտ էս երգից, մի տեսակ անհասկանալի ու միստիկ բան էի զգում Կոմիտասի կատարումից, էն հին ձայնագրություններից՝ խզզոցով ու թշթշոցներով
հիմա ինչ վերաբերում ա Սիրուշոյին կան ակումբային երաժշտությանը, ես բան չունեմ ասելու, որտև հետաքրքիր չի ինձ էդ ամենը
մենակ կասեմ Աղետ Բարսեղյանի մասին, ով հերթական անգամ բառեր ա գրել
ասա այ անասու՛ն, գոմեշը հորոխպորդ տղեն ա՞ որ նրան դիմում ես ու ասում՝ դու անվախ ես ու քաջ
գոմեշի քաջը որն ա, կամ ինչի՞ ես գոմշեին դիմում, նա ինչա, գնահատելու ա ու հասկանա՞
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Էշերը գոմեշների հետ լավ են, դրանից ա երևի:
Ժողովուրդ, "Լոռվա Գութաներգը" էնքան բարդ ստեղծագործություն ա, համ լսելն ա դժվար, կատարելու մասին էլ խոսք չկա, թող սեւերը փորձեն կրկնել էն ինչ որ երգում ա Կոմիտասը: Ազնվորեն խոստովանում եմ, մասնագիտությամբ լինելով երաժիշտ մինչ օրս Լոռվա Գութաներգը սկզբից մինչեւ վերջ երբեք չեմ լսել, լսելը, իսկապես, շատ բարդ ա: Սիրուշոյի նոր երգը դուրս գալուց հետո էս օր մի քանի անգամ ծայրից ծայր լսել եմ Գութաներգը հենց Կոմիտասի կատարմամբ: Հիմա ինչ վատ ա, որ Սիրուշոն էնքան ա ոգեշնչվել էս ստեղծագործությամբ, որ որոշալ ա մի նոր բան ստեղծել, որտեղ ընդգրկել ա Գութաներգից մի հատված: Ինչ վատ բան կա դրա մեջ? Համոզված եմ շատերը իմ նման հետաքրքրվել են ու լսել են Կոմիտասի կատարմամբ Գութաներգը, տեղեկացվել են թե հայ ժողովրդական երգեցողությունը ինչ հարուստ ա բարդագույն մելիզմներով
Ինչ վատ ա, որ ստեղծվել ա ժամանակակից պարային կոմպոզիցիա որտեղ օգտագործվել են ոչ թե օտարածին մելիզմները, այլ մերը`ժողովրդականը? Փոխանակ շնորհակալ լինենք էս մարդուն, դրել քննադատում ենք:
Միակ թույլ օղակը գործիքավորումն ա: Գործիքավորումն էլ որ լավը լիներ կթնդացներ:
Վաղուց ժամանակն ա, որ ակումբային հայկական երաժշտությունը զարգացում ապրի:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ասե՞մ ինչ վատ բան կա: Հայեցի չի
Ակումբային երաժշտության սիրահար եմ ու էս աղբը ոչ մի ակումբում չեմ նվագի: Պատճառների մեջ չեմ խորանա, հավես չունեմ: Իսկ «նախա»գոմեշ, Կոմիտաս, Լոռվա բարբառ թեմաններին չեմ անդրադառնում, սա ուղղակի շատ վատ ակումբային երաշտություն է:
հ.գ. Իմիջայլոց, էսօր լավ ակումբային երաժշտության համար վոկալիստի դերը լրիվ երկրորդական, չորրորդական ա:
Ես կասեի հակառակը, կոնկրետ ինձ համար հենց ոկալի առկայությունն ա նախընտրելի, հենց ոկալի առկայության պարագայում ա ինձ համար ակումբային երաժշտությունը համարվում արժեքավոր: Ժողովրուդ զերծ մնացեք հա նման ծայրահեղ գնահատականներից, աղբը որն ա? հայերը առաջին քայլերն են անում ակումբային երաժշտության ոլորտում, մի քիչ հանդուրժող եղեք, սենց չի լինի:
Որ խնդրեմ հենց հիմա կդնես ակումբային մի ստեղծագործություն քո ճաշակով? Մոդերատորների թույլտվությամբ:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ariadna (14.12.2012), impression (10.12.2012), Ingrid (12.12.2012), murmushka (10.12.2012), Quyr Qery (15.12.2012), Rammstein (11.12.2012), StrangeLittleGirl (10.12.2012), Նաիրուհի (11.12.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ