Այո, շատ
Ոչինչ
Այնքան էլ չէ
Չէի ասի
Բոլորովին
Անտաղանդի մեկն է
Arpine (15.12.2012), impression (17.12.2012), Moonwalker (15.12.2012), Rhayader (15.12.2012), Ruby Rue (15.12.2012), _Հրաչ_ (15.12.2012), Արէա (15.12.2012), Նաիրուհի (16.12.2012), Վոլտերա (16.12.2012)
ուղղակի գրածդ ինքդ վերլուծի, անհավասարակշիռ հայտարարություն ես անում, ինչ կապ ունի ով որտեղ ինչ ա նկարում
նենց չի, որ իմ համար վերջնա երգը, տեսահոլովակը, առաջին անգամ նույնիսկ չկարողացա մինչև վերջ լսել, բայց տեսահոլովակով նայվեց:
հա , նենց չի որ հայկականը սրանովա պահվում ու ներկայացվում, բայց նենց էլ չի որ խայտառակում ա մերը:
ուղղակի էլի եմ ասում, քննադատությունը պետք է առողջ արվի, որ տեղ հասնի:
Adriano (16.12.2012), Moonwalker (15.12.2012), Quyr Qery (16.12.2012), Rhayader (15.12.2012), Նաիրուհի (16.12.2012)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
StrangeLittleGirl (15.12.2012)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Բաղադրատոմս
1. Մոգոնում ես շաբլոն, տուպոյ երաժշտություն
2. Զանգում ես Ավետին, ասում ես երկու րոպե փիլիսոփայի որևէ թեմայով, իրա խոսացածը գրի ես առնում
3. Ընտրում ես կերպարը, տվյալ դեպքում գոմեշին, Ավետի խոսացածում «մարդ» փառը search-replace ես անում «գոմեշ» բառով
4. Էդ ստացված տեքստը ծուռմռտիկ հարմարացնում ես մոգոնածդ տուպոյ, շաբլոն երաժշտությանը,
5. Վերցնում ես Կոմիտասի ձայնը, դնում ես երգիդ սկզբում,
6. Սարքածդ դնում ես յութուբում ու կապերդ օգտագործելով նենց ես անում, որ սկզբից ընկնի ազգայինը գնահատողների ձեռը,
7. Մնացածը քո գործը չի, մի քանի օր հետո քո տուպոյ երաժշտությամբ երգը բոլորը լսած կլինեն ու բոլորը կխոսեն միայն դրա մասին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մենակ մի կետում սխալվեցիր6 - առաջինը տալիս ես կամոբլոգենց բերանը ձեռքը, որ գլյամուղ ոչխարներին քշեն ուծյուբում լայքեր շարելու: Ու հետո էլ երգիդ համար հետույք դոշ տան: Ժամանակ առ ժամանակ էլ ֆեյքերով դրանց սադրում ես:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Սաղ հեչ, Մաթևոսյանի "Գոմեշը" վերընթերցեցի: Ասում ա.Կներեք արատահայտությանս, խոտի համն էլ ես զգում ոնց որ գոմեշը, երկինքն էլ ես տեսնում ոնց որ գոմեշը: Ասա` Ավետ, դու գոնե գոմեշ տեսած կա՞ս:Սարի գլխին մի կտոր սպիտակ սառույց կար, սառույցի վերևը խանձարուրի կապերը լուռ քանդում էր մի փոքրիկ ամպ: Ամպի տակ հրճվում էր արտուտիկը, իսկ ամպի վրայով, նախիրների վրայով, բազեի, սարերի, ուրթերի ու անտառների վրայով ուրիշ աշխարհների մաքուր քամիները հուրհրալով տանում էին մի մեծ արև:
Խոտն այդտեղ չտեսնված համով էր, և հանդապահը հիմա-հիմա պիտի գար գոռար նախրի վրա՝ թե նրանք ինչու են ուտում համեղ խոտը, և նախիրն արածում էր ագահությամբ: Վայ թե վաղուց էին կշտացել, բայց հանդապահը չէր գալիս: Սառույցից մի հատ առու էր սկսվում ու գալիս գնում կովերի միջով: Կովերն ականջի ծայրով լսում էին, որ առուն կա: Խոտ էին ուտում, փորի տակ նրանց կրծերակները վարար-վարար կաթ էին տանում, և նրանք իրենց անընդհատ ասում էին՝ թե առուն կա:
Տաք բուրմունքի մեջ ընկղմված գոմեշն արածում էր մի ձորակում: Հովերն այդ ձորակից ոչ մի բուրում չէին տարել, որովհետև չէին մտել ձորակ: Նախիրը հիմա կարող էր գալ, տրորել ու կեղտոտել այդ ձորակը, դրա համար էլ գոմեշն արածում էր պոզահարելով ու սպառնալով: Մեկ էլ՝ խոտն անհամացավ, դարձավ ուղղակի չոր ծղոտ: Առվակը մոտիկ էր: Բայց մեջքն սկսեց պաղել: Ուրեմն ամպը բռնել էր արևի դեմը: Գոմեշն ուզեց ստվերը մեջքից թոթափել սարսռոցով, բայց կաշին կարծրանում էր նրա վրա: Գլուխը բարձր՝ գոմեշն սպասեց թե ինչ է լինելու հետո, և արյունը նրա երակներում դանդաղում ու ցամաքում էր, ապա դարձավ կպչուն, խցվեց ու կանգ առավ, իսկ աշխարհը խլանում ու հանգչում էր նրա ականջներում: Աշխարհը մեռել ու մթնել էր, հիմա ամպը պայթելու էր, պահ էին մտել հովը, արտույտը, առուն... մեկ էլ երակները լայնացան և արյունը վազեց վարար, հեշտ, քչքչոցով:
Գոմեշը ելավ ձորակից, և մշուշի մեջ գեղեցիկ էին կովերը, հեռաստանները, լուռ ամպը, բայց նախրի մեջ չկար մի ուրիշ գոմեշ: Արյունը տաքանում էր նրա մեջ, մանրիկ ցավով ու ջերմությամբ արթնացան սրունքները, իսկ ողնաշարն արդեն դուրեկան ցոլքերով ծակծկվում էր վզից մինչև պոչը: Նա ոտ փոխեց՝ որ գնա, կռվի կովերի ցուլի հետ, բայց տեսավ, որ չի ուզում գնալ, չարությունը հալվում ու դուրս է սահում իրենից:
Խոր լռության մեջ խոտերը թելը-թելին շղարշե բուրմունք էին հյուսում այդ կանաչ աշխարհի երեսով մեկ և բուրմունքի հետ հյուսվում էր մի քաղցր թախիծ:
Գոմեշը մռլնգաց:
Կովերը նայեցին՝ հանդապահը չէր, գոմեշն էր, մռլնգում էր: Կովերը շարունակեցին արածել անտեր փափուկ խոտի առատության մեջ, լավ ջրի մոտիկության, իրենց մետաքսե ցուլի ներկայության, կաթի վարար վազքի ու գոլ արևից իրենց պարարտ գոհության մեջ:
Գոմեշը ճանապարհվեց ուրթ: Կուրծը փաղաքշանքով հունցվում էր զույգ ոտի արանքում և գոմեշը գնում էր կթվելու նանին: Սարահարթի ուրթը ճոճվեց նրա հայացքի մեջ ու կորավ, ձորակում գոմեշը մի երկու բերան խոտ պոկեց ու մոլորվեց: Հա, գնում էր ուրթ: Իսկ ինչու է նախիրը դեռ արածում: Նախիրը կովեր են, ինքը մեկ հատիկ գոմեշ է – ա՛յսպե՜ս:
Հա, ինչ էի ասում, լավ գրականություն կարդացեք![]()
Adriano (16.12.2012), Ariadna (19.12.2012), CactuSoul (16.12.2012), Diana99 (28.06.2013), impression (17.12.2012), Ingrid (15.12.2012), kivera (16.12.2012), Moonwalker (15.12.2012), Nimra (16.12.2012), Quyr Qery (16.12.2012), Rhayader (16.12.2012), StrangeLittleGirl (15.12.2012), Tig (16.12.2012), Yevuk (16.12.2012), Անվերնագիր (16.12.2012), Արէա (16.12.2012), Եկվոր (16.12.2012), Լուսաբեր (15.12.2012), Նաիրուհի (16.12.2012), Ուլուանա (15.12.2012), Տրիբուն (17.12.2012)
Սիրուշոն վարկաբեկում ա գոմեշներին ու եզներինԹող գնան, բողոքեն
Adriano (26.12.2012), StrangeLittleGirl (16.12.2012)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Երեխեք, էսօր առաջին անգամ նայեցի նախագոմեշին նվիրված տեսահոլովակը:
Ինձ միայն դուր եկան Սիրուշոյի հագուստները, հատկապես տարազային լուծումներով...
Մեկ էլ Սիրուշոյին, կարծում եմ, որ մազերի նոր այս գույնը և փարթամությունը շատ է սազում:
Իսկ երգը պարային սովորական երգ է: Տեսահոլովակում դուրս եկել են դհոլի անցումները:
Մենակ մի հարց է ինձ տանջում, թե որ եկեղեցու մուտքի մոտ են նկարահանել սկզբնական կադրերը...Բավականին տպավորիչ է ու հիշվող ինձ համար...Ինչ-որ մեկը կարո՞ղ է իմանա![]()
Սերը նման է հողմի,
Չգիտենք՝ որտեղից կփչի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ