Չգիտեմ՝ նման թեմա կա՞ Ակումբում, թե՞ ոչ: Եթե կա, մոդերներին կխնդրեի սա տեղափոխել այնտեղ, եթե ոչ՝ թող մնա:
Առաջարկում եմ այստեղ քննարկել կյանքից վերցված տարբեր իրավիճակներ, հայտնել ձեր կարծիքը, թե դուք ինչպես կվարվեիք այդ կոնկրետ դեպքերում: Կխնդրեի, որ մինչև մի պատմություն լուծում չստանա, մյուսը չգրեք:
Ահա ինձ հուզող պատմությունը.
Մի կառույցում դուք ղեկավարի օգնական եք: Ձեր պարտականությունները կատարում եք շատ լավ, մինչդեռ ղեկավարը շատ քիչ է աշխատում: Ակնհայտ է, որ շուտով այդ ղեկավարին կառույցի ավելի բարձր շեֆերն ազատելու են պաշտոնից, ուրիշին նշանակեն: Անցնում են ամիսներ, հետո միայն դրվում է նոր ղեկավարի հարցը: Բոլորը վստահ են, որ դա դուք եք լինելու, բայց հանկարծ նշանակում են լրիվ ուրիշ մարդու, իսկ դուք շարունակում եք մնալ ղեկավարի օգնական: Ի՞նչ կանեք դուք:
Ավելացվել է 1 րոպե անց
Հ.Գ. Սա ընդամենը պատմության սկիզբն է: Ձեր կարծիքները լսելուց հետո այլ մանրամասներ կավելացնեմ:
Էջանիշներ