էս ինչ սրտովս եր էս թեման...
նախ մի քանի բառ ստեղ հնչած որոշ կարծիքների շուրջ...
կնոջն ի վերուստ տղամարդուն գրավելու էնքան հնարավորություններ , ժեստեր, շարժուձև ու էլ ես շատ իմանամ ինչեր ա տրված, էնքան շատ են ու մեկը մեկից գայթակղիչ, որ ստեղ զուտ ծխելու հանգամանքը որպես էդպիսին ավելորդա, կամ էլ էդ կինը բնականից էնքան անտաղանդա, որ մնացելա դրա հույսին... ամեն մարդ ինք է որոշում ինչ ձևով ապրի, ես իրավունք չունեմ բռնանամ մարդու էդ իրավունքի վրա, բայց ես կարամ ասեմ հետևյալը, որը իդեպ 2 օր առաջ լեկցիայի ձևով կարդացել եմ ռայոններից մեկի քոլեջներում...
Էսպես, կփորցեմ հնարավորինս մատչելի...
թոքերում , ավելի ճիշտ բրոնխներում կան երկու տիպի բջիջներ... մի տեսակը բաժակի տեսք ունեն ու լորձ են արտադրում . էդ լորձն ունի պաշտպանիչ հատկություն , սպանումա միկրոբներին.. իրա վրա վերցնում կեղտը փոշին ու էլի ուրիշ զահուրմարներ... մյուս տեսակը բջիջների , իենց վրա թարթիչներ ունեն, փոքրիկ մազիկների նման,որոնք անընդհատ շարժվում են ալիքաձև , դեպի դուրս, ու էդ լորձը, ու մնացած կեղտերը հանում են դուրս... Ծխողների մոտ սկզբում դրանց շարժումը դադարում է, հետո ընդհանրապես էդ մազիկները վերանում են....փաստորեն հերիք չի կեղտոտվում է օրգանիզմը ծխով, մաքրումն էլ դադարում է....
ընդհանրապես գիտությանը շուրջ 492 ուռուցք(ռակ) առաջացնող նյութ ա հայտնի, դրանցից 491 -ը ծխախոտի ծխի մեջ կա.... Ծխելուց, ծուխը թոքեր մտնելուց ուղիղ 7 վայրկյան հետո , նիկոտինն հասնում է ուղեղին.... թոքերի ռակից մահացացների 95-100 % -ը ծխող են.....էս շարքը կարելի է երկար շարունակել...էդ թունավոր նյութերը, նիկոտինն էլ հետը, օրգանիզմից դուրս էն գալիս ստամոքսով... առաջացնում են դրա բորբոքում . և այլն....
կներեք , որ ուղիղ հարցից շատ շեղվեցի, բայց ինձ թվում է , միշտ էլ արժի սրա մասին խոսել ու հատկապես երբ ծխումա ծնողը երեխայի մոտ, կամ փակ սենյակում, դեռահասը ու երեխան, և բոլորովին պարտադիր չէ, որ ինքն անմիջապես ծխի , հնարավոր է ուղղակի ներշնչի էդ ծուխը այսինքն լինի պասիվ ծխող...
Ժողովուրդ, եթե ալկոհոլը ինչ որ օգուտ տալիսա , ծխելը մենակ վնասա տալիս....
ու ամփոփեմ գրածս ` մեր չքնաղ կանայք, բերեք вульгарность-ը գայթակղիչ լինելու հետ չխառնենք.... դուք ավելին եք, ավելի բարձր... ԾԽԵԼԸ ` ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈւԹՅՈւՆ Է.... ու կարծում եմ սա արդեն ամեն ինչ ասում է....