Անձամբ ես դեմ եմ ծխելուն ընդհանրապես, չնայած մեկ-մեկ վայելում եմ այդ հաճույքը չափի մեջ: Ահավոր չարիք եմ համարում կախվածությունը ծխելուց, և համարում եմ, որ դա բացի թոքերից բացասաբար է ազդում մարդու նյարդային համակարգի վրա, անդրադառնում է բնավորության վրա և այլն: Մի խոսքով, երբ տեսնում ես նիկոտինային կախվածություն ունեցող մարդուն առանց ծխախոտի նյարդայնացած ու անօգնական, հասկանում ես, որ թոքերի կամ սիրտ անոթային ու եսիմ ինչ հիվանդությունները ամենամեծ վնանգը չեն ծխողների համար: Այսքանը ընդհանուր: Բնականաբար իմ համար հաճելի չի լինի, եթե իմ կողքին գտնվող աղջիկը կախվածության մեջ լինի սիգարետից, իմ համար անընդունելի կլինի, եթե իմ կինը լինելով ծխող վնասի ոչ միայն իր այլ նաև մեր երեխայի առողջությանը: Բայց ասենք էն վիճակները չի մոտս, որ ծխելուց տենամ կսպանեմԵրբեմն ծխելը նույնիսկ լավ եմ համարում: Ինչ վերաբերում է ծխող կնոջ գրավչությանը, պետք է խոստովանեմ, որ ինչ-որ չափով ճշմարտություն կա դրա մեջ: Չէի ասի, թե խելագարվում եմ ծխող կին տեսնելիս (երբեմն նույնիսկ տհաճ է՝ հատկապես, երբ նյարդայնացած ու արագ-արագ են ծխում տղամարդու նման), պարզապես ուշադրությունս է գրավվում և եթե դրա հետ մեկտեղ տեսարանը գեղեցիկ է, արդեն գայթակղիչ է դառնում: Կարծում եմ պատճառը ոչ թե բուն ծխելու մեջ է, այլ տարբերվելու: Կարծում եմ, այն երկրներում, որտեղ կանանց մեջ ծխողները ավելի շատ են քան տղամարդկանց մեջ, ծխող կանայք բացարձակապես ավելի գայթակղիչ չեն և ոչինչով դրականորեն չեն առանձնանում չծխողներից:
Էջանիշներ