Հարցս ուղղում եմ հիմնականում տղաներին։
Ի՞նչ եք կարծում ծխող աղջիկը կամ կինը գայթակղի՞չ է՝
Լիովին
Մասամբ
Ոչ, ընդհանրապես
![]()
Այո, շատ
Մասամբ
Ոչ, բոլորովին
Հարցս ուղղում եմ հիմնականում տղաներին։
Ի՞նչ եք կարծում ծխող աղջիկը կամ կինը գայթակղի՞չ է՝
Լիովին
Մասամբ
Ոչ, ընդհանրապես
![]()
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Սիրում եմ, երբ կինը ազատ է, բայց կան կանայք որոնց ծխելուց տեսնելով հիասթափություն եմ ապրում: Միանշանակ չեմ կարող ասել երևի կընտրեմ մասամբ տարբերակը: Օրինակ երբ կնոջ հետ նստած ես սրճարանում և նա ծխում է մի տեսակ անսովոր է, բայց երբ ասենք ... իրար հետ եք ծխում այ դա լրիվ ուրիշ է:
Դարձավ ինտիմ թեմայի գրառում
Գիտեք, այս հարցը ոչ թե տհաճության կամ այլնի հետ է կապված, այլ կապված է մեր դաստիարակության և աչքի տեսածը սովորական չհամարող մտածելակերպի հետ:
Մի կին, ծանոթ, 32 տարեկան, ինձ ասաց, որ Հայաստանից գնացել է միայն նրա համար, որ երբ 18 տարեկանում սրճարանում ծխել է նրան անբարոյական են անվանել, ծաղրել են և այլն:
Կարծում եմ, որ վերափոխվում է մտածելակերպը և հետագա սերունդների համար դա արդեն կլինի սովորական բան և ոչ մեկի մտքով այսպսի հարց չի էլ անցնի:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Ընդանրապես հաճելի չի, որ աղջկա վրայից ծխախոտի հոտա գալիս: Բայց դե կան աղջիկներ, որ ծխելուց տեսնում եմ…օրինակ Միշել Պֆայֆերին, որ տեսնում եմ ծխելուց…
ուզում եմ բռնեմ, ուտեմ, Էնել մտածում եմ, որ ուտեմ էլ էդ սիրուն տեսարանը չեմ տեսնի, դրա ահամար չեմ ուտում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
armen9494 (16.02.2012)
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Մոդերատորական։ Այս թեմայից Ակումբում արդեն եղել է, բայց փակվել է իրեն սպառելու պատճառով։ Քանի որ եղած թեման փակ է, իսկ նոր թեմայի հեղինակին պետք է հարցում անցկացնել, ապա այս թեման չի փակվի։ Միայն թե հեղինակին կառաջարկեմ հետաքրքրության համար կարդալ նաև նույն վերնագրով նախորդ թեման, որն, ի դեպ, բավական ծավալուն է։
Թեմային ավելացված է հարցում, որին, ինչպես նշել է հեղինակը, ցանկալի է, որ պատասխանեն տղաները, հակառակ դեպքում վիճակագրությունը սխալ կստացվի...
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.03.2008, 00:46:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Պատասխանել եմ՝ «Մասամբ»: Նկատի ունենալով հետևյալը. ոչ բոլոր աղջիկներին է սազում: Բայց կան աղջիկներ, որ «Կյանք» են, երբ ծխում են:![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ՆանՍ (11.03.2011)
Դե ես անկեղծ ասեմ, որ ծխելը ինքնին տհաճ երևույթ է, ուինքս առհասարակ դեմ եմ այդ երևույթին…
Ախր ի՞նչ կապ ունի աղջիկ, թե տղա…եթե վնաս է, երկուսին էլ վնաս է…
Եվ անդրադառնալ հենց հատուկ աղջկա ծխելու գեղեցիկ կամ տգեղ լինելուն, նույնն է թե անդրադառնալ ասենք գրիչով գրելուն…
կամ ծամոն ծամելուն…
Ուղղակի անկախ սեռից…որոշ մարդկանց նույնիսկ հետաքրքիր ու գեղեցիկ է դարձնում ծխելը, որոշներին էլ գորշ ու տհաճ…
Չեմ թաքցնի,որ էլեգանտ ու մաքսիմալ կրթված կինը, երբ ծխում է, մի տեսակ նրբորեն վեր ու վար տանելով ոչ պակաս գեղեցիկ ձեռքը, գեղագիտական հաճույք եմ ստանում…
Երևի սա կապված է այն հանգամանքի հետ, որ ինքս թատրոնում ունեմ այդպիսի մի ուսուցիչ…ինքը որ ծխում ա, դու մոռանում ես, որ ինքը ծխում ա…
Պատասխանել եմ՝ մասամբ…
Անձամբ ես դեմ եմ ծխելուն ընդհանրապես, չնայած մեկ-մեկ վայելում եմ այդ հաճույքը չափի մեջ: Ահավոր չարիք եմ համարում կախվածությունը ծխելուց, և համարում եմ, որ դա բացի թոքերից բացասաբար է ազդում մարդու նյարդային համակարգի վրա, անդրադառնում է բնավորության վրա և այլն: Մի խոսքով, երբ տեսնում ես նիկոտինային կախվածություն ունեցող մարդուն առանց ծխախոտի նյարդայնացած ու անօգնական, հասկանում ես, որ թոքերի կամ սիրտ անոթային ու եսիմ ինչ հիվանդությունները ամենամեծ վնանգը չեն ծխողների համար: Այսքանը ընդհանուր: Բնականաբար իմ համար հաճելի չի լինի, եթե իմ կողքին գտնվող աղջիկը կախվածության մեջ լինի սիգարետից, իմ համար անընդունելի կլինի, եթե իմ կինը լինելով ծխող վնասի ոչ միայն իր այլ նաև մեր երեխայի առողջությանը: Բայց ասենք էն վիճակները չի մոտս, որ ծխելուց տենամ կսպանեմԵրբեմն ծխելը նույնիսկ լավ եմ համարում: Ինչ վերաբերում է ծխող կնոջ գրավչությանը, պետք է խոստովանեմ, որ ինչ-որ չափով ճշմարտություն կա դրա մեջ: Չէի ասի, թե խելագարվում եմ ծխող կին տեսնելիս (երբեմն նույնիսկ տհաճ է՝ հատկապես, երբ նյարդայնացած ու արագ-արագ են ծխում տղամարդու նման), պարզապես ուշադրությունս է գրավվում և եթե դրա հետ մեկտեղ տեսարանը գեղեցիկ է, արդեն գայթակղիչ է դառնում: Կարծում եմ պատճառը ոչ թե բուն ծխելու մեջ է, այլ տարբերվելու: Կարծում եմ, այն երկրներում, որտեղ կանանց մեջ ծխողները ավելի շատ են քան տղամարդկանց մեջ, ծխող կանայք բացարձակապես ավելի գայթակղիչ չեն և ոչինչով դրականորեն չեն առանձնանում չծխողներից:
ՆանՍ (11.03.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ