Ինձ սիգարետոը ձեռքին մարդիկ ինքնին գրավում են: Գիտեմ, որ ծխելը լավ բան չի, ինքս էլ վաղուց թարգել եմ, բայց միևնույն է ծխողներին մի տեսակ համակրում եմ, հատկապես` կանանց: Իրենցից ինչ-որ համոզվածություն և ուժ է գալիս:
Ես դա սեքսուալ չէի անվանի, որովհետև սեքսուլը ինձ համար մի բան է, ինչը առանձնահատուկ կերպով ընդգծում է տվյալ սեռի հատկանիշները: Իսկ ծխելը կանացի չեմ համարում, ընդհակառակը, դա տղամարդկանց հետ հավասար ոտք գցելու շարքից է. մեջը էմանսիպացիայի, ֆեմինիզմի նշաններ կան: Երևի դրա համար էլ էդպիսի կանայք ինձ ուժեղ են թվում, որովհետև ծխելը ավելի շատ տղամարդկանց աշխարհի մասնիկն է, իսկ ուժն էլ` առավելապես տղամարդկային հատկանիշ:
Դե որոշ մարդկանց համար էլ ուժեղ ու վստահ կանայք ինքնին սեքսուալ են...
Էջանիշներ