Մեջբերում Varduhi-ի խոսքերից Նայել գրառումը
Բոլորի մասին պետք չի խոսել, ամեն մարդ թող իր կարծիքը արտահայտի։ Ինձ մոտ, օրինակ, ոչ զզվանք է առաջացնում, ոչ ծիծաղ, ոչ էլ գայթակղություն։ Լրիվ սովորական եմ նայում դրան, եթե էդ մարդը ուզում է ծխի, թող ծխի, ում ինչ գործն է։ Նույն կարծիքին են նաև իմ շատ ընկերներ, որ աղջկա ծխելը ինչ որ արտակարգ երևույթ չի։ Պարզապես, ամեն դեպքում, չեմ սիրում երբ կինը շատ է կախվածության մեջ լինում սիգարետից։ Ամեն դեպքում միակ պրոբլեմը կարծում եմ առողջությունն է. ինչքան չծխես, էնքան քո օգուտն է, իսկ մնացածը ընդամենը մենթալիտետի հարց է։
Վարդուհի ջան, բոլորի անունից չեմ խոսում, իմ կարծիքն եմ ասում, ու քանի որ ունեմ իրավունք դատապարտել տվյալ երևույթը, դատապարտում եմ
Իմ մոտ առաջացնում են զզվանք և հեգնանք
Աղջկա ծխելը արտակարգ երևույթ է, քանի որ Հայաստանում ծխում է կանացի բնակչության 0.1 %-ը, ու ծխող կանանց մեծ մասը չամուսնացած, սեփական փողերը վաստակող կանայք են, որոնք ծխելու միջոցով ինքնահաստատում են սեփական անկախությունը և ուժը
Մեկ էլ, իմ տեսած ծխող աղջիկները եղել են նրանց շարքերից, ով հուսալքված և դեպրեսիոն վիճակներում է: Այնպես որ, դա լավ նշան չէ: Խոսքը գնում է մշտական ծխողների մասին, ոչ թե տարին մեկ գաղտնի, ջղայն ժամանակ ծխողների մասին

Ու մի հարց, ոնց ա ստացվում, որ աղջիկը սկսում ա ծխել, դառնում ա մշտական ծխող՞