Պակաս քնքուշ ու հրաշքներ չեն տղամարդիկ: Ու պակաս «համբուրվելուց չեն մոխրամանանում» տղամարդիկ: Ցանկացել են՝ ծխել են: Ճիշտ էնպես, ինչպես ցանկացել են ու ծխել են տղամարդիկ: Ընդհանրապես, բնականաբար, ծխելն այնքան էլ լավ բան չի. ո՛չ տղամարդու, ո՛չ կնոջ համար: Բայց նման տարբերակումներ դնելը ուղղակի ծիծաղելի է: Իմ պատասխանը կարճ ա. լավ են անում, ծխում են, ուզում են՝ ծխում են: Քեզ ու ինձ ի՞նչ: Ծխելը ոչ մարդու ինտելեկտի, ոչ բարոյականության, ոչ առաքինության նշան է: Դա սովորություն է: Շատերի համար հաճելի զբաղմունք է: Քթներս չխոթենք ուրիշների անձնական ընտրության մեջ, հակառակ դեպքում իրավունք ենք տալիս, որ ուրիշնեն էլ քիթները խոթեն մեր լիքը անձնական ընտրությունների մեջ: Օրինակ մեկի մտքով հիմա կարող ա անցնի, թե էս Չուկն ինչի ա նստած պիվա խմում: Տո լավ եմ անում: Ձեզ ի՞նչ:
Էջանիշներ