Էս ո՜նց էս թեման չէի նկատել...
Թեյ շա՜տ եմ սիրում,
խմում եմ միշտ. տարվա բոլոր եղանակներին, շաբաթվա բոլոր օրերին, օրվա բոլոր ժամերին: Ամենաշատը խմում եմ սև թեյ, մեկ էլ բերգամոտով (Earl Grey): Կանաչ թեյ մի քանի անգամ եմ խմել ու չեմ հավանել. ոչ տեսքն է դուրս գալիս, ոչ էլ համը. մի տեսակ անգույն է ու դեղի համ ունի: Ասում են, որ նաև դեղի հատկություններ ունի...Չեմ սիրում կարկադե: Շատ եմ սիրում իմբիրով թեյ ու հենց սևը, որովհետև, ինչքան տեղյակ եմ, համ կանաչ իմբիրով թեյ կա, համ էլ սև: Նաև հավանում եմ դեղաբույսերով թեյեր:
Էս վերջերս իմ ձևով եմ թեյ պատրաստում:
Շատ համով է ստացվում: Ինչ լավ բան գտնում եմ, մեջն եմ գցում:
Ասենք թեյի գույն եմ լցնում, մի քանի հատ նարինջի կեղև, մեխակ, երիցուկ, ուրց...ու մի ընտի՜ր բան է ստացվում:
Էջանիշներ