Ուրեմն մի հատ հետաքրքիր բան եմ փնտրում: Հիշում ե՞ք, մի ժամանակ մի սոցիալական գովազդ էին շուտ-շուտ ցույց տալիս հեռուստացույցով. փախստականների մասին էր, ցույց էին տալիս իրենց՝ փոքր ժամանակ՝ խաղալիս, ճոճորվելիս և այլն, ու տակը գրում էր՝ Ալբերտ էյնշտեյն, ֆիզիկոս, Զիգմունդ Ֆրոյդ, հոգեբան և այլն, ու վերջում ասում էր՝ (ռուսերեն էր) «Все эти люди были беженцами. Сегодня мы помогаем миллионам беженцев вернуться к жизни»: Հիշեցի՞ք: Այ էդ հոլովակի երգն եմ փնտրում: Կանացի վոկալ էր, եթե ճիշտ եմ հիշում: Շատ հայտնի երգ ա, տեղը չեմ բերում: