Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Ուրեմն մի հատ հետաքրքիր բան եմ փնտրում: Հիշում ե՞ք, մի ժամանակ մի սոցիալական գովազդ էին շուտ-շուտ ցույց տալիս հեռուստացույցով. փախստականների մասին էր, ցույց էին տալիս իրենց՝ փոքր ժամանակ՝ խաղալիս, ճոճորվելիս և այլն, ու տակը գրում էր՝ Ալբերտ էյնշտեյն, ֆիզիկոս, Զիգմունդ Ֆրոյդ, հոգեբան և այլն, ու վերջում ասում էր՝ (ռուսերեն էր) «Все эти люди были беженцами. Сегодня мы помогаем миллионам беженцев вернуться к жизни»: Հիշեցի՞ք: Այ էդ հոլովակի երգն եմ փնտրում: Կանացի վոկալ էր, եթե ճիշտ եմ հիշում: Շատ հայտնի երգ ա, տեղը չեմ բերում:
Ուրեմն՝ սա մեկ : Հիշեք, էլի, ժող:

Երկու (էս մեկը ավելի հեշտ ա). Ջեքսոնը մի հատ երգ ուներ, է, էն որ զոմբիների-բաների հետ երգում-պարում էր, սարսափոտ կլիպ էր: Ըտեղ մի հատված կար, որ մի չաղ մարդ հանդիսատեսների մեջից հելնում ա ու սկսում ա Ջեքսոնի նման պարել: Ուրեմն՝ նախ էդ կլիպն եմ փնտրում (ոչ երգն եմ հիշում, որ վերնագիրը, ոչ մի բան), ու, մասնավորապես, այ էդ չաղ մարդու պարելու մասի երաժշտությունը: Մերսիներ: