Նմանատիպ թեմաները արդեն ինձ մոտ ժպիտ է առաջացնում ( հեգնական)![]()
Ճիշտ է չեմ սիրում ֆորումի հարցերին պատասխանել սեփական կյանքը պատմելով , բայց այս դեպքում դա անհնարին է , քանի որ ի տարբերություն շատերի ամպագոռգոռ հայրենասիրական ճառերի, ես արել եմ ու սեփական մաշկիս վրա եմ զգացել և´ ընտանքի , և´ հայրենիքի կարոտը :
Ընտանիքիս կարոտը շատ երկար եմ զգացել ( շատ ասելով չի նշանակում 2-5 տարիներ ...) Իհարկե ես ձեզ չեմ նկարագրի վաղ մանկությունից մինչև հասուն տարիքում ունեցածս ապրումները ( վստահում եմ ձեր երևակայությանը) , բայց ասեմ, որ հայրենիքից հեռացել եմ գիտակցաբար , հասկանալով ինչ եմ " կորցնում " ինչը կրկին վերգտնելու համար... և հազար ափսոս որ այդքան հետաձգել եմ այդ քայլը : Այժմ էլ ինձ համար հեշտ չի, քանի որ այն հողը, որում ծնվել, մեծացել, սովորել , .... եմ ....դե լավ, վերջապես ապրել եմ, չի կարող իրեն չհիշեցնել իր ամբողջ խորությամբ : Եվ այս հողը, որում ես ապրում եմ հիմա, այս լեզուն որով ես խոսում եմ ամեն օր, այս ազգերը, որոնց հետ շփվում եմ...այստեղ ամեն ինչ օտար է ինձ համար , չնայած որ բավականին երկար տարիներ է ինչ ապրում եմ այստեղ : Բայց միևնույն է չեմ վերադառնա առանց ընտանիքիս : Գիտեք ինչ, ես չեմ հավատում այն մարդկանց հայրենասիրությանը ( չհաշված պատմական բացառիկ դեմքերի) , որոնք ընտանիքից վեր են դասում ինչ-որ բան , իմ հայրենիքը նախ և առաջ իմ տնից, իմ ծնողից, իմ հարազատից է սկսվում :
Ես արհամարում եմ այն մարդկանց հայրենասիրությունը, որը դրսևորվում է միայն հայրենիքում ապրելով ու աջ ու ձախ կուրծք ծեծելով " ես երբեք չեմ հեռանա, չեմ լքի ....ես եմ իսկական հայը , քանի որ դժվար տարիներին մնացի ու չգնացի ....չդավաճանեցի..." ու կյանքում դատարկ շաղ տալուց բացի մատը մատին չեն խփել հայրենիքի համար: Դա նրանց մենաշնորհը չի, որ նրանք ծնվել են հայրենիք կոչված տարածքում և մանկության տարիներում նրանց ճակատագիրը ծնողների որոշումներից կախված չի եղել և դրանով չի չափվում, թե նա ինձանից՝ գիտակցաբար հեռացածից, քանի տոկոսով է ավել հայ ու հայրենասեր
Հ.Գ Եվ ընդհանարպես սխալ է կշեռքի երկու նժարին դնել հայրենիքն ու ընտանիքը , որովհետև այդ երկուսի հանդեպ սերը չի կշռվում ու չափվում
Էջանիշներ