Ինձ համար Հայրենիքս սկսվել ու շարունակվում է Ընտանիքիցս..
Այսինքն՝ Հայրենիքս Ընտանիքիցս է բխել..
Բայց Ընտանիքս էլ Հայրենիքիցս է բխում..
Քանի որ Ընտանիքս Ազգիս անբաժան ու կենսատու բջիջն է.. ճիշտ այնպես՝ ինչպես յուրաքանչյուր Հայի Ընտանիք..
իսկ Հայրենիքս դա Ազգիս գոյատևման ու լիարժեք կենսունակության սահմանափակ հատվածն է.. ասել է թե՝ Ազգիս Տունը..
իսկ հայտնի է, որ ո՛չ Ընտանիքն է, առանց Տան, լիարժեք, ո՛չ էլ Տունը՝ առանց Ընտանիքի..
Ընտանիքս՝ ծնողներս ու քույրերս, ապրում էին ու են Հայաստանում..
երկար ու ձիգ տարիներ ապրում էի մեն-մենակ օտար ափերում..
մեն-մենակ էի՝ մինչև ստեղծեցի մի նոր Ընտանիք..
քանի դեռ Ընտանիքս չեմ կարող տանել Հայրենիք՝ Հայրենիքը բերեցի Ընտանիքիս մեջ..
կինս՝ ճիշտ է՝ Հայ է, բայց շատ թույր ու բացսական կարծիք ուներ Հայաստանի ու ընդհանրապես Հայ Ազգի ներկայացուցիչների գերակշիռ մասի մասին..
նույնիսկ իրենց ընտանիքում, նախորդում, խոսում էին, մեծ մասամբ, օտար լեզվով..
Հայաստանում իր կյանքը պատկերացնելու մասին անգամ չէր էլ ուզում մտածել..
բայց այժմ պատկերը բոլորովին այլ է..
Տանը խոսում ենք միմիայն Հայերեն ու ազատվել է բացարձակապես բոլոր կոմպլեքսներից, թե ամոթ է՝ բա որ հանկարծ Հայերեն սխալ խոսի..
Մեծագույն սիրով ու ջանասիրությամբ անցավ Հայ գրերի ուսումնասիրմանը՝ Հայաստանից ուղարկված Այբբենարանը ամենուր հետը տանելով, որ հանկարծ ոչ մի ազատ ժամ զուր չվատնի առանց իր ԱՅԲՈՒԲԵՐԱՆ-ի (ինչպես ինքն էր այն կոչում..)..
Այժմ ենթադրում է տարբեր հնարավորություններ, թե ինչ բնագավառում ինքը կկարողանա աշխատել Հայաստանում, որպեսզի առավելագույնս օգուտ տա հասարակությանը..
իսկ ես ինքս էլ.. չնայած, որ սիրտս ամեն ակնթարթ Հայաստան է ձգտում, ուղեղս դեռևս հապաղում է.. դեռ պահը լավ չի հասունացել..
Ընտանիքս էլ վերջնականապես կտեղափոխեմ Հայաստան, երբ համոզված լինեմ, որ նրա համար կկարողանամ այնտեղ ապահովել լիարժեք կենսամակարդակ.. իսկ այդ մակարդակը ապահովելուն ոչ թե պետք է սպասել.. այլ՝ գործել.. իսկ շատ հաճախ դրսից գործելը շատ ավելի օգտավետ է լինում..
Էջանիշներ