User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Հայրենի՞ք, թե՞ ընտանիք

  1. #1
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայրենի՞ք, թե՞ ընտանիք

    Ասենք դուք ձեր ընտանիքի հետ արտերկրում եք և շատ եք ուզւմ վերադառնալ հայրենիք,որովհետև կարոտել եք,ել չեք դիմանում.բայց ձեր ընտանիքը չի ուզում վերադառնալ Հայաստան:Ինչպես կվարվեիք"գալ Հայաստան առանց ընտանիքի թե՞ մնալ ընտանիքի հետ հայրենիքից կարոտ:
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենիք թե? ընտանիք

    Առաջին հերթին ես արտերկիր չէի մեկնի ապրելու

  3. #3
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենիք թե? ընտանիք

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Առաջին հերթին ես արտերկիր չէի մեկնի ապրելու
    Շնորհակալություն դրա համար շատ ճիշտել կանեիք
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  4. #4
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենիք թե? ընտանիք

    ամենայն հավանականությամբ կմնայի ընտանիքիս հետ ... շաաատ գոհ եմ .. որն դեռ տենց ընտրության առաջ չեմ կանգնել ... ու երևի չկանգնեմ ... քանի որ ցանկությունս մեծ չէ ստեղ ապրելու

  5. #5
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենիք թե? ընտանիք

    Ընտանիքս արտերկրում են: Երբ զարմանում են, թե ինչու՞ ես էլ չեմ գնում, պատասխանում եմ «Թող իրանք գան»:
    Կմնամ այնքան, որ ստիպված ետևվից ե՛ս անջատեմ լույսերը:

  6. #6
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենիք թե? ընտանիք

    Չէի ցանկանա նման ընտրության առջև կանգնել... ու չեմ կանգնի... ծնողներս էլ, ինչպես ես հայրենասեր են և Հայաստանից դուրս չեն կարողանում երկար մնալ....

    Վարդգես Պետրոսյանի "Կրակե շապիկ" ստեղծագործության մեջ... այս պահը տարբեր դեպքերում լավ երևում է....

    Քո ցավը, Հայրենիք, կրակե շապիկ է,
    Հագնում եմ, վառում է, հանում եմ, մեռնում եմ...
    ...
    Հագնում եմ, վառում է, հանում եմ՝ մեռնում եմ,
    Հայրենիք, քո սերդ էլ՝ կրակե շապիկ է...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  7. #7
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենիք թե? ընտանիք

    Նմանատիպ թեմաները արդեն ինձ մոտ ժպիտ է առաջացնում ( հեգնական)
    Ճիշտ է չեմ սիրում ֆորումի հարցերին պատասխանել սեփական կյանքը պատմելով , բայց այս դեպքում դա անհնարին է , քանի որ ի տարբերություն շատերի ամպագոռգոռ հայրենասիրական ճառերի, ես արել եմ ու սեփական մաշկիս վրա եմ զգացել և´ ընտանքի , և´ հայրենիքի կարոտը :
    Ընտանիքիս կարոտը շատ երկար եմ զգացել ( շատ ասելով չի նշանակում 2-5 տարիներ ... ) Իհարկե ես ձեզ չեմ նկարագրի վաղ մանկությունից մինչև հասուն տարիքում ունեցածս ապրումները ( վստահում եմ ձեր երևակայությանը) , բայց ասեմ, որ հայրենիքից հեռացել եմ գիտակցաբար , հասկանալով ինչ եմ " կորցնում " ինչը կրկին վերգտնելու համար... և հազար ափսոս որ այդքան հետաձգել եմ այդ քայլը : Այժմ էլ ինձ համար հեշտ չի, քանի որ այն հողը, որում ծնվել, մեծացել, սովորել , .... եմ ....դե լավ, վերջապես ապրել եմ, չի կարող իրեն չհիշեցնել իր ամբողջ խորությամբ : Եվ այս հողը, որում ես ապրում եմ հիմա, այս լեզուն որով ես խոսում եմ ամեն օր, այս ազգերը, որոնց հետ շփվում եմ...այստեղ ամեն ինչ օտար է ինձ համար , չնայած որ բավականին երկար տարիներ է ինչ ապրում եմ այստեղ : Բայց միևնույն է չեմ վերադառնա առանց ընտանիքիս : Գիտեք ինչ, ես չեմ հավատում այն մարդկանց հայրենասիրությանը ( չհաշված պատմական բացառիկ դեմքերի) , որոնք ընտանիքից վեր են դասում ինչ-որ բան , իմ հայրենիքը նախ և առաջ իմ տնից, իմ ծնողից, իմ հարազատից է սկսվում :
    Ես արհամարում եմ այն մարդկանց հայրենասիրությունը, որը դրսևորվում է միայն հայրենիքում ապրելով ու աջ ու ձախ կուրծք ծեծելով " ես երբեք չեմ հեռանա, չեմ լքի ....ես եմ իսկական հայը , քանի որ դժվար տարիներին մնացի ու չգնացի ....չդավաճանեցի..." ու կյանքում դատարկ շաղ տալուց բացի մատը մատին չեն խփել հայրենիքի համար: Դա նրանց մենաշնորհը չի, որ նրանք ծնվել են հայրենիք կոչված տարածքում և մանկության տարիներում նրանց ճակատագիրը ծնողների որոշումներից կախված չի եղել և դրանով չի չափվում, թե նա ինձանից՝ գիտակցաբար հեռացածից, քանի տոկոսով է ավել հայ ու հայրենասեր

    Հ.Գ Եվ ընդհանարպես սխալ է կշեռքի երկու նժարին դնել հայրենիքն ու ընտանիքը , որովհետև այդ երկուսի հանդեպ սերը չի կշռվում ու չափվում
    Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 09.10.2006, 00:47:
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենիք թե? ընտանիք

    Ես էլ եմ ապրել Հայաստանից դուրս ու ապրել եմ ընտանիքիս հետ: Կարող էի չվերադառնալ, բայց վերադարձել եմ: Որոշողը մայրս է: Այն ժամանակ մեղադրում էի նրան (10 տարեկան էի), բայց հիմա եմ հասկանում, որ շատ էլ ճիշտ է արել: Հայրենիքը դրսից չեն սիրում, այլ գալիս են հայրենիք և փորձում ինչ-որ բան փոխել:
    Բայց ինձ համար ընտանիքս շատ ավելի կարևոր է, քան հայրենիքս: Վերջիվորջո, հայրենիքն ինձ ոչինչ չի տվել, իսկ ընտանիքը տվել է:

  9. #9
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենիք թե? ընտանիք

    Ես ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչի են մարդիկ հայրենասիրության թեման էսքան սիրում քրքրել: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ ա հայրենասիրությունը, ու գնալ, մնալ, ապրել, մեռնելը ինչ կապ ունի սրա հետ: Էն գաղափարով, որ մարդիկ հիմնականում ունեն (նենց, ոնց որ ես եմ հասկանում) հայրենասիրության մասին, ես ինձ հայրենասեր չեմ համարում: Հայաստանից հեռանալը շատ հնարավոր եմ համարում, բայց չէի ուզի, ոչ թե ինչ որ վերացական հայրենասիրական գաղափարի համար, այլ ուղղակի որովհետև սիրում եմ Երևանը ու ինձ հացհելի ա ստեղ ապրելը: Եթե գնամ էլ , կկարոտեմ ոչ թե "հայրենիքին", այլ էս քաղաքի մի տեսակ տաքուկ, բարի ու ջահելական մթնոլորտին, կկարոտեմ ընկերներիս ու ընտանիքիս: Իսկ եթե մնամ, կփորձեմ, թեկուզ մի ծուռ բան դզել, բայց էլի, ոչ թե ինչ որ վերացական գաղափարի համար, այլ մի քիչ ավելի նորմալ երկրում ավելի նորմալ ապրելու համար:

  10. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայրենիք թե? ընտանիք

    Իմ մոտ հակառակնա։ Ես հայրենիքում եմ, ընտանիքս ոչ հայրենիքում։ Իմ մոտ էլ սենցա հայրենիք - ծննդավայր։ Դեռ չեմ ընտրել որևէ մեկը, առայժմ հոսում է ինքնաբերաբար, բայց մոտ մեկ տարի հետո պիտի ընտրեմ... Չգիտեմ, հիմա դրա մասին աշխատում եմ չմտածել, թողել եմ ինքն իրեն գնումա...

  11. #11
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենիք թե? ընտանիք

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Իմ մոտ հակառակնա։ Ես հայրենիքում եմ, ընտանիքս ոչ հայրենիքում։ Իմ մոտ էլ սենցա հայրենիք - ծննդավայր։ Դեռ չեմ ընտրել որևէ մեկը, առայժմ հոսում է ինքնաբերաբար, բայց մոտ մեկ տարի հետո պիտի ընտրեմ... Չգիտեմ, հիմա դրա մասին աշխատում եմ չմտածել, թողել եմ ինքն իրեն գնումա...
    Իմ մոտ էլ է նույն բանը: Այդ մի տարին իմ մոտ անցել է ու քեզ ասեմ, որ ինքնաբերաբար կմնաս այստեղ: Դա իմ կարծիքով:

  12. #12
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենիք թե? ընտանիք

    Դժվարանում եմ պատասխանել… Երբևէ չեմ ապրել Հայրենիքիցս դուրս, դրա համար էլ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպիսի՞ զգացումներ ունի Հայրենիքից դուրս ապրող Հայը ու հույս ունեմ, որ երբևէ չեմ կանգնի նման ընտրության առաջ…

  13. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենիք թե? ընտանիք

    Եթե գնամ էլ , կկարոտեմ ոչ թե "հայրենիքին", այլ էս քաղաքի մի տեսակ տաքուկ, բարի ու ջահելական մթնոլորտին, կկարոտեմ ընկերներիս ու ընտանիքիս:
    Ինձ մոտ էլ է նույն բանը… թե չէ Հայաստա՜ն… չէ՛ մի
    եթե ինչ և ում ունեմ-չունեմ հետս տանեմ արտերկիր, սպանեն, էլ հետ չեմ գա: Բայց դա իդեալական տարբերակն է, որը երբեք չի կարող լինել:

  14. #14
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենիք թե? ընտանիք

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ինձ մոտ էլ է նույն բանը… թե չէ Հայաստա՜ն… չէ՛ մի
    եթե ինչ և ում ունեմ-չունեմ հետս տանեմ արտերկիր, սպանեն, էլ հետ չեմ գա: Բայց դա իդեալական տարբերակն է, որը երբեք չի կարող լինել:
    Օրինակ ինձ մոտ այդպես չէ.... Ես կարոտում եմ հենց Հայաստանը... լեռները... որ նայում ես շուրջդ, լրիվ լեռներ են... եսիմ... շատ եմ սիրում Հայաստանս...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայրենի՞ք, թե՞ ընտանիք

    Մեջբերում Vro-ի խոսքերից
    Ասենք դուք ձեր ընտանիքի հետ արտերկրում եք և շատ եք ուզւմ վերադառնալ հայրենիք,որովհետև կարոտել եք,ել չեք դիմանում.բայց ձեր ընտանիքը չի ուզում վերադառնալ Հայաստան:Ինչպես կվարվեիք"գալ Հայաստան առանց ընտանիքի թե՞ մնալ ընտանիքի հետ հայրենիքից կարոտ:
    Ետե չափահաս ես, ու վստահ ես քո վրա, ապա պետք է անես են, ինչ ուզում ես:
    Չխախտելով պետական օրենքները և Քրիստոսի 10 պատվիրանները:

    Մնացածը - դա կարևոր չէ: Նամանավանդ երիտասարդ մարդու համար:

    P.S. Մի քիչ "ավանտյուրիզմը" չէր խանգարի: Հլա դեր կհասցնես բիձու պես մտացել ու գործել

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը մեկ ընտանիք...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 592
    Վերջինը: 01.04.2019, 19:28
  2. Ամուր ընտանիք
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 40
    Վերջինը: 26.05.2017, 05:05
  3. Կրոն և ընտանիք
    Հեղինակ՝ Ավետիք, բաժին` Կրոն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.06.2012, 17:02
  4. Գրառումներ: 29
    Վերջինը: 13.04.2010, 00:47
  5. Երջանիկ ընտանիք
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 28.11.2008, 02:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •